2018 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ ընկերությունն իրականացնում է 693088 բաժանորդի ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում Մեր աշխատանքը Ձեր անվտանգության երաշխիքն է 2,98 մլն դրամ ամեն օր ՀՀ պետական բյուջե 907 աշխատող

lm
Հայաստանի քարտեզ
Երևան
Հասցե` ՀՀ, 0035, Երևան, Ռուբինյանց 27/3 
հեռ.` +374 (10) 23-86-70
Էլ. փոստ` aeg@aegservice.am
Skype: aeg-info

Նորություններ

ՄԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՁԵՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆ Է ՄԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՁԵՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆ Է

"Էյ-Ի-Ջի-Սերվիս" ՍՊԸ-ն արդեն 11 տարի իրականացնում է բնակիչ-բաժանորդների կենցաղային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման և իրավաբանական անձանց գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման աշխատանքներ, այդ թվում նաև անհրաժեշտության դեպքերում մաքրում է ծխաօդատար ուղիները հանրապետության ողջ տարածքում: Սպասարկումները պարտադիր կատարման նորմ են՝ սահմանված ՀՀ կառավարության կողմից հաստատված տեխնիկական կանոնակարգերով: Ընկերությունը Հայաստանի Հանրապետության տարածքում ունի 15 տարածքային և դրանց կազմում 36 տեղամասային ծառայություններ, որոնք սպասարկում են ավելի քան 690 հազար բնակիչ-բաժանորդ և 5000 բաժանորդ-կազմակերպություններ: Ընկերությունը ներկայումս ունի 907 աշխատող, որոնցից 756 աշխատող զբաղվում է ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման աշխատանքներով՝ ապահովելով բնակիչ-բաժանորդների անվտանգությունը: ԳՀՏՍ ծառայություններում ընդգրկված բոլոր փականագործները որակավորված մասնագետներ են և տարին մեկ անգամ պարտադիր անցնում են մասնագիտական գիտելքիների ստուգումներ:

"Էյ-Ի-Ջի-Սերվիս" ՍՊԸ փականագործը, համաձայն բնական գազի մատակարարման (Մատակարար-Բաժանորդ (բնակիչ)) պայմանագրի, տարին առնվազն երկու անգամ պարտադիր այցելում է բաժանորդին և ստուգում գազասպառման ողջ համակարգի վիճակը: Ապրիլ ամսվա ընթացքում հանրապետության տարածքում թվով 108953 բաժանորդի մոտ իրականացվել է ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում, որի ընթացքում կազմվել է թվով 44345 կենցաղային գազասպառման համակարգի խախտումների վերաբերյալ արձանագրություններ, որից 25249-ը անմիջականորեն վերաբերվում են անվտանգության նորմերի խախտումներին: Մինչդեռ գազօգտագործման անվտանգության ցանկացած խախտման դեպքում հետևանքները կարող են անդառնալի լինել ոչ միայն կոնկրետ այդ բնակարանի, այլև ամբողջ բազմաբնակարան շենքի համար: Ընկերության փականագործները համապատասխան միջոցներ են ձեռնարկում՝ կանխելով բնական գազից թունավորման և մահացու դեպքերը: Չմոռանանք, որ առկա են բաժանորդների ռիսկային խմբեր՝ միայնակ թոշակառուներ, հիվանդներ և այլն, որոնց բնակարաններում բացի պլանային սպասարկումից կատարվում են լրացուցիչ այցեր, որի համար բնակիչ-բաժանորդը չի վճարում: Ընկերության փականագործները նաև սպասարկում են անվճար արտապլանային կանչեր, որոնք գրանցվում են բնակիչների հեռախոսազանգերի միջոցով: Օրինակ՝ ապրիլ ամսվա ընթացքում ստացվել է 1894 արտապլանային կանչ, որոնց օպերատիվ արձագանքել են Ընկերության աշխատակիցները՝ դրանով կանխելով անցանկալի հետևանքները:

Այսպես, ամփոփիչ տվյալների համաձայն բաժանորդների մոտ տեղադրված անվտանգության ազդանշանային սարքերի գործարկման արդյունքում 2017 թվականին կանխվել է գազի արտահոսքից թունավորման շուրջ 800 դեպք: Բնական գազի օգտագործման հետևանքով տեղի ունեցած դժբախտ պատահարների քանակը զգալիորեն նվազել է:

Ընկերությունը 2009 թվականից հանդիսանում է ոչ միայն խոշոր գործատու, այլև մտնում է 1000 խոշոր հարկ վճարողների ցանկի մեջ: ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության կողմից հրապարակված 2017 ֆինանսական տարվա սկզբից հունվար-դեկտեմբեր ամիսների տվյալներով 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում "Էյ-Ի-Ջի-Սերվիս" ընկերությունը զբաղեցնում է 119-րդ տեղը ՀՀ պետական բյուջե վճարած հարկերի և տուրքերի ընդհանուր գումարով: Նշված ժամանակահատվածում Ընկերության կողմից վճարվել է 1,295,927.1 հազար դրամ հարկեր և սոցիալական վճարներ:



Վերադառնալ

Նորությունների արխիվ

Երևան 12 C 21.10.2018
lm

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐ ԱՄՍՎԱ 2-ՐԴ ՏԱՍՆՕՐՅԱԿԻՆ ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՍՏՈՐԻՆ ԱՅՐՄԱՆ ՋԵՐՄՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ԱՐԺԵՔԸ Բնական գազի ստորին այրման ջերմատվությունը, Կկալ/մ3
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 27-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ "Էյ-Ի-Ջի-Սերվիս" ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Ա. Նալբանդյանը շնորհավորում է բոլորիս անկախության օրվա առթիվ:
Բոլոր նորությունները
  • Հաճախ տրվող հարցեր sw-line
  • Ձեր իրավունքները sw-line
  • Ցուցասրահ

Բաժանորդագրում նորություններին