2022 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ընկերությունն իրականացնում է 739362 բաժանորդի ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում Մեր աշխատանքը Ձեր անվտանգության երաշխիքն է 867 աշխատող

lm
Հայաստանի քարտեզ
Երևան
Հասցե` ՀՀ, 0035, Երևան, Ռուբինյանց 27/3 
հեռ.` +374 (10) 23-86-70
Էլ. փոստ` aeg@aegservice.am
Skype: aeg-info

Մեր մասին


"Էյ-Ի-Ջի-Սերվիս" ՍՊԸ-ն հիմնադրվել է 2007 թվականի մայիսի 3-ին:

"Էյ-Ի-Ջի-Սերվիս" ՍՊԸ-ն ՀՀ ողջ տարածքում իրականացնում է գազասպառման կենցաղային համակարգերի տեխնիկական սպասարկման, այդ թվում` ծխաօդատար ուղիների տեխնիկական սպասարկման աշխատանքներ, որոնք պարտադիր կատարման նորմ են, սահմանված` ՀՀ կառավարության կողմից հաստատված տեխնիկական կանոնակարգերով:
Ընկերությունը գործունեությունն իրականացնում է համաձայն "ՀայՌուսգազարդ" ՓԲԸ-ի (ներկայիս "Գազպրոմ Արմենիա" ՓԲԸ) հետ 02.07.2007 թ-ին կնքած "Հանձնարարության պայմանագրի":
Ընկերության հիմնական գործունեության ուղղություններից է նաև իրավաբանական անձանց գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկումը, որն իրականացվում է կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերի հիման վրա:
Ահազանգերի համար ԻԱՍ ծառայությունում գործում է հրատապ կանչի շուրջօրյա հեռախոսակապ` (010) 29-75-27 հեռախոսահամարով: ԻԱՍԾ կարելի է կապվել նաև hanrain@aegservice.am էլեկտրոնային փոստով: ՀՀ տարածքում գործում են "Էյ-Ի-Ջի-Սերվիս" ՍՊԸ ԳՀՏՍ 15 ծառայություն և իրենց կազմում 38 տեղամաս:

Իր առաքելությունից զատ, նպատակ ունենալով դիվերսիֆիկացնել տնտեսական գործունեության ուղղությունները, ընկերությունն իրականացնում է նաև այլ` ոչ հիմնական գործունեություն:
Ընկերությունն իրականացնում է ավելի քան 723 հազար բնակիչ-բաժանորդի ներտնային գազասպառման համակարգերի, ինչպես նաև մոտ 6000 բաժանորդ-կազմակերպությունների գազասպառման համակարգերի սպասարկում:
"Էյ-Ի-Ջի-Սերվիս" ՍՊԸ փականագործը տարին առնվազն երկու անգամ պարտավոր է այցելել բաժանորդին և ստուգել գազօգտագործման ողջ համակարգի վիճակը:
Կարևորվում է գազասպառող բաժանորդների բնակարաններում անվտանգության ազդանշանային սարքերի և անջատիչ կափույրների տեղադրումը: Գործընթացը սկսվել է 2008 թ. դեկտեմբերին: Այսօր արդեն գազասպառող բոլոր բաժանորդների բնակարաններում և առանձնատներում տեղադրված են ազդանշանային սարքեր և անջատիչ կափույրներ (անվտանգության սարքեր):
"Էյ-Ի-Ջի-Սերվիս" ՍՊԸ-ում ստեղծվել և 2010 թ. մարտից գործում է Անվտանգության համակարգերի և միջոցների տեխնիկական սերվիս կենտրոնը: Մշտապես համալրվում և արդիականացվում է ընկերության տեխնիկական բազան:
"Էյ-Ի-Ջի-Սերվիս" ՍՊԸ-ում պատշաճ ուշադրության է արժանանում աշխատակիցների, մասնավորապես` սպասարկող անձնակազմի մասնագիտական որակավորման բարձրացմանն ուղղված գործունեությունը:

Երևան 12 C 02.10.2023
lm

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2021թ. ՓԵՏՐՎԱՐ ԱՄՍԻՆ ՍՊԱՍԱՐԿՎԵԼ Է 113442 ԲԱԺԱՆՈՐԴ Փետրվար ամսվա ընթացքում հանրապետության տարածքում 113442 բաժանորդի մոտ իրականացվել է ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում:
2021թ. ՀՈՒՆՎԱՐ ԱՄՍԻՆ ՍՊԱՍԱՐԿՎԵԼ Է 110889 ԲԱԺԱՆՈՐԴ Հունվար ամսվա ընթացքում հանրապետության տարածքում 110889 բաժանորդի մոտ իրականացվել է ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում:
Բոլոր նորությունները
  • Հաճախ տրվող հարցեր sw-line
  • Ձեր իրավունքները sw-line
  • Ցուցասրահ

Բաժանորդագրում նորություններին