2022 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ընկերությունն իրականացնում է 739362 բաժանորդի ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում Մեր աշխատանքը Ձեր անվտանգության երաշխիքն է 867 աշխատող

lm
Հայաստանի քարտեզ
Երևան
Հասցե` ՀՀ, 0035, Երևան, Ռուբինյանց 27/3 
հեռ.` +374 (10) 23-86-70
Էլ. փոստ` aeg@aegservice.am
Skype: aeg-info

LSN Գործընթացի Կառավարում

Իր առաքելությունից զատ, նպատակ ունենալով դիվերսիֆիկացնել տնտեսական գործունեության ուղղությունները, "Էյ-Ի-Ջի-Սերվիս" ՍՊ ընկերությունն իրականացնում էր նաև այլ գործունեություն:

"Էյ-Ի-Ջի-Սերվիս" ՍՊԸ-ն, սկսած 2009 թվականից, ջուր մատակարարող ընկերությունների կառավարման գործառույթն ընտրել է որպես բիզնեսի զարգացման նոր ուղղություն: Գործունեության ոլորտի ընդլայնման նպատակով ընկերությունը, հաղթելով ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից հայտարարված միջազգային մրցույթում, 2009 թ.-ի օգոստոսի 1-ից հանրային ծառայություններ մատուցող MVV Energie և խորհրդատվական MVV decon գերմանական կազմակերպությունների հետ համատեղ ստանձնել է "Լոռի ՋԿ", "Շիրակ ՋԿ" և "Նոր Ակունք" ՓԲԸ-ների կառավարումը: Կնքվել է կառավարման պայմանագիր 3 տարի ժամկետով, որը հետագայում երկարաձգվել է մինչև 2014 թ.-ի հունվարի 1-ը:

Երկարատև բանակցությունների արդյունքում 2013թ. դեկտեմբերի 12-ին ՀՀ տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի և Կոնսորցիումի միջև ստորագրվեց "Կառավարման պայմանագրի" Լրացում 3-ը, որով ջրային երեք ընկերությունների կառավարումը երկարաձգվեց ևս 29 ամսով՝ մինչև 2016 թ-ի մայիսի 31-ը: Ըստ նոր առաջարկի առաջիկա 29 ամսյա կառավարման ժամանակահատվածում Կոնսորցիումը հանդես է գալու նոր կազմով՝ "ՄՎՎ Դեկոն", "ՄՎՎ Էներջի" և "Էյ-Ի-Ջի-Սերվիս" ՍՊ ընկերությունները և "Սաուղ Ս.Ա.Ս." ընկերությունը՝ որպես նոր ձևավորված Կոնսորցիումի լիդեր:


"Էյ-Ի-Ջի-Սերվիս" ՍՊԸ-ն իր գործընկերների հետ համատեղ ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող վերը նշված 3 ընկերություններում հաջողությամբ իրականացրել է բարեփոխումներ մի շարք ուղղություններով: Դրանք մասնավորապես ուղղված են բաժանորդներին մատուցվող ջրամատակարարման միջին օրական տևողության աճին, ջրի որակի բարձրացմանը, վթարավերականգնողական աշխատանքների տևողության կրճատմանը, ծառայությունների դիմաց վարձավճարների հավաքագրմանը և ընկերության ինքնաբավության ապահովմանը:

Միաժամանակ "Լոռի ՋԿ" և "Շիրակ ՋԿ" ՓԲԸ-ներում KfW Գերմանական զարգացման բանկի կողմից տրամադրված վարկի, դրամաշնորհի և ՀՀ Կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվում է ենթակառուցվածքների վերականգնման ներդրումային ծրագիր, ինչի արդյունքում նշված ընկերությունների կողմից սպասարկվող տարածքներում վերականգնվում են մայր ջրատարերը, կառուցվում կամ վերականգնվում` ջրամբարներ, փոխվում` հնամաշ բաշխիչ ցանցերը: Այս ծրագրի նպատակն է ապահովել բնակչության շուրջօրյա ջրամատակարարումը` ջրի որակի ընդունված նորմերի պահանջներին համապատասխան:


Կառավարման պայմանագրի շրջանակներում "Էյ-Ի-Ջի-Սերվիս" ՍՊԸ-ն իրականացրել և իրականացնում է նաև բաժանորդներին մատուցվող ծառայությունների շարունակական բարեփոխումներ` մասնավորապես ընդլայնելով վարձավճարների հավաքագրման բանկային համակարգի աշխարհագրությունը, ինչպես նաև կիրառելով վճարման ժամանակակից այլընտրանքային էլեկտրոնային մեթոդներ: Ջուր մատակարարող ընկերություններում իրականացվում են բաժանորդների սպասարկմանն ուղղված աշխատանքներ` մեկ պատուհանի սկզբունքով միջազգային լավագույն փորձի և ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմամբ:

"Էյ-Ի-Ջի-Սերվիս" ՍՊԸ-ն, կառավարվող ընկերություններում իր քաղաքականությունն իրականացնելիս, ամբողջովին հիմնվում է մարքեթինգի, ինչպես նաև մարդկային ռեսուրսների արդյունավետ օգտագործման վրա:

Կառավարման պայմանագրի շրջանակներում կառավարվող ընկերությունների վերաբերյալ ընթացիկ տեղեկատվություն կարելի է ստանալ հետևյալ կայքերում` www.loriwater.am; www.shirakjk.am; www.norakunq.am:


Երևան 12 C 07.12.2023
lm

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2021թ. ՓԵՏՐՎԱՐ ԱՄՍԻՆ ՍՊԱՍԱՐԿՎԵԼ Է 113442 ԲԱԺԱՆՈՐԴ Փետրվար ամսվա ընթացքում հանրապետության տարածքում 113442 բաժանորդի մոտ իրականացվել է ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում:
2021թ. ՀՈՒՆՎԱՐ ԱՄՍԻՆ ՍՊԱՍԱՐԿՎԵԼ Է 110889 ԲԱԺԱՆՈՐԴ Հունվար ամսվա ընթացքում հանրապետության տարածքում 110889 բաժանորդի մոտ իրականացվել է ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում:
Բոլոր նորությունները
  • Հաճախ տրվող հարցեր sw-line
  • Ձեր իրավունքները sw-line
  • Ցուցասրահ

Բաժանորդագրում նորություններին