2022 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ընկերությունն իրականացնում է 739362 բաժանորդի ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում Մեր աշխատանքը Ձեր անվտանգության երաշխիքն է 867 աշխատող

lm
Հայաստանի քարտեզ
Երևան
Հասցե` ՀՀ, 0035, Երևան, Ռուբինյանց 27/3 
հեռ.` +374 (10) 23-86-70
Էլ. փոստ` aeg@aegservice.am
Skype: aeg-info

Անվտանգություն

ՀԱՐԳԵԼԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐ

Եղե'ք ուշադիր գազի օգտագործման ժամանակ:
Հնարավոր վթարներից և դժբախտ դեպքերից խուսափելու համար պահպանե'ք անվտանգության պահանջները:

ԱՆՀՐԱԺԵՇՏ Է`
- բացել պատուհանները և օդափոխության փեղկերը:

- փակել գազասարքերի փականները:
- փակել սնող գազախողովակների վրա տեղադրված խցանային փականները:
- զանգահարել գազի վթարային ծառայություն 1-04  հեռախոսահամարով:

ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳԱԶԻ ՀՈՏԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է` 
- օգտվել լուցկուց կամ բաց կրակից:
- ծխել:
- միացնել կամ անջատել էլեկտրասարքավորումները:
- գազասարքերից օգտվել երեխաներին և հրահանգավորում չանցած անձանց:
- ինքներդ մի վերացրեք ջրատաքացուցիչի և ջեռուցման սարքերի անսարքությունները: Այդ դեպքերում փակեք գազի փականները և այդ մասին տեղյակ պահեք ներտնային համակարգի տեխնիկական սպասարկումն իրականացնող ծառայությանը:
- գազի ջրատաքացուցիչների և ջեռուցման սարքերի միացումները ծխատար ուղիներին անհրաժեշտ է կատարել ոչ պակաս 1 մմ հաստություն ունեցող, գազասարքի ծխատար կարճախողովակի տրամագծից ոչ պակաս թիթեղյա խողովակներով:

Միացման թիթեղյա խողովակների ինքնակամ ձևափոխությունները, տրամագծերի նեղացումները և դրանցում արհեստական դիմադրությունների ստեղծումը կարող է դժբախտ դեպքերի պատճառ հանդիսանալ:

ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏՐՎՈՒՄ`
- ջրատաքացուցիչից և ջեռուցման սարքից օգտվելուց առաջ համոզվեք, որ`

- գազի արտահոսք չկա ,
- օդի ներհոսքի համար դռան ներքևի մասում նախատեսված բացվածքը բաց է,
- բոլոր փականները փակ վիճակում են:
- վառվող լուցկու բոցը մոտեցնելով ջրատաքացուցիչի կամ ջեռուցման սարքի վրա օդի ներհոսքի համար նախատեսված բացվածքին, ստուգեք քարշը ծխատարում: Նորմալ քարշի դեպքում բոցը շեղվում է դեպի գազասարք: Հետադարձ քարշի դեպքում բոցը թեքվում է դեպի շինություն, իսկ քարշի բացակայության դեպքում այն չի շեղվում:
- օգտվել ջրատաքացուցիչից և ջեռուցման սարքերից հետադարձ քարշի կամ քարշի բացակայության դեպքում, քանի որ այդ ժամանակ առաջանում է շմոլ (CO) գազ: Շինությունում շմոլ (CO) գազի 0.4-0.5 % առկայության դեպքում 10-15 րոպեի ընթացքում մարդը մահացու թունավորվում է:
- նման դեպքերում անհրաժեշտ է դիմել մատակարարներին (սպասարկում իրականացնող ծառայությանը):
- քարշի առկայության դեպքում միացրեք ջրատաքացուցիչը և ջեռուցման սարքը` համաձայն գազասարքը արտադրող գործարանի կողմից տրված շահագործման հրահանգի:
- ջրատաքացուցիչը և ջեռուցման սարքը գործարկելուց 3-5 րոպե հետո կրկին անգամ ստուգել ծխատարի քարշը:
- գազասարքերի երկարատև օգտագործման ընթացքում անհրաժեշտ է հաճախակի օդափոխել շինությունը:
- ձմռանը ծխատարի սառցակալումը և խցանումը բացառելու նպատակով անհրաժեշտ է հաճախակի ստուգել դրանց գլխամասերը:

ԽՈՐՀՈՒՐԴ ՉԻ ՏՐՎՈՒՄ`
- գազի ջրատաքացուցիչների և ջեռուցման սարքերի միացումները ծխատար ուղիներին իրականացնել ծալքավոր փայլաթիթեղյա ճկուն խողովակներով:
- գազասարքերի միացման թիթեղյա խողովակների հորիզոնական տեղամասերի ընդհանուր երկարությունը պետք է լինի 3.0 մետրից ոչ ավելի և ունենա 3-ից ոչ ավելի, խողովակի տրամագծից ոչ պակաս կորացման շառավղով անկյունակներ:
- միացման թիթեղյա խողովակները պետք է մտցվեն մեկը մյուսի մեջ դրանց տրամագծի կեսից ոչ պակաս չափով` ծխագազերի շարժման ուղղությամբ:
- միացման խողովակների ուղղահայաց տեղամասի չափը` հաշված գազասարքի ծխահեռացման կարճախողովակից մինչև հորիզոնական մասը պետք է լինի 0.5 մետրից ոչ պակաս, իսկ 2.7 մետր բարձրություն ունեցող շինություններում` 0.15 մետրից ոչ պակաս:
- միացման թիթեղյա խողովակների հորիզոնական տեղամասերը պետք է ունենան 1 գծամետրի վրա 1 սմ-ից ոչ պակաս թեքություն` դեպի տեղադրված սարքը:

Գազի հոսակորուստը հայտնաբերելու եղանակներ
1-04

1. Աչքով. օճառաջրով թրջված գազի խողովակների վրա հոսակորուստի տեղում առաջանում են պղպջակներ:
2. Լսողությամբ. ուժեղ հոսակորուստի դեպքում գազը դուրս է գալիս շչոցով։
3. Հոտառությամբ. գազին բնորոշ հոտն ավելի ուժեղ է դառնում հոսակորուստի տեղի մոտ։ Չի՛ կարելի հոսակորուստի տեղը որոնել բաց կրակի օգնությամբ։

Եթե բնակարանում գազի հոսակորուստ է տեղի ունեցել, ապա`
- անհապաղ զգուշացրեք հարևաններին և նրանց հեռախոսով կանչեք գազի վթարային ծառայության մասնագետների, խուսափեք ամեն տեսակի գործողություններից, որոնք կարող են բնակարանում առաջացնել կայծարձակում և օդի ջերմաստիճանի բարձրացում.
- օդափոխեք բնակարանը՝ բացելով պատուհաններն ու այնտեղից հեռացնելով բոլոր մարդկանց։ Չի կարելի ծխել, լուցկի վառել, էլեկտրական զանգի կոճակը սեղմել, հեռախոսով զանգահարել (վարդակից լարը հանեք, որ ձեզ չկարողանան զանգահարել)։ Հաճախ կայծ է հայտնվում որևէ էլեկտրասարք միացնելիս (շատ հաճախ` սառնարան) և դա բավական է, որ պայթյուն առաջանա՝ չնայած զգուշության նպատակով ձեռնարկվող միջոցներին.
- եթե հնարավոր է, դադարեցրեք գազի մատակարարումը, դուրս եկեք բնակարանից փակելով դուռը և գազի ծառայության մասնագետների գալուն սպասեք փողոցում։
Հիշեք. եթե ձեզ համար թանկ է ձեր կյանքը` հրաժարվեք ինքնաշեն գազասարքեր օգտագործելուց, դրանք աղետաբեր են, պահպանեք գազից օգտվելու անվտանգության կանոնները։

Եթե գազն այրվում է հոսակորուստի տեղում, ապա`
- անմիջապես բնակարանից հեռացրեք բոլոր մարդկանց և հարևանի տնից հեռախոսով կանչեք գազի վթարային ծառայության մասնագետների ու հրշեջների.
- քանի գազն այրվում է` պայթյունի վտանգ չկա, ուստի երբեք մի փորձեք մարել բոցը, որովհետև դա կհանգեցնի աղետի. գազն ու օդը միասին առաջացնում են պայթուցիկ խառնուրդ և կրակի աղբյուրի առկայության դեպքում (գերտաքացած մետաղ, այրվող ածխակտորներ,կայծեր, էլեկտրական աղեղ) պայթյունն անխուսափելի է.
- աշխատեք փակել գազամատակարարումը, հետևեք, որ չայրվեն կրակին մոտ գտնվող առարկաները (վարագույրներ, սրբիչներ և այլն)։

Եթե հրածորանում բոցը մարել է, ապա
- մարած հրածորանը նկատելով` մի փորձեք այն նորից այրել. դա կհանգեցնի կուտակված գազի պայթյունի։ Փակեք գազի ծորակը, բացեք պատուհանները և օդափոխեք խոհանոցը.
- սպասեք, մինչև հրածորանը սառչի (անհրաժեշտության դեպքում այն մաքրեք սննդի ու յուղի մնացորդներից, փչեք գազի հոսքի անցքերը) և հետո նորից վառեք գազը` նախապես փակելով պատուհանները և վերացնելով միջանցահովիկը.
- եթե խոհանոցում շատ գազ է կուտակվել, ապա թունավորվելուց խուսափելու համար թաշկինակը ջրով թրջեք, սեղմեք դեմքին և, դրա միջով շնչելով, մտեք խոհանոց ու փակեք գազի ծորակը։ Եթե դա անել չի հաջողվում, անմիջապես տարահանեք աստիճանահարթակի բոլոր հարևաններին և կանչեք գազի վթարային ծառայության վարպետների ու հրշեջների. գազից թունավորվածներին, տուժածներին օգնություն ցույց տվեք։

Կարևոր է հիշել
1-04

Սկզբում ամենակարևոր հարցը` ի՞նչ անել գազի հոտի դեպքում։
Միայն թե լուցկի չվառել։

Եթե դուք ցանկանում եք գտնել գազի արտահոսքի տեղը, ապա օգտվեք հին տնական մեթոդից. օճառի փրփուր քսեք կասկածելի մասում։ Այնտեղից, որտեղից գազ է արտահոսում, կնկատվեն պղպջակներ։
Մեզ ծանոթ գազը սովորաբար հոտ չունի։ Հոտն այն ստանում է գազի կայանում հենց նրա համար, որ մենք բոլորս կարողանանք այն զգալ։

Եթե ձեր խոհանոցում գազի հոտ է գալիս.

- առաջինը, ինչ պետք է անել. անհապաղ բացել լուսամուտները, աշխատել տանը միջանցիկ քամու հոսանք ստեղծել։
- երբեք լույսը չվառել. եթե անջատիչի տուփը թափանցիկ լիներ, կտեսնեիք, թե ինչպես են այնտեղ կայծեր թրթռում։
- փակեք գազի խողովակի կափույրը (ՉպվՑՌսՖ) և հետո արդեն գործեք իրավիճակին համընթաց։

Եթե միանգամից պարզ է, որ գազն արտահոսում է գազօջախից (եռացող ապուրից կամ քամու հոսանքից կրակը մարել է), ապա ձեր գործողությունները հասկանալի են. կրակ չվառել, քանի դեռ սենյակը չի օդափոխվել։ Բայց, եթե գազի հոտի աղբյուրը միանգամից բացահայտել չհաջողվի, անհապաղ զանգահարեք գազի վթարային ծառայություն։ Այն դեպքում, երբ հեռախոսի սարքի վրա թրթռացող կայծ նկատեք, լավ է դա անել հարևանների տնից։

Երբ գազի հոտ է գալիս տան մուտքից, պետք է անհապաղ դիմել մասնագետների օգնությանը և օդափոխել տարածքը, շենքի բնակչությանը զգուշացնել վտանգի մասին։ Մի՛ փորձեք ինքնուրույն գտնել գազի արտահոսքի տեղը, քանի որ դա շատ դժվար է։ Պետք է հասկանալ, որ մի կողմից դանդաղկոտությունը կրկնապատկում է վտանգը, մյուս կողմից` ամենափոքր կայծը (զանգը, վերելակի շարժը և այլն) կարող է մասշտաբային պայթյուն առաջացնել։

Ահա և աղետի մի օրինակ. 1994 թ. նոյեմբերին Կուրսկի մարզի Ֆոսֆատնի Ռուդնիկ գյուղում կեսօրին սարսափելի պայթյուն տեղի ունեցավ։ Իննհարկանի շենքի երկրորդ, երրորդ, չորրորդ հարկերի ծածկույթն ավերվել էր։ Շենքի մուտքը ամբողջությամբ փլվել էր։ Երեք հոգի մահացել էին, երեքը մնացել էին փլատակներում։ Հաջողվել էր փրկել դպրոցական աղջկա կյանքը, որին պայթյունի ալիքը դուրս էր շպրտել երրորդ հարկի խոհանոցի լուսամուտից։ Վերջին բանը, որ աղջիկը հիշում էր` հոր լուցկի վառելն էր։

Եվ, վերջապես, ինքներդ մի՛ հանդիսացեք վտանգի աղբյուր։ Քամու հոսանքը խոհանոցում (որը կմարի գազի գլխանոցի կրակը), կաթսան, որը մնացել է կրակին անուշադրության հետևանքով, հասարակ անփութություն և փնթիություն է։

Պետք է հիշել, որ կրակը միշտ պետք է երկնագույն լինի և վառվի հավասար։ Կաթսաների վրայի մուրը, գազօջախի կարմիր կամ դեղին կրակը լավ նշան չեն։ Նշանակում է գազը լիարժեք չի վառվում, պետք է անհապաղ վարպետ կանչել։

Եթե դուք օգտագործում եք ոչ մագիստրալային գազ, այլ բալոնային, լավ է չմոռանալ, որ նրանցում մեկ ականին հավասար էներգիա կա։ Դրա համար պետք է զինվորականի կարգապահությամբ հետևել բալոնային գազի հետ կապված գոնե հիմնական կանոններին։ Օրինակ, բալոնները պահել հատուկ օդափոխվող արկղում (ոչ տանը) կամ հատուկ կառուցատեղում, գետնի մակարդակից ոչ ցածր (բալոնային գազը ծանր է օդից և գազի արտահոսքի դեպքում հավաքվում է ներքևում), գազի բալոններն ամրացնել ուղղահայաց դիրքով (ոչ հորիզոնական և ոչ էլ` թեք)։

Լավ է բալոնային գազի օգտագործման դեպքում այն չնետել նկուղում ինչ-որ տեղ, այլ միանգամից ուղարկել լցավորման. յուրաքանչյուր բալոնում գոնե մի քիչ հեղուկ գազ է մնում, հնարավոր է գազի հոսակորուստ, որոնք, միավորվելով, կայծի բացակայության դեպքում էլ տալիս են զգալի ազդեցություն։ Եվ էլի շատ կարևոր է սեփական նախաձեռնություններից խուսափելը` թող գազի տնտեսությամբ զբաղվեն միայն մասնագետները։

Դժբախտաբար, պայթելու կամ թունավորվելու վտանգը կապված չէ միայն կենցաղային գազից։ Օրինակ, մեքենայի վարորդները և ուղևորները մահանում են ավտոտնակում կամ կայանատեղում։ Թունավորումը ածխածնի օքսիդից (ածխաթթվային գազ) տեղի է ունենում աննկատ, քանի որ այն բոլորովին անհոտ է և աչքերը չի գրգռում։

Յուրաքանչյուր վարորդի համար պետք է օրենք լինի` միացված մարտկոցով մեքենայում չքնել։

Ածխածնի օքսիդն առաջանում է նաև բնական գազի ոչ լիարժեք այրման դեպքում։ Դա նշանակում է, որ եթե խոհանոցում կամ լոգարանում (գազի կաթսայով (կոլոնկայով)) օդափոխությունը վատն է, մահը կարող է վրա հասնել աննկատ և արագ։ Հատկապես վտանգավոր է գազի կաթսան (կոլոնկան) վառել վատ ձգողության դեպքում։ Ուստի խորհուրդ է տրվում հաճախ լուցկու միջոցով ստուգել ձգողությունը։

Թունավորման նշանները. գլխապտույտ, թուլություն, սրտխառնոց, կրծքավանդակի ցավ, երբեմն` չոր հազ, աղմուկ ականջներում, արցունքներ։ Այդպիսի նշանների դեպքում պետք է անհապաղ վազել բակ։ Ծանր թունավորումը հանգեցնում է ջղաձգության, փսխման, ուշագնացության, ի վերջո` գիտակցության կորստի և սրտի կանգի։ Միակ բանը, որ կարող եք անել մինչ բժշկի հասնելը` տուժածին մաքուր օդ դուրս բերելն է։

Գազից չտուժելու համար…. զգուշացնում և խորհուրդ է տալիս Հայռուսգազարդը

1-04
Ջրատաքացուցիչից և ջեռուցման սարքից օգտվելուց առաջ հարկավոր է համոզվել, որ` 

- գազի արտահոսք չկա,
- օդի ներհոսքի համար դռների ներքևի մասում նախատեսված բացվածքը բաց է,
- բոլոր փականները փակ վիճակում են։

Չի թույլատրվում`
- գազասարքերի ինքնակամ վերանորոգումը, տեղափոխումն ու գազօջախների օգտագործումը ջեռուցման նապատակով,

- որպես ծխահեռացման խողովակներ օգտագործել ծալքավոր նրբաթիթեղյա ճկուն խողովակներ։

Արգելվում է օգտվել գազասարքերից, եթե`
- ծխատար ուղիներում բացակայում է քարշը կամ առկա է հետադարձ քարշ, քանի որ այդ ժամանակ առաջանում է շմոլ գազ. շինությունում շմոլ գազի 0.4-0.5 տոկոս առկայության դեպքում 10-15 րոպեի ընթացքում մարդը մահացու թունավորվում է,

- ստուգված չէ ծխատար ուղիների սարքինությունը,
- գազն այրվում է անկայուն կամ դեղնակարմրագույն մրոտ բոցով,
- չի աշխատում գազասարքի անվտանգության ինքնաշխատ համակարգը,
- ծխահեռացման խողովակները ծալքավոր նրբաթիթեղյա ճկուն խողովակներ են։

Խորհուրդ չի տրվում`  
- օգտվել ջրատաքացուցիչներից և բաց այրման խցով ջեռուցման սարքերից ուժեղ քամիների, թանձր մառախուղի, տարվա առավել շոգ եղանակների ժամանակ։

Անհարժեշտ է`
- ծխատար ուղու քարշի խախտման դեպքերում դիմել մատակարարին (սպասարկում իրականացնող ծառայությանը),

- գազասարքերի երկարատև օգտագործման ընթացքում հաճախակի օդափոխել շինությունը,
- ծխահեռացման թիթեղյա խողովակները հավաքակցել` մեկը մյուսի մեջ մտցնելով, դրանց տրամագծի կեսից ոչ պակաս չափով` ծխագծերի շարժման ուղղությամբ,
- գազի ջրատաքացուցիչների կամ ջեռուցման սարքերի ծխահեռացման խողովակների միացումը ծխատար ուղիներին կատարել 1 մմ-ից ավելի հաստություն ունեցող, գազասարքի ծխատարի ելքի կարճախողովակի տրամագծից ոչ պակաս թիթեղյա խողովակներով։

Հարկավոր է նաև հիշել, որ
- ծխահեռացման խողովակների ինքնակամ ձևափոխությունները, տրամագծերի փոքրացումը և դրանցում արհեստական դիմադրությունների ստեղծումը կարող է դժբախտ պատահարների պատճառ դառնալ։

- ներտնային գազահամակարգի անվտանգ օգտագործման և շահագործման համար պատասխանատվություն է կրում բաժանորդը։

Եթե շինությունում գազի հոտ է զգացվում, ապա անհրաժեշտ է բացել պատուհանները և օդափոխության փեղկերը, փակել գազասարքերի փականները, փակել սնող գազախողովակների վրա տեղադրված խցանային փականները, զանգահարել գազի վթարային ծառայություն` 1-04 հեռախոսահամարով։ Գազի արտահոսքի դեպքում չի կարելի օգտվել լուցկուց կամ բաց կրակից, ծխել, միացնել կամ անջատել էլեկտրական սարքավորումներ։

 

Секреты природного газа. Он-лайн игра "Агент домашней безопасности"


Բնական
գազի անվտանգ օգտագործման կանոններ
1-04
Հանրապետությունում տարեցտարի ավելանում է բնական և բալոնով գազ օգտագործող ընտանիքների թիվը։ Գազն օգտագործվում է կենցաղում տարբեր նպատակներով (ճաշ պատրաստելու, լողանալու և բնակարանը տաքացնելու համար)։ Սակայն, երբ անտեսում են բնական գազից օգտվելու անվտանգության կանոնները, հաճախ տեղի են ունենում պայթյուններ և թունավորումներ՝ երբեմն ծանր հետևանքներով։

Դժբախտ դեպքերից խուսափելու համար անհրաժեշտ է պահպանել բնական գազի անվտանգ օգտագործման հետևյալ հիմնական կանոնները՝
- գազատար ցանցին միանալ միայն գազամատակարար ձեռնարկության հետ կնքված պայմանագրի առկայության և թույլտվության դեպքում.
- տարածքը, որը նախատեսել եք գազային ջեռուցիչ սարքի տեղադրման համար, պետք է ունենա՝ 2.2 մետրից ոչ պակաս բարձրություն, օդափոխման անցքով պատուհան, ծխագազերի հեռացման համակարգ և բնական լուսավորություն.
- գազային կանգնակները չպետք է անցնեն միջանցիկ սենյակների, սանհանգույցի և լողասենյակի միջով։ Չի՛ թույլատրվում ծխագազերի խողովակաշարերին տեղակայել խցաններ կամ փականներ:

Գազօջախները և օդատաքացուցիչները պետք է լինեն գործարանային արտադրության, իսկ գազայրիչ սարքերը՝ ունենան անվտանգությունն ապահովող ավտոմատ անջատիչներ։ Տնային գործածության դյուրավառ իրերը գազօջախից պետք է լինեն 0.75 մետրից ոչ պակաս հեռավորության վրա.
- տարածքում տեղադրված գազաբալոնները գազօջախից պետք է գտնվեն 0.5 մետրից, իսկ ջեռուցման սարքից կամ վառարանից 1 մետրից ոչ պակաս հեռավորության վրա։ Բալոնները տաքացումից պաշտպանող էկրանի առկայության դեպքում ջեռուցման սարքից հեռավորությունը կարող է նվազել մինչև 0.5 մետր.
- չի՛ թույլատրվում տեղակայել գազասարքավորումներ՝
- նկուղային և ցոկոլային հարկերում տեղակայված վերասարքավորված խոհանոցներում, որոնք չունեն համապատասխան օդափոխություն և բնական լուսավորություն.
- ընդհանուր օգտագործման միջանցքներում.
- խոհանոցում կամ լողասենյակում տեղադրված գազաջրատաքացուցիչները պետք է ունենան օդափոխման համակարգ և դռան ու հատակի միջև 0.02 քառ. մետրից ոչ պակաս կտրվածքով ճեղք.
- էլեկտրական սարքավորումները և դրանց միացման հանգույցները պետք է գտնվեն գազօջախից ոչ պակաս, քան 1 մետր հեռավորության վրա.
- հայտնաբերված բոլոր անսարքությունների դեպքում պետք է դիմել տարածքի գազի գրասենյակի մասնագետներին.
- գազից թունավորման ախտանիշների (գլխացավ, գլխապտույտ, սրտի խփոցներ, սրտխառնոց և այլն) հայտնաբերման դեպքում հարկավոր է անմիջապես դիմել բուժօգնության ծառայություն։

Անհրաժեշտ ենք համարում ևս մեկ անգամ հիշեցնել, որ կյանքը չվտանգելու համար հարկ է ցուցաբերել առավելագույն զգոնություն և մշտապես հետևել գազի անվտանգ շահագործման կանոններին։

Մեր ջերմ և վտանգավոր օգնականը.
 1-04
Գազը մեր ջերմ բարեկամն է, երբ մենք դրա հետ զգույշ ենք վարվում։ Սակայն, միևնույն ժամանակ, անփութության դեպքում այն կարող է դաժան ու վտանգավոր թշնամի դառնալ։ Կենցաղային գազը ոչ գույն ունի, ոչ հոտ, բայց դրա առկայությունը բնակարանում զգալի դարձնելու և յուրահատուկ հոտ հաղորդելու համար կայաններում օդորանտի միկրոբաժին են ավելացնում։


Գազը բնակարանում
Գազի բալոն տեղադրելիս օգտվեք գազի ծառայության մասնագետների ծառայությունից, նրանցից պահանջեք փաստաթղթեր, որոնք կհաստատեն, որ աշխատանքները տարվել են անվտանգության կանոններին և տեխնիկական նորմերին համապատասխան։

Մանկահասակ երեխաներին թույլ մի տվեք մոտենալ սալօջախին ու գազի բալոնին, և ընդհանրապես՝ խաղալ խոհանոցում։
Այրվող գազը վառում է թթվածինը, այդ պատճառով մի փակեք օդափոխիչները խոհանոցում և հաճախակի օդափոխեք այն։
Գիշերը, ինչպես նաև բնակարանից բացակայելիս, փակեք գազի ծորակը։

Հիշեք
Վթարի դեպքում ձեր բնակարանի գազի մատակարարումը կարող է հանկարծակի դադարեցվել մայր գազատարից, այնուհետև վերականգնվել՝ առանց զգուշացման։


Գազի արտահոսք հայտնաբերելու միջոցները
Աչքի համար. գազի խողովակները օճառաջրով թրջելիս՝ արտահոսքի տեղում պղպջակներ են առաջանում։
Ականջի համար. ուժեղ արտահոսքի դեպքում գազը դուրս է գալիս շվվոցով։
Հոտառության համար. գազին բնորոշ յուրահատուկ հոտն արտահոսքի տեղում ուժեղանում է։

Հիշեք
Չի կարելի արտահոսքի տեղը փնտրել բաց կրակի միջոցով։

Ձեր գործողությունները
Անմիջապես զգուշացրեք հարևաններին և նրանց հեռախոսից զանգահարեք գազի վթարային ծառայություն՝ խուսափելով այն գործողություններից, որոնք կհանգեցնեն բնակարանում օդի ջերմաստիճանի բարձրացման և կայծարձակման։
Օդափոխեք բնակարանը՝ բացելով պատուհանները և դուրս հանելով ներկաներին։ Խուսափեք օգտվել հեռախոսից, դուրս քաշեք լարը վարդակից (որպեսզի ձեզ չկարողանան զանգահարել) և էլեկտրական սարքերից, քանի որ հոսանքի անջատումը նույնպես կարող է կայծարձակում և պայթյուն առաջացնել։
Եթե հնարավոր է՝ դադարեցրեք բնակարանի գազի մատակարարումը, դուրս եկեք բնակարանից՝ փակելով դուռը և սպասեք գազի ծառայության մասնագետների ժամանմանը։

Գազը բռնկել է արտահոսման տեղում
Ձեր գործողությունները

Անհապաղ դուրս հանեք բոլոր մարդկանց և հարևանների տնից զանգահարեք հրշեջ (1-01) և գազի վթարային ծառայություններ (1-04)։
Քանի դեռ գազն այրվում է, պայթյունի վտանգ չկա, այդ պատճառով էլ երբեք մի փորձեք հանգցնել կրակը, քանի որ դա կհանգեցնի աղետի. գազը և օդը միասին պայթունավտանգ խառնուրդ են ձևավորում, և կրակի աղբյուրի առկայության դեպքում պայթյունն անխուսափելի է։
Աշխատեք դադարեցնել գազի մատակարարումը, հետևեք, որպեսզի չբռնկվեն կրակին մոտ գտնվող առարկաները (սրբիչներ, վարագույրներ և այլն)։

Մարել է կրակն այրիչում
Եփվող կերակուրն առանց հսկողության գազօջախին թողնելով, դուք կարող եք մնալ ոչ միայն առանց ճաշի, այլև` առանց բնակարանի։
Հնարավորության դեպքում այրիչի վրա լայն կաթսա դրեք կամ հատուկ անցքերով տակդիր (փոքր չափի սրճեփները եռալիս հաճախ շուռ են գալիս)։ Ջուր լցրեք տարայի միայն երեք քառորդը, եռալիս կափարիչը բացեք։

Ձեր գործողությունները
Նկատելով հանգած այրիչը՝ մի փորձեք կրկին վառել այն՝ դա կարող է հանգեցնել պայթյունի։ Փակեք գազի ծորակը, բացեք պատուհանը և օդափոխեք խոհանոցը։
Սպասեք մինչև այրիչը սառչի, ապա նորից վառեք գազը, նախօրոք փակելով պատուհանները և բացառելով միջանցիկ քամին։
Եթե խոհանոցում գազ է կուտակվել, թունավորումից խուսափելու համար թրջեք թաշկինակը, սեղմեք դեմքին և, շնչելով դրա միջով, մտեք խոհանոց ու փակեք գազի ծորակը։ Եթե դա չի հաջողվում, անհապաղ տարահանեք հարկի հարևաններին և զանգահարեք գազի վթարային ծառայություն։

Խտացրած գազի արտահոսք բալոնից
Ձեր գործողությունները
Անհապաղ զանգեք գազի վթարային ծառայություն և հարևանների օգնությամբ բալոնը դուրս հանեք փողոց՝ այն զերծ պահելով հարվածներից։ Երեխաներին մի թողեք բալոնին մոտենալ և այն ծածկեք թրջված ամուր գործվածքի կտորով։
Որպես կանոն, արտահոսքը տեղի է ունենում բալոնի և փափուկ փողրակի միացման տեղում։ Եթե հնարավոր չէ դուրս հանել բալոնը՝ արտահոսքի տեղը ծածկեք թաց շորի կտորով։ Օդափոխեք խոհանոցը, մի օգտվեք լուսավորման և էլեկտրական սարքերից։
Եթե դեպքի վայր ժամանած մասնագետները որոշեն, որ տվյալ բալոնի շահագործումը վտանգավոր է, նրանցից եզրակացություն վերցրեք և, կանչելով շրջանի գազի ծառայության ներկայացուցիչներին, պահանջեք փոխել այն իրենց հաշվին։

Կրակ բալոնով գազի վրա
Ձեր գործողությունները
Խնդրեք տնեցիներին կամ հարևաններին անհապաղ հրշեջներ կանչել կամ հրավիրել գազի վթարային ծառայության ներկայացուցիչներին, բոլորին բնակարանից դուրս հրավիրեք։
Փորձեք փակել բալոնի ծորակը՝ ձեռքերը փաթաթելով թաց շորով։ Եթե դա հնարավոր չէ, կրակի վրա մի փչեք՝ դա կարող է պայթյունի հանգեցնել։
Մի փորձեք դուրս հանել կամ տեղափոխել խտացրած գազով բալոնը, քանի դեռ այն չի սառել՝ ամենաթեթև ցնցումից բալոնը կարող է պայթել։

Գազի հոտ շքամուտքում
Ձեր գործողությունները
Անհապաղ զանգահարեք գազի վթարային ծառայություն։ Հարևանների հետ փորձեք գտնել գազի արտահոսքի տեղը։ Եթե անհրաժեշտ է մտնել բնակարան, որտեղից գազ է դուրս գալիս, կոտրեք դուռը։
Վտանգի մասին հայտնեք շենքի բոլոր բնակիչներին, համոզեք նրանց հեռու մնալ էլեկտրական զանգերից և բաց կրակից։ Հաղորդեք վերելակի դիսպետչերին կատարվածի մասին և խնդրեք ժամանակավորապես անջատել վերելակը։
Արտահոսման տեղին մոտ գտնվող բնակարանների բնակիչներին տարահանեք, փողոց դուրս բերեք երեխաներին և տարեցներին՝ շնչելով թաց թաշկինակի միջով։
Շքամուտքում բացեք պատուհաններն ու դռները, օդափոխեք շքամուտքը։
Գազի ծառայության մասնագետների ժամանելուն պես, ցույց տվեք արտահոսքի տեղը և կատարեք նրանց ցուցումները։

Գազի պայթյուն
Ձեր գործողությունները
Անհապաղ կանչեք գազի վթարային ծառայության աշխատակիցներին, հրշեջներին, ոստիկաններին, ինչպես նաև շտապօգնություն, հնարավորության դեպքում հարևաններին փրկեք փլատակներից, օգտագործելով ձեռքի տակ եղածը՝ հանգցրեք հրդեհը։ Ցուցաբերեք ծայրահեղ զգուշություն, պայթյունը կարող է կրկնվել։
Եթե հարևանների տանը տեղի ունեցած պայթյունի ժամանակ ձեր բնակարանում եք եղել, փակեք գազի մատակարարումը և անջատեք էլեկտրականությունը, անհապաղ լքեք բնակարանը՝ ձեր հետևից փակելով դուռը։
Եթե զբաղված չեք հրդեհ հանգցնելով և մարդկանց փրկելով, դուրս եկեք փողոց, մնալով այնտեղ մինչ հրշեջների ժամանումը, շտապօգնություն կանչեք, առաջին օգնություն ցույց տվեք տուժածներին։
Հիշեք գազի վթարային ծառայության հեռախոսահամարը 1-04։

Զգույշ գազ է
1-04
Հրդեհավտանգության տեսակետից գազը հեղուկ վառելանյութերից ամենավտանգավորն է։ Այն օդի հետ խառնվելով ստեղծում է պայթունավտանգ խառնուրդ, որը նպաստավոր պայմանների առկայության դեպքում պայթում է և հրդեհի ու ավերածությունների պատճառ դառնում։

Գազի վտանգավորությունը մեծանում է նրանով (խոսքը կենցաղում օգտագործվող գազի մասին է), որ այն օդից ծանր է։ Այդ պատճառով շուտ չի հեռանում սենյակից, ստեղծում է հրդեհի և պայթյունի առաջացման իրական պայմաններ։ Բացի դրանից՝ գազն ընդունակ է թափանցել ամենանեղ անցքերից և տեղափոխվել։ Եղել են դեպքեր, երբ գազը ջեռուցման համակարգի, ջրամատակարարման խողովակաշարի անցքերով տեղափոխվել է հարյուրավոր մետրեր, լցվել այլ շենքերի նկուղային հարկեր։ Արձանագրված են նաև այնպիսի դեպքեր, երբ գազը հողաշերտի միջոցով անցել և կուտակվել է մոտակա տների հատակների տակ, լուցկի վառելիս պայթել և հանդիսացել է դժբախտ դեպքերի պատճառ։

Անհրաժեշտ է իմանալ, որ կենցաղում օգտագործվող գազը թունավոր է և օդի մեջ դրա փոքր քանակությունը կարող է մահացու լինել մարդու համար։
Գազով գործող պարագաների հետ անզգույշ վարվելը կարող է դժբախտ դեպքերի և նյութական մեծ կորուստների պատճառ դառնալ։ Գազային պարագաներ օգտագործելու ժամանակ պետք է միշտ հիշել և խստորեն կատարել հրդեհային անվտանգության կանոնների պահանջները։

Արգելվում է ինքնաշեն գազօջախների, սյունակաթսաների (կոլոնկա), բալոնների ձեռք բերումը և դրանց տեղադրումը համապատասխան մասնագիտություն չունեցող մարդկանց կողմից։ Գազային պարագաների մոնտաժումը, տեղադրումը և վերանորոգումը պետք է կատարեն միայն գազի շահագործման գրասենյակների մասնագետները։

Սենյակում գազի հոտ զգալիս չպետք է վառել լուցկի, ծխել, քանի որ դա կառաջացնի պայթյուն։ Այդ դեպքում անհրաժեշտ է նախօրոք օդափոխել սենյակը, ստուգել ծխնելույզի և օդափոխության անցքի քարշը՝ անցքերին բարակ թուղթ մոտեցնելով, որից հետո միայն օգտագործել գազի պարագաները։

Գազօջախը, սյունակաթսան վառելիս նախ վառած լուցկին մոտեցնել այրիչին, հետո դանդաղ բացել փականը։

Եթե այրումը կատարվում է անկանոն, պետք է անմիջապես փակել փականը և այդ մասին հայտնել գազի շահագործման գրասենյակ։

Չի կարելի գազի պարագաները թողնել գործող վիճակում գիշերը կամ տնից հեռանալիս, դրանց գործարկումը հանձնարարել երեխաներին կամ այնպիսի մարդկանց, որոնք ծանոթ չեն գազի պարագաների օգտագործման անվտանգության պահանջներին։

Գազի այրումը դադարեցնելու համար առաջին հերթին անհրաժեշտ է փակել խողովակաշարի փականը և ապա՝ պարագայի փականը։

Խստիվ արգելվում է սենյակում, որտեղ տեղադրված է գազի պարագան, պահել դյուռավառ հեղուկներ։

Չի կարելի գազի խողովակաշարից կախել ծանրություն, կապել լվացքի պարան և այլն։

Երկու ամիսը մեկ անգամ գազի ծխնելույզը պետք է մաքրել մրից։ Այդ աշխատանքները կատարում են կամավոր հրշեջ ընկերության մասնագետները։

Արգելվում է քնել այն սենյակում, որտեղ տեղադրված է գազի պարագան։

Գազից հրդեհ է ծագում այն դեպքում, երբ գազի խողովակաշարում, գազօջախի կամ սյունակաթսայի որևէ հանգույցում առաջանում է անհերմետիկություն, որտեղից գազը հոսելով հասնում է բաց կրակին և բռնկվում։

Գազի խողովակաշարի և պարագաների անսարքություններից առաջացած հրդեհը հանգցնելիս ամենից առաջ անհրաժեշտ է փակել խողովակաշարի վրա տեղադրված ընդհանուր փականը, դադարեցնել գազի հոսքը։ Երբ բռնկվում են բնակարանի իրերն ու առարկաները, հրդեհը պետք է հանգցնել սովորական միջոցներով և եղանակներով։

Հրդեհի ժամանակ մեծ հրդեհավտանգություն է ներկայացնում գազի բալոնը։ Տաքանալիս այն կարող է պայթել՝ առաջացնելով ծանր հետևանքներ։ Եթե հրդեհի ժամանակ կրակը տարածվում է դեպի հեղուկ գազի բալոնը, այն պետք է անմիջապես անջատել գազօջախից և հեռացնել բնակարանից, տանել անվտանգ տեղ, հետո ձեռնամուխ լինել հրդեհի վերացմանը։

Ամեն դեպքում հրդեհների ժամանակ հարկավոր է չկորցնել զգոնությունը, որը շատ բանով կնպաստի ծայրահեղ բարդ պայմաններում ժամանակին կողմնորոշվելուն։

Ավելորդ չենք համարում մեկ անգամ ևս հիշեցնել, որ հրդեհ առաջանալու դեպքում անհրաժեշտ է անմիջապես զանգահարել 1-01 հեռախոսահամարով։

Շմոլ գազ
1-04
Ջեռուցման շրջանի հիմնախնդիրներ.
Շմոլ գազ

Թունավորումների մեջ մեծ տեղ են զբաղեցնում շնչառական թունավորումները, որոնք գերազանցապես հետևանք են շմոլ գազի։ Հատկապես ձմռան ամիսներին, երբ շատերը տները տաքացնում են տարբեր տիպի վառարաններով, շմոլ գազից թունավորումների հավանականությունը կտրուկ մեծանում է։ Իհարկե, նման թունավորումներից խուսափելու լավագույն միջոցը անվտանգության կանոնների պահպանումն է, սակայն միշտ չէ, որ հնարավոր է լինում խուսափել թունավորումներից։

Այս դեպքում արդեն հարկ է իմանալ՝ ինչպես վարվել նման թունավորումների ժամանակ։

Շնչառական թույներ
Տուժածի մաշկի գունատությունը կամ կապտավուն երանգը թթվածնի անբավարարության հետևանք են, որոնք կարող են առաջանալ շմոլ գազի պատճառով։ Տարիներ շարունակ շմոլ գազի թունավորման նշան է համարվել մաշկի և շրթունքների վառ բալի կամ կարմրականաչավուն երանգը։ Սակայն բավարար չէ այս նշանների առկայությամբ ախտորոշել շմոլ գազով թունավորում։ Կարմիր գույնն ի հայտ է գալիս շատ ուշ՝ մահից անմիջապես առաջ, ուստի թունավորման աստիճանը որոշելու համար պետք չէ առաջնորդվել միայն մաշկի գույնով։

Շնչառական բոլոր թունավորումների դեպքում տուժածներն անհապաղ թթվածնի կարիք ունեն։ Հնարավորինս շուտ հեռացրեք տուժածին շմոլ գազի աղբյուրից (առանց վտանգելու ձեր կյանքը)։

Լինում են դեպքեր, երբ միայն թարմ օդ ապահովելը Iμավարարի տուժածին, եթե իհարկե, նրա գիտակցությունը տեղն է։ Անգիտակից տուժածին դուրս բերեք մաքուր օդ, ստուգեք շնչուղիները։ Եթե նա չի շնչում՝ կատարեք արհեստական շնչառություն։ Մաքուր
օդում արհեստական շնչառություն կատարելիս տուժածից թունավորվելու հավանակա-
նությունը զրո է։

Թունավորման նշանները
Շատ կարևոր է ժամանակին ախտորոշել թունավորումները։ Տուժածի վիճակի ուշադիր

զննումը և պատահարի վերաμերյալ վկաների տված տեղեկությունները կօգնեն ճիշտ ախտորոշել թունավորումները։ Թունավորման նվազագույն կասկածի դեպքում անմիջապես բժիշկ կանչեք։

Ուշադիր զննեք շրջապատը։ Տարօրինակ հոտերը, վառվող կրակը և այլ նշաններ կա-
րող են շատ բան հուշել։ Կատարեք տուժածի նախնական զննում և, եթե համոզվեք, որ
տուժածի կյանքին անմիջական սպառնացող վտանգ չկա, կատարեք երկրորդային զննում։

Թունավորման նշաններն են.
- տուժածի հիվանդագին տեսքը,

- սրտխառնոցը,
- փսխումը,
- լուծը,
- որովայնի և կրծքավանդակի ցավերը,
- սառը քրտինքը,
- շնչառության դժվարացումը,
- գիտակցության կորուստը,
- ցնցումները։

Թունավորումների նշան կարող են լինել շրթունքների շրջանում և բերանի խոռոչում այրված վերքերը։

Եթե եզրահանգում եք, որ տուժածը թունավորված է, փորձեք գտնել հետևյալ հարցերի պատասխանները.
- ի՞նչ թույն է առկա,

- ի՞նչ քանակությամբ,
- ե՞րբ է տեղի ունեցել թունավորումը։

Այս հարցերի պատասխանները կօգնեն ճիշտ կողմնորոշվել և տուժածին առաջին օգնություն ցույց տալ։

Թունավորումների դեպքում ցույց տրվող առաջին օգնությունը
Թունավորման բարդությունը կախված է ընդունած թույնի տեսակից ու քանակից, մարմնի մեջ ներթափանցելու ուղուց, թունավորման պահից անցած ժամանակից, ինչպես նաև տուժածի տարիքից, մարմնի չափերից ու զանգվածից։ Թունավորման դեպքում պետք է հետևել առաջին օգնություն ցույց տալու հետևյալ հիմնական փուլերին.

- զննեք շրջապատը և համոզվեք, որ ապահով է տուժածին մոտենալը, աշխատեք հասկանալ, թե ինչ է պատահել,
- անհրաժեշտության դեպքում տուժածին հեռացրեք թունավոր միջավայրից,
- կատարեք տուժածի նախնական զննում՝ ստուգելով նրա շնչուղիների անցանելիությունը, շնչառությունը և արյան շրջանառությունը։

Տուժածի կյանքին սպառնացող իրավիճակներում ցույց տվեք առաջին օգնություն։
Տուժածի գիտակցության առկայության դեպքում կատարեք երկրորդային զննում։
Ահազանգեք շտապ օգնություն։ Մինչև շտապ օգնության ժամանումը սպասեք դեպքի վայրում, տուժածի կողքին, և կատարեք շտապ օգնության հերթապահի ցուցումները։
Թույլ մի՛ տվեք տուժածին առանց բժշկի թույլտվության ուտել կամ խմել։
Շատ կարևոր են թունավորումների ժամանակ առաջին օգնություն ցույց տալու հիմնական փուլերի յուրացումը և կիրառումը։

 

Երևան 12 C 07.12.2023
lm

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2021թ. ՓԵՏՐՎԱՐ ԱՄՍԻՆ ՍՊԱՍԱՐԿՎԵԼ Է 113442 ԲԱԺԱՆՈՐԴ Փետրվար ամսվա ընթացքում հանրապետության տարածքում 113442 բաժանորդի մոտ իրականացվել է ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում:
2021թ. ՀՈՒՆՎԱՐ ԱՄՍԻՆ ՍՊԱՍԱՐԿՎԵԼ Է 110889 ԲԱԺԱՆՈՐԴ Հունվար ամսվա ընթացքում հանրապետության տարածքում 110889 բաժանորդի մոտ իրականացվել է ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում:
Բոլոր նորությունները
  • Հաճախ տրվող հարցեր sw-line
  • Ձեր իրավունքները sw-line
  • Ցուցասրահ

Բաժանորդագրում նորություններին