2022 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ընկերությունն իրականացնում է 739362 բաժանորդի ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում Մեր աշխատանքը Ձեր անվտանգության երաշխիքն է 867 աշխատող

lm
Հայաստանի քարտեզ
Երևան
Հասցե` ՀՀ, 0035, Երևան, Ռուբինյանց 27/3 
հեռ.` +374 (10) 23-86-70
Էլ. փոստ` aeg@aegservice.am
Skype: aeg-info

Անվտանգության ազդանշանային համակարգեր


ՈՒՂԵՑՈՒՅՑ 
ՁԱՅՆԱԶԴԱՆՇԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ընդհանուր դրույթներ

Կենցաղային գազասպառման համակարգերի անվտանգ շահագործումն ապահովելու նպատակով ներտնային համակարգերում տեղադրվում են այրվող գազերի Ձայնային Ազդանշանային Համակարգեր (ՁԱՀ), որոնք նախատեսված են շենքերում (շինություններում) բնական գազի - ածխածնի օքսիդի (շմոլ գազի) պարունակությունները, ինչպես նաև միջավայրի ջերմաստիճանը վերահսկելու համար:

Ձայնային ազդանշանային համակարգը կազմված է երկու հիմնական տարրից`
1. Ձայնազդանշանային սարքից
2. Էլեկտրամագնիսական անջատիչ կափույրից

I.    Ձայնազդանշանային սարքը (ազդանշանիչը)` համալրված կափույրով, կազմում է բնակելի շենքերի, առանձնատների և այլ գազասպառող օբյեկտների անվտանգության համակարգը: Ազդանշանիչը նախատեսված է օդում մեթանի (CH4), շմոլ գազի (CO) քանակության, ինչպես նաև միջավայրի ջերմաստիճանի մշտական հսկման և չափման համար` ձայնային և լուսային ազդանշանի արձակման միջոցով: Գազերի քանակության և ջերմաստիճանի սահմանային արժեքների գերազանցման դեպքում ազդանշանիչը արձակում է իմպուլս, որը գործարկում է կափույրը: Կենցաղային տարածքներում ազդանշանիչը ջերմաստիճանի պայմաններում շահագործման համար տեղադրվում է պատի վրա գազի կուտակման ամենահավանական տեղում և առաստաղից 30 սմ ցածր: Ազդանշանիչի էլեկտրական սնուցումը կատարվում է փոփոխական հոսանք կրող 220 15Վ լարումով անհատական վարդակից: Ազդանշանիչի սպառման հզորությունն է` 1վտ, իսկ միացման տևողությունը անջատումից հետո կազմում է ոչ ավելի, քան 120վրկ:

II.  Էլեկտրամագնիսական կափույրը ծառայում է վթարային իրավիճակներում (գազի արտահոսք, շմոլ գազի կուտակում, հրդեհ և այլն) սպառողի գազի մատակարարումը դադարեցնելու համար: Այն միացվում է ազդանշանային սարքին, որից ստանալով միջավայրում բնական գազի կամ շմոլ գազի պարունակությունները սահմանված արժեքների, ինչպես նաև ջերմաստիճանը 70°C գերազանցելու վերաբերյալ հաստատուն հոսանքի իմպուլս, փակում է գազի ճանապարհը: Կափույրի հետագա բացումն իրականացվում է ձեռքով` թողարկիչ կոճակը դեպի վեր ձգելու ճանապարհով: Կափույրը կարող է գտնվել հետևյալ աշխատանքային ռեժիմներում` փակ և բաց: Բաց դիրքում գտնվող կափույրը կարող է փակվել` 9-12Վ հաստատուն հոսանքի իմպուլս իրեն հաղորդելու դեպքում կամ ձեռքով` բացելով կափույրի պահպանիչ կափարիչը և սեղմելով բռնակը: Փակ վիճակում գտնվող կափույրը կարող է բացվել միայն ձեռքով` կարմիր բռնակը ձեռքով դեպի վեր ձգելու (ետ քաշելու) ճանապարհով: Անջատիչ կափույրը տեղադրվում է հաշվիչից հետո:

            Աշխատանքային ռեժիմի տեխնիկական նկարագիրը:

  1. 1.    Այրվող գազերի հսկման ռեժիմ.

Կանաչ լուսադիոդը վառվում է մշտապես, ձայնային ազդանշանը բացակայում է:

  1. 2.    Տագնապի ազդանշանի ռեժիմ` գազագոյացման ազդանշան.

Ազդանշանիչի մուտքում գազի քանակի գերազանցման դեպքում սկզբում դանդաղ է թարթում կարմիր լուսադիոդը, որը ցույց է տալիս ազդանշանիչի անցումը նախազգուշացման ռեժիմի: Եթե գազի քանակը միջավայրում աճում է, 6 վրկ հետո կարմիր լուսադիոդը սկսում է թարթել ավելի արագ և արձակում է տագնապի ընդհատուն ազդանշան: Ընդ որում, կարմիր լուսադիոդի թարթումը ավելի արագ է` շմոլ գազի գերազանցման դեպքում: Եթե գազի արտահոսքի տևողությունը գերազանցում է 10 վրկ, ազդանշանիչը թողարկում է համապատասխան իմպուլս` կափույրի գործարկման համար:

  1. 3.    Ջերմաստիճանային ազդանշանի ռեժիմ.

Միջավայրի ջերմաստիճանը 70°C գերազանցելու դեպքում վառվում է կարմիր լուսադիոդը և լսվում է ընդհատուն ազդանշան: Ջերմաստիճանի նվազման դեպքում ազդանշանիչն ավտոմատ կերպով վերադառնում է աշխատանքային ռեժիմ: Եթե ջերմաստիճանի ազդեցությունը տևում է 10 վայկյանից ավել, ապա գործարկվում է կափույրը` դադարեցնելով գազի մատակարարումը: 

  1. 4.    Անսարքության ռեժիմ.

Ազդանշանիչի անսարքության դեպքում սկսում է թարթել ազդանշանիչի նարնջագույն լուսադիոդը և եթե անսարքությունը 10 վայկյանից հետո չի վերացվում, ապա միանում է անընդհատ ձայնային ազդանշանը, իսկ նարնջագույն լուսադիոդը վառվում է` առանց թարթելու:

  1. 5.    Ինքնաստուգում.

<<Test>> կոճակի սեղմամբ հերթականությամբ վառվում են կարմիր, կանաչ և նարնջագույն լուսադիոդները, ազդանշանիչ տալիս է տագնապի ազդանշան և միաժամանակ, ստանալով իմպուլս, գործարկվում է կափույրը: Ինքնաստուգումից հետո անհրաժեշտ է վերականգնել անջատիչ կափույրի սկզբնական (աշխատանքային) վիճակը, դրա համար պետք է հանել կափարիչը և կարմիր բռնակը բարձրացնել մինչև վերջ:

Անվտանգության համակարգի անխափան աշխատանքին ներկայացվող պահանջները

  1. 1. Հարկավոր է խուսափել էլեկտրական ցանցից ազդանշանիչի ինքնակամ անջատումից: Անհրաժեշտ է ապահովել կայուն և անընդհատ էլեկտրասնուցում: Չի թույլատրվում հաճախակի միացնել ու անջատել էլեկտրասնուցումը:
  2. 2. Ազդանշանիչը և անջատիչ կափույրը հարկավոր է պահել մաքուր վիճակում: Խորհուրդ չի տրվում ազդանշանիչի իրանը մաքրել քիմիական նյութերով: հարկավոր է այն թեթևակի սրբել խոնավ լաթով: Ցնդող նյութերը, օրինակի համար սպիրտը, կարող են առաջացնել կեղծ տագնապ և դադարեցնել գազի մատակարարումը: Այդպիսի դեպքերում, խորհուրդ է տրվում անմիջապես օդափոխել սենքը (շինությունը), բացել անջատիչ կափույրը և վերականգնել ազդանշանիչի վերահսկման նորմալ վիճակը:
  3. 3. Անհրաժեշտ է ապահովել ազդանշանիչի անխափան էլեկտրասնուցումը` 220 Վ ցանցից, քանի որ հակառակ դեպքում ազդանշանիչը ժամանակից շուտ շարքից դուրս կգա:
  4. 4. Արգելվում է ազդանշանիչը անմիջականորեն լվանալ ջրով, որպեսզի չվնասվի ներքին շղթան:
  5. 5. Չի կարելի օտար առարկաներ դնել, կախել և սոսնձել ազդանշանիչի վրա: Ազդանշանիչի վրա չկա ծածկ, որպեսզի չազդի գազերի հսկման և չափման արդյունավետության վրա:
  6. 6. Պետք է ժամանակին օդափոխել սենքը և հսկման նորմալ պայմաններ ապահովել ազդանշանիչի համար:
  7. 7. Վթարային թողարկման դեպքում պետք է անհապաղ օդափոխել սենքը, չմիացնել և չանջատել էլեկտրասարքավորումները, մեկ այլ սենքից զանգահարել` 104:
  8. 8. Կափույրի մեխանիզմը չվնասելու համար, արգելվում է այն բացել` մեծ ճիգ գործադրելով:
  9. 9. Ազդանշանիչի անսարքության դեպքում (վառվում է նարնջագույն լույսը) անհրաժեշտ է զանգահարել` 104:
Երևան 12 C 07.12.2023
lm

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2021թ. ՓԵՏՐՎԱՐ ԱՄՍԻՆ ՍՊԱՍԱՐԿՎԵԼ Է 113442 ԲԱԺԱՆՈՐԴ Փետրվար ամսվա ընթացքում հանրապետության տարածքում 113442 բաժանորդի մոտ իրականացվել է ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում:
2021թ. ՀՈՒՆՎԱՐ ԱՄՍԻՆ ՍՊԱՍԱՐԿՎԵԼ Է 110889 ԲԱԺԱՆՈՐԴ Հունվար ամսվա ընթացքում հանրապետության տարածքում 110889 բաժանորդի մոտ իրականացվել է ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում:
Բոլոր նորությունները
  • Հաճախ տրվող հարցեր sw-line
  • Ձեր իրավունքները sw-line
  • Ցուցասրահ

Բաժանորդագրում նորություններին