2022 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ընկերությունն իրականացնում է 739362 բաժանորդի ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում Մեր աշխատանքը Ձեր անվտանգության երաշխիքն է 867 աշխատող
![]() ![]() |
"Էյ-Ի-Ջի-Սերվիս" ՍՊԸ-ի դրոշի գույնը սպիտակ է, կենտրոնում կապույտ լոգոյով, 1:2 հարաբերակցությամբ: |
![]() ![]() |
Ընկերության ֆիրմային ապրանքանշանը (ՖԱ) 2 գույն ունի: |
|
Աշխատանքային կրծքանշանի չափերը 72 x
52 մմ: ![]()
|
Դրույթ "Էյ-Ի-Ջի-Սերվիս" ՍՊԸ հուշամեդալի Հուշամեդալը ոչ պետական, հասարակական պարգև է, որն առաջարկվել է "Էյ-Ի-Ջի-Սերվիս" ՍՊԸ հիմնադիրների կողմից: Հուշամեդալով պարգևատրվում են ընկերության գործունեության ոլորտում մեծ ավանդ ունեցող և առավել աչքի ընկնող աշխատակիցները, Հայաստանյան և արտասահմանյան գործընկերները, համատեղ նախագծերի և ծրագրերի իրականացմանն աջակցող անձինք, բարձրաստիճան պաշտոնյաները և պատվավոր հյուրերը, հասարակական կազմակերպությունները, զանգվածային լրատվամիջոցները և գազարդյունաբերության ոլորտի աշխատողները: |
|
|
Հուշամեդալի դիմերեսի կենտրոնում "Էյ-Ի-Ջի-Սերվիս" ՍՊԸ ապրանքանշանն է` ձախ
կողմում ուղղահայաց տեղակայված լատինատառ "AEGSER": Վերևից, շրջանագծի աղեղով գրված
է "Էյ-Ի-Ջի Սերվիս"` հայերեն: Ներքևից` նռնենու ճյուղ է` իր պտուղով: |
|
Հուշամեդալի դարձերեսին, վերևի մասի կենտրոնում, "Էյ-Ի-Ջի-Սերվիս" ՍՊԸ ապրանքանշանն է, որի տակ հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուներով արձանագրված է` "Ի ՀԻՇԱՏԱԿ, IN MEMORY, НА ПАМЯТЬ": Ներքևում շրջանագծի աղեղով աջ ու ձախ գնացող նռնենու ճյուղեր են իրենց պտուղներով: |
"Էյ-Ի-Ջի-Սերվիս" ՍՊԸ հուշամեդալի նյութը` արույր (ոսկեզօծ): Ոսկու հարգը` 999,9: Ոսկու քաշը` 0.05 գ: Մեդալի քաշը` 27 գ: Որակը` պրուֆ: Շրջանաձև է, տրամագիծը` 38 մմ: Ծածկագիր`L4301046: Երկու երեսի` դիմերեսի և դարձերեսի եզրագծերը գոգավոր են: |