2022 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ընկերությունն իրականացնում է 739362 բաժանորդի ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում Մեր աշխատանքը Ձեր անվտանգության երաշխիքն է 867 աշխատող
"էյ-Ի-Ջի-Սերվիս" ընկերության կազմում կա նաև Ուսումնական կենտրոն, որն իրականացնում է.
- ընկերության աշխատակիցների, ԳՀՏՍ ծառայությունների ղեկավարների, ինժիներատեխնիկական աշխատողների և սպասարկող փականագործների ուսուցում
- վերապատրաստման դասընթացների և սեմինարների կազմակերպում
- մշտապես մասնագիտական բարձր մակարդակի ապահովում
- գազասարքավորումների տեխնիկական սպասարկման, շահագործման վերաբերյալ թեմատիկ պլանների և ծրագրերի մշակում
Տարեկան շուրջ 200 փականագործ և վարպետ առաջնային մասնագիտական ուսուցում է անցնում Ուսումնական կենտրոնում, որտեղ ստեղծված են բոլոր նպաստավոր պայմանները դասընթացներն առավել արդյունավետ կազմակերպելու համար: Բացի այդ ամեն տարի Ընկերության ծառայություններում և տարածքային տեղամասերում կազմակերպվում և իրականցվում է շուրջ 500 փականագործի և վարպետի գիտելիքների հերթական ստուգում:
Համաձայն Ընկերության Գլխավոր տնօրենի կողմից 02.09.2013թ.-ին հաստատված "Աշխատակիցների գիտատեխնիկական և մասնագիտական ուսուցման, վերապատրաստման և ատեստավորման կարգի"` փականագործները գիտելիքների ստուգում են անցնում տարին մեկ անգամ, վարպետները` երեք տարին մեկ անգամ, իսկ ԻՏ աշխատակիցները` երեք տարին մեկ ատեստավորվում են:
Ուսումնական կենտրոնը մշակել և կազմել է ուսումնական ձեռնարկ` "Գազասպառման կենցաղային համակարգերի տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմի տեխնիկական, անվտանգության և աշխատանքային պարտականությունների վերաբերյալ, Հարցեր և պատասխաններ", որը տրամադրվել է Ընկերության բոլոր ծառայություններին և տարածքային տեղամասերին` փականագործների և վարպետների վերապատրաստման, ինչպես նաև ամենամյա գիտելիքների հերթական ստուգումներին նախապատրաստվելու նպատակով:
"էյ-Ի-Ջի-Սերվիս" ընկերության Ուսումնական կենտրոնն իրականացնում է նաև հանրապետության դպրոցների միջին (5-7) դասարաններում "Գազի անվտանգության կանոնների իրազեկման վերաբերյալ դասընթացների" կազմակերպում: