2022 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ընկերությունն իրականացնում է 739362 բաժանորդի ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում Մեր աշխատանքը Ձեր անվտանգության երաշխիքն է 867 աշխատող
Այսօր, բիզնեսի ավելի հաջողակ զարգացման համար անհրաժեշտ է ներդնել մի շարք կառավարման համակարգեր, որոնք մտնում են ընդհանուր կառավարման համակարգի մեջ: "Էյ-Ի-Ջի-Սերվիս" ՍՊ ընկերության որակի կառավարման համակարգը սերտիֆիկացված է ըստ միջազգային ստանդարտների` ISO 9001 : 2008:
Գործընթացային մոտեցումը դեպի գործունեության և ռեսուրսների կառավարմանը հիմնված է դրա վրա: Գործընթացային մոտեցման ներդրումը ընկերությանը տվեց լրացուցիչ հնարավորություններ, այսինքն`
- օպտիմալացնել ընդհանուր կորպորատիվ/ընկերության կառավարման համակարգը, այն ղեկավարության համար դարձնել թափանցիկ և ճկուն` փոփոխվող միջավայրի համար;
- կարգավորել նպատակների և գործունեության պլանավորման կարգը, համագործակցությունը ընկերության գործընթացների և ստորաբաժանումների միջև, պաշտոնատար անձանց (աշխատակիցների) պատասխանատվությունը և լիազորությունը;
- աշխատանքի և գործողությունների կարգը արտակարգ իրավիճակներում, հաշվետվության ձևերն ու ընթացակարգը ղեկավարության բոլոր մակարդակներում;
- ցուցանիշների համակարգը, որն ամբողջությամբ բնորոշում է ընկերության և իր ստորաբաժանումների գործունեության արդյունավետությունը;
- գործունեության արդյունքների քննարկման և կարգավորող որոշումների ընդունման կարգը շեղումների վերացման և թիրախների նվաճման վարաբերյալ;
- ստանալ և օգտագործել կառավարման արդյունավետության գնահատման ցուցանիշների և չափանիշների համակարգը արտադրական/կառավարման շղթայի յուրաքանչյուր փուլում;
- մշտապես բարելավել կառավարման համակարգի արդյունավետությունը և մաքսիմալ հաշվի առնել շահագրգիռ անձանց կարիքները:
Այսպիսով, "Էյ-Ի-Ջի-Սերվիս" ՍՊԸ-ի որակի կառավարման համակարգը, դա, առաջին հերթին, հատուկ կառավարման տեխնոլոգիա է` կենտրոնացած բոլոր գործընթացների որակների շուրջ: Այս տեխնոլոգիան հիմնված է ընկերության անձնակազմի համատեղ, համակարգված գործունեության վրա, որը հաճախորդների բավարարվածության միջոցով ձգտում է դեպի երկարաժամկետ հաջողությունների: