2022 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ընկերությունն իրականացնում է 739362 բաժանորդի ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում Մեր աշխատանքը Ձեր անվտանգության երաշխիքն է 867 աշխատող

lm
Հայաստանի քարտեզ
Երևան
Հասցե` ՀՀ, 0035, Երևան, Ռուբինյանց 27/3 
հեռ.` +374 (10) 23-86-70
Էլ. փոստ` aeg@aegservice.am
Skype: aeg-info

Որակի կառավարման սկզբունքներ


Համընդհանուր որակի կառավարման QC100 մոդելի սկզբունքները


"Էյ-Ի-Ջի-Սերվիս" ընկերության պարտականությունն է հետևել որակի սկզբունքները


   
  


"Էյ-Ի-Ջի-Սերվիս" ընկերությունը պարտավորվում է ներդնել որակի մշակույթը աշխատակիցների, մատակարարների և հաճախորդների շրջանակում հիմք ընդունելով որակի կառավարման QC100 մոդելի հետևյալ սկզբունքները.

1. Հաճախորդների գոհունակության աստիճանը և սեփական ձեռնարկության գործունեության դրական արդյունքների առկայությունը թույլ են տալիս գնահատել Որակի մակարդակը:

2. Հասնել Որակի սահմանված մակարդակին համաձայն QC100 Մոդելի Որակի հարյուր  կետերի:

3. Ողջունել համատեղ ջանքերի ներդրումը պատասխանատու որոշումների կայացման գործընթացում:

4. Ձգտել բավարարել հաճախորդներիի կարիքները և արդարացնել իրենց սպասելիքները:

5. Գործի դնել մարդկային, տեխնիկական և տնտեսական ռեզերվները շարունակական առաջընթացին հասնելու նպատակով:  Հարգանք շրջակա միջավայրի նկատմամբ:

6. Բաշխել մարդկային ռեսուրսները ըստ իրենց որակավորման մակարդակի:

7. Աշխատողների ուշադրությունը կենտրոնացնել արտադրության ավելի եկամտաբեր ոլորտների վրա, լավագույն արդյունքներին հասնելու նպատակով:

Հետևելով վերը նշված յոթ սկզբունքներին` ընկերությունը ձեռք կբերի աշխատակիցների,  հաճախորդների, մատակարարների և գործընթացում ներգրավված այլ ձեռնարկությունների դրական արձագանքները:


"Էյ-Ի-Ջի-Սերվիս" ՍՊԸ-ն արժանացել է "Եվրոպայի Կամար" միջազգային մրցանակի` Ոսկե անվանակարգում
 

2013թ. ապրիլի 28-ին Գերմանիայի Դաշնության Ֆրանկֆուրտ քաղաքում "Բիզնես. Նախաձեռնություն. Ուղղություններ" (B.I.D.) Միջազգային Կոնվենցիայի շրջանակում անցկացվող "Եվրոպայի Կամար" ամենամյա հեղինակավոր միջազգային մրցանակաբաշխությանը մասնակցել է նաև "Էյ-Ի-Ջի-Սերվիս" ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Արսեն Հարությունյանը: Որակյալ ծառայությունների մատուցման, արդյունավետ և նախաձեռնողական աշխատանքի, նորագույն տեխնոլոգիաների ներդրման և նորարարությունների համար "Էյ-Ի-Ջի-Սերվիս" ընկերությունն արժանացել է "Եվրոպայի Կամար" միջազգային մրցանակի` Ոսկե անվանակարգում: Մրցանակն անձամբ Արսեն Հարությունյանին է հանձնել B.I.D -ի Նախագահ և գլխավոր տնօրեն Հոսե Է.Պրիետոն: Մրցանակաբաշխության ընթացքում հատկանշվել է նաև, որ "Էյ-Ի-Ջի-Սերվիս" ՍՊԸ-ն բարձրակարգ մասնագետների թիմ է և կոչված է անընդհատ կատարելագործելու ընկերության գործունեությունն ու առաջատար դիրք ապահովելու գործարար աշխարհում:
"Եվրոպայի Կամար" հեղինակավոր միջազգային մրցանակաբաշխությունը, որին մասնակցում են աշխարհի տարբեր երկրների հաջողակ գործարարներ, ինչպես նաև դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, նպատակ ունի արտադրության և ծառայությունների մատուցման տարբեր բնագավառներում գործող կազմակերպությունների համար ապահովել հանրային ճանաչում և խրախուսել որակի քաղաքականությանն ուղղված նրանց ձգտումները: B.I.D -ի խորհրդանիշը և որակի համար տրվող մրցանակները ներկայացված են աշխարհի ավելի քան 178 երկրներում և ամուր հիմք են հանդիսանում որակի կատարելագործման համակարգերի ներդրման համար: "ԵվրոպայիԿամար" միջազգային մրցանակաբաշխությունը անց է կացվում 1986 թվականից սկսած և մասնակից կազմակերպությունների թիվը տարեցտարի ավելանում է:

 

   
   



Որակի մշակույթի մենեջմենտի բազմակողմանիությունը՝ որպես մրցակիցների նկատմամբ գերազանցություն
Մամլո հաղորդագրություն 1
Մամլո հաղորդագրություն 2

Երևան 12 C 07.12.2023
lm

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2021թ. ՓԵՏՐՎԱՐ ԱՄՍԻՆ ՍՊԱՍԱՐԿՎԵԼ Է 113442 ԲԱԺԱՆՈՐԴ Փետրվար ամսվա ընթացքում հանրապետության տարածքում 113442 բաժանորդի մոտ իրականացվել է ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում:
2021թ. ՀՈՒՆՎԱՐ ԱՄՍԻՆ ՍՊԱՍԱՐԿՎԵԼ Է 110889 ԲԱԺԱՆՈՐԴ Հունվար ամսվա ընթացքում հանրապետության տարածքում 110889 բաժանորդի մոտ իրականացվել է ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում:
Բոլոր նորությունները
  • Հաճախ տրվող հարցեր sw-line
  • Ձեր իրավունքները sw-line
  • Ցուցասրահ

Բաժանորդագրում նորություններին