2022 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ընկերությունն իրականացնում է 739362 բաժանորդի ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում Մեր աշխատանքը Ձեր անվտանգության երաշխիքն է 867 աշխատող

lm
Հայաստանի քարտեզ
Երևան
Հասցե` ՀՀ, 0035, Երևան, Ռուբինյանց 27/3 
հեռ.` +374 (10) 23-86-70
Էլ. փոստ` aeg@aegservice.am
Skype: aeg-info

Մասնակցություն մրցույթների


2012-2013թթ ընթացքում "Էյ-Ի-Ջի-Սերվիս" ՍՊԸ-ն մասնակցել է "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ և "Երքաղլույս" ՓԲԸ կողմից հայտարարված մալուխների և հաղորդալարերի մատակարարման մրցույթների, որտեղ ճանաչվելով հաղթող՝ վերոնշյալ ընկերություններին մատակարարել է մալուխներ և հաղորդալարեր:
Մատակարարման պայմանագրի կատարման շրջանակներում համագործակցել ենք Ռուսաստանի դաշնության այնպիսի գործընկերների հետ, ինչպիսիք են "Սևկաբել Ընկերությունների Խումբ" ՍՊԸ-ն, "Սարանսկկաբել" ՍՊԸ-ն և այլն:

2013 թ. նոյեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում "Էյ-Ի-Ջի-Սերվիս" ՍՊ Ընկերության գլխավոր տնօրեն Արսեն Հարությունյանը հանդիպումներ է ունեցել "Սևկաբել" ընկերությունների խմբի ղեկավարների հետ: Հանդիպման շրջանակում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ հետագա համագործակցության շուրջ:

Բանակցությունների արդյունքում "Էյ-Ի-Ջի-Սերվիս" ՍՊ Ընկերությունը ստացել է վկայագիր՝ հանդիսանալով "Սևկաբել" ընկերությունների խմբի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետության տարածքում մալուխների և հաղորդալարերի արտադրանքի իրացման ոլորտում:

Ընկերությունը պարտավորվում է մատակարարել ժամանակակից պահանջներին համապատասխան որակյալ արտադրանք՝ պայմանագրային ծավալների համաձայն:

"Սևկաբել" ընկերությունների խումբը ընդգրկված է ռուսաստանյան կաբելային արդյունաբերության խոշորագույն ընկերությունների առաջին եռյակում: Խումբը ներկայացնող ձեռնարկությունների բարձրորակ արտադրանքը մատակարարվում է Ռուսաստանի Դաշնության տարածաշրջաններում, Եվրոպական Միության և ԱՊՀ երկրներում:

"Սևկաբել" խմբի արտադրանքի հիմնական սպառողներ են հանդիսանում էներգետիկական, մեքենաշինական, հեռահաղորդակցության, տրանսպորտային, մետալուրգիական և արդյունահանման բնագավառների խոշոր ընկերություններ, ինչպիսիք օրինակ` "Ռոսէներգոատոմ կոնցեռն" ԲԲԸ, "Գազպրոմ" ԲԲԸ, "Լուկօյլ" ԲԲԸ, "Ռոսնեֆտ" նավթագազային ընկերություն ԲԲԸ, "Սեվերստալ" ԲԲԸ, "Ռոստելեկոմ" ԲԲԸ, "ՌԺԴ" ԲԲԸ և այլն:


 
Երևան 12 C 07.12.2023
lm

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2021թ. ՓԵՏՐՎԱՐ ԱՄՍԻՆ ՍՊԱՍԱՐԿՎԵԼ Է 113442 ԲԱԺԱՆՈՐԴ Փետրվար ամսվա ընթացքում հանրապետության տարածքում 113442 բաժանորդի մոտ իրականացվել է ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում:
2021թ. ՀՈՒՆՎԱՐ ԱՄՍԻՆ ՍՊԱՍԱՐԿՎԵԼ Է 110889 ԲԱԺԱՆՈՐԴ Հունվար ամսվա ընթացքում հանրապետության տարածքում 110889 բաժանորդի մոտ իրականացվել է ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում:
Բոլոր նորությունները
  • Հաճախ տրվող հարցեր sw-line
  • Ձեր իրավունքները sw-line
  • Ցուցասրահ

Բաժանորդագրում նորություններին