2022 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ընկերությունն իրականացնում է 739362 բաժանորդի ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում Մեր աշխատանքը Ձեր անվտանգության երաշխիքն է 867 աշխատող
Մասնագիտական պարզաբանում "Էյ-Ի-Ջի-Սերվիս" ՍՊԸ-ի առ 31 դեկտեմբերի 2012թ. և այդ ամսաթվին ավարտվող տարվա համախմբված ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ
"Էյ-Էն Աուդիտ" ՓԲԸ-ի կողմից 2013 թ. մայիսի 20-ի տրված աուդիտորական եզրակացությունում արտահայտված ձևափոխված (վերապահումով) կարծիքի վերաբերյալ"Ֆինանսական հաշվետվությունների պատրաստման և ներկայացման հայեցակարգային հիմունքներ"-ում սահմանված է, որ ֆինանսական տեղեկատվության որակական բնութագրերից մեկը հասկանալիությունն է: Իսկ հասկանալիությունը ենթադրում է, որ ֆինանսական հաշվետվությունները պատրաստվում են այն օգտագործողների համար, ովքեր բիզնեսի և տնտեսական գործունեության վերաբերյալ ունեն բավարար գիտելիք և բարեխղճորեն վերանայում ու վերլուծում են տեղեկատվությունը և որ երբեմն, նույն իսկ լավատեղյակ և բարեխիղճ օգտագործողները տնտեսական բարդ երևույթների վերաբերյալ տեղեկատվությունը հասկանալու համար կարող են կարիք ունենալ դիմելու խորհրդատուի օգնությանը: