2022 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ընկերությունն իրականացնում է 739362 բաժանորդի ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում Մեր աշխատանքը Ձեր անվտանգության երաշխիքն է 867 աշխատող
ՀՀ բազմաբնակարան շենքերի ներտնային և կենցաղային գազասպառման համակարգերում վթարային անջատիչ կափույրների և այրվող գազերի ազդանշանային սարքերի տեղադրման ծրագիր
Ներտնային գազասպառման համակարգերում անվտանգության մակարդակի բարձրացման և պատահարների կանխարգելման նպատակով ՀՀ կառավարության 22.02.2007թ. №314-Ն և 31.01.2008թ. №330-Ն որոշումներով հանձնարարվել է "ՀայՌուսգազարդ" ՓԲԸ-ի (ներկայիս "Գազպրոմ Արմենիա" ՓԲԸ) միջոցով հանրապետության բազմաբնակարան շենքերի ներտնային և կենցաղային գազասպառման համակարգերում իրականացնել վթարային անջատիչ կափույրների և այրվող գազերի ազդանշանային սարքերի տեղադրում: Այն նպատակ ունի գազազգայուն սարքավորումների տեղադրման միջոցով հնարավորինս նվազեցնել բնակելի շենքերում և գազասպառող այլ օբյեկտներում տեխնածին աղետների քանակը:
2008 թվականի դեկտեմբերի 1-ից ՀՀ ողջ տարածքում սկսվել է անվտանգության համակարգերի տեղադրման բուն գործընթացը: Տեղադրման գործընթացն իրականացվում է երեք փուլով: Առաջին փուլում սարքերը տեղադրվում են բազմաբնակարան շենքերում: Երկրորդ փուլում ազդանաշանային համակարգերը կտեղադրվեն շքամուտքերում: Երրորդ փուլի գործընթացի մեջ կներառվ ի նաև մասնավոր հատվածը: Հանրապետության ողջ տարածքում ներտնային և կենցաղային գազասպառման համակարգերում այրվող գազի ազդանշանային սարքերի և դրանց միացված վթարային անջատիչ կափույրների տեղադրման վերջնաժամկետ է սահմանվել 2012թ. հունվարի 1-ը։
Հայաստանն առաջինն է ԱՊՀ երկրների ցանկում, որտեղ գազասարքերից օգտվելիս մարդկային սուբյեկտիվ գործոնը հնարավորինս նվազեցնելու, տեխնածին աղետները կանխելու նպատակով իրականացվում է անվտանգության համակարգերի զանգվածային տեղադրում:
"Էյ-ի-Ջի-Սերվիս" ՍՊԸ-ն այս ծրագրի իրականացման ակտիվ մասնակից է: Այդ նպատակով Ընկերությունում ստեղծվել է անվտանգության միջոցների և համակարգերի ստուգման, թեսթավորման և վերանորոգման` ժամանակակից սարքավորումներով հագեցած տեխնիկական սերվիս կենտրոն:
Սարքավորումները մրցութային կարգով ձեռք են բերվել չինական PUHAI Corporation ընկերությունից:
Անվտանգության համակարգերն իրենց մեջ ներառում են այրվող գազերի ազդանշանային սարք, որն իրականացնում է այրվող գազերի՝ մեթանի և շմոլ գազի ծավալային մասի, ինչպես նաև այրվող գազերի ազդանշանային սարքի շրջապատող միջավայրի ջերմաստիճանի չափում և անընդհատ հսկում՝ ձայնային և լուսային ազդանշմամբ, ինչպես նաև վթարային անջատիչ կափույր: Վերջինս տեխնածին իրավիճակներում փակում է գազի մուտքը բնակարան:
Հ ՈՒ Շ Ա Գ Ի Ր
Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի և "Էյ-ի-Ջի-Սերվիս" ՍՊԸ միջև "Գազասպառման կենցաղային համակարգերի սպասարկման մակարդակի բարձրացման" ծրագրի շրջանակներում համագործակցության
վերաբերյալ
Սույն հուշագիրը կնքվել է 2011թ. Ապրիլի 26-ին Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի (ստորև` Հիմնադրամ կամ Կողմ 1), որը գործում է Հիմնադրամի կանոնադրության հիման վրա, և "Էյ-ի-Ջի-Սերվիս" ՍՊԸ (ստորև` Ընկերություն կամ Կողմ 2) միջև, որը գործում է Ընկերության կանոնադրության հիման վրա, միասին նաև Կողմեր:
Հաշվի առնելով, որ
- հիմնադրամի կանոնադրական խնդիրներից են Էներգետիկ ծառայություններ մատուցող ընկերությունների ուսուցումը և կարողությունների հզորացմանը աջակցելը, ազգային էներգետիկ անվտանգության բարձրացմանն ուղղված այլ միջոցառումների իրականացումը, ինչպես նաև էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի նոր տեխնոլոգիաների վերաբերյալ հանրային իրազեկումը,
- կողմերը նպատակ են հետապնդում նպաստել Հայաստանի էներգախնայողության ոլորտի զարգացմանը` այդ նպատակով համապատասխան մասնագետներ վերապատրաստելու
միջոցով, Կողմերը կնքեցին սույն Հուշագիրը համագործակցության
վերաբերյալ:
1. Սույն Հուշագրով
Կողմերը համաձայնում են համագործակցել "Գազասպառման կենցաղային համակարգերի սպասարկման
մակարդակի բարձրացման" ծրագրի իրականացման նպատակով:
- Նպաստել ՀՀ
գազասպառման կենցաղային ջեռուցման համակարգերի որակյալ և ժամանակին
սպասարկման մակարդակի բարձրացմանը,
- Համակարգել,
կառավարելի, փոխշահավետ և դյուրին դարձնել հարաբերությունները ՀՀ
գազասպառման կենցաղային համակարգերը սպասարկող կազմակերպության մասնագետների
և հայաստանյան ջեռուցման շուկայում կենցաղային գազասարքավորումներ ներկրող և
շինհավաքակցող առաջատար կազմակերպությունների տեխնիկական անձնակազմների հետ,
- Կողմ 2-ի
տեխնիկական անձնակազմի համար ջեռուցման ոլորտի իրազեկության և որակավորման
բարձրացում, կարողությունների զարգացում,
- Անվտանգ և
բնապահպանական առումով ընդունելի ջեռուցման տեխնոլոգիաների կիրառման խթանում,
մաքուր, արդյունավետ և մատչելի ջեռուցման տարբերակների համար նպաստավոր
միջավայրի ստեղծում:
3. Նշված
նպատակների իրականացման համար Կողմերը համաձայնում են գործել ստորև նշված
գործողությունների շրջանակներում.
3.1. Հիմնադրամը կօժանդակի Կողմ 2-ի մասնագետների վերապատրաստման գործընթացին,
ներառյալ.
- Մասնագետների համար սեմինարների կազմակերպում` Կողմ 2-ի հետ նախապես համաձայնեցված թեմատիկայի և ժամանակացույցի շրջանակներում,
- Կազմակերպել դասընթացներ անվտանգ և բնապահպանական առումով ընդունելի ջեռուցման տեխնոլոգիաների կիրառման, էներգախնայողությանն առնչվող թեմաներով` Հիմնադրամի մասնագետների կամ վերջինիս կողմից ներգրավված այլ փորձագետների կողմից,
- Ըստ անհրաժեշտության կազմակերպել այցելություններ տեղանքներ, որտեղ տեղակայված են Գազասպառման
կենցաղային համակարգեր:
3.2. Հիմնադրամը հանրային իրազեկման նպատակով կկազմակերպի անվտանգ և բնապահպանական առումով ընդունելի ջեռուցման տեխնոլոգիաների վերաբերյալ լսումներ, քննարկումներ` այդ աշխատանքներին մասնակից դարձնելով Կողմ 2-ի վարչական և տեխնիկական անձնակազմերին:
4. Սույն Հուշագրի շրջանակներում Կողմ 2-ն իրականացնում է հետևյալ գործառույթները.
Հայաստանի վերականգնվող |
"Էյ-ի-Ջի-Սերվիս" ՍՊԸ |