2022 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ընկերությունն իրականացնում է 739362 բաժանորդի ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում Մեր աշխատանքը Ձեր անվտանգության երաշխիքն է 867 աշխատող
Ներտնային գազասպառման համակարգերի գազաֆիկացումը և գազամատակարարման վերականգնումն իրականացվում է "ՀայՌուսգազարդ" ՓԲԸ-ի մասնաճյուղերի կողմից` բնակարանի սեփականատիրոջ (վարձակալի, օգտագործողի) միջոցների հաշվին:
Առանձնատների և բազմաբնակարան շենքերի բնակարանների գազաֆիկացման կամ գազամատակարարման վերականգնման նպատակով "ՀայՌուսգազարդ" ՓԲԸ-ի կողմից սահմանված ձևով դիմումներն ընդունվում են Գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերում (ԳԳՄ):
Դիմումները ստանալուց 14-օրյա ժամկետում ուսումնասիրվում է բնակարանի (առանձնատան)
գազաֆիկացման կամ գազամատակարարման վերականգնման հնարավորություններն ու տեխնիկական
պայմանները: Բացասական արդյունքի դեպքում գրավոր պատասխանվում է բնակչին, իսկ տեխնիկական
պայմանների առկայության կամ հնարավորության դեպքում դիմողի հետ կնքվում է միացման պայմանագիր:
- Միացման պայմանագրերի հիման վրա նախապատրաստվում և հաստատման են ներկայացվում նախագծանախահաշվային փաստաթղթերը:
- Պատրաստի նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա, անհրաժեշտության դեպքում կատարելով նախահաշվի վերահաշվարկ, կազմվում են շինհավաքակցման աշխատանքների կատարման ցուցակները` նշելով դիմողի անունը, ազգանունը, ներտնային գազասպառման համակարգի հասցեն, գազասարքավորումների տիպերը, քանակը, անհրաժեշտության դեպքում նաև ծխաօդատար ուղիների տիպը և քանակը, նախահաշվային արժեքը և ներկայացվում հաստատման:
Ծանուցված բնակիչները` պատվիրատուները, համապատասխան անդորրագրերի հիման վրա ԳԳՄ-ի հաշվարկային հաշվին կատարում են շինհավաքակցման աշխատանքների համար նախատեսված վճարումներ:
Շին-հավաքակցման աշխատանքները կատարվում են տարածքային արտադրա-շահագործական ծառայության գազաֆիկացման և գազամատակարարման վերականգնման տեղամասերի կողմից` 10 օրվա ընթացքում:
Ներտնային գազասպառման համակարգերի շին-հավաքակցման աշխատանքների ավարտից հետո կազմվում են կատարողական-տեխնիկական փաստաթղթերը և ներկայացվում են շահագործման ընդունող հանձնաժողովին:
Գազի թողարկման աշխատանքները կատարվում են տարածքային արտադրա-շահագործման ծառայության կողմից` կնքելով գազամատակարարման պայմանագիր:
Բնակարանների (առանձնատների) սեփականատերերի (վարձակալների, օգտագործողների) հետ միացման պայմանագիր կնքելու պահից սկսած գազաֆիկացման (գազամատակարարման վերականգնման) և գազաթողարկման աշխատանքների իրականացման համար սահմանվում է 30 օր:Գազի առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի գրանցումը կատարում է մատակարարը` հաշվարկային ժամանակաշրջանի վերջին օրը, պարտադիր զննելով առևտրային հաշվառքի սարքի արտաքին վիճակը և կապարակնիքների ամբողջականությունը: Բաժանորդն իրավունք ունի մասնակցել ցուցմունքի գրանցմանը:
Հաշվարկային ժամանակաշրջանը օրացուցային ամիսն է: Հաշվարկային ժամանակաշրջանում մատակարարված գազը հաշվառվում է ըստ առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի:
Հաշվարկային ժամանակաշրջանում մատակարարված գազի համար մատակարարը բաժանորդին ներկայացնում է վճարման փաստաթուղթ:
Բաժանորդը վճարումը կատարում է վճարման փաստաթղթում նշված ներկայացման ամսաթվին հաջորդող 7 օրվա ընթացքում:
Հաշվառքի սարքի խախտումները կամ միտումնավոր խախտումների, կամ գազը հաշվառքի սարքի շրջանացմամբ օգտագործելու դեպքում մատակարարված գազի քանակը հաշվարկվում է սահմանված կարգով, վերահաշվարկված գազի քանակի համար վճարումները կատարվում են հետևյալ կերպ.
Հաշվի առնելով, որ կենցաղային գազահաշվիչները հանդիսանում են մատակարարի` "ՀայՌուսգազարդ" ՓԲԸ-ի սեփականությունը, դրանց պլանային ստուգաչափման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում է "ՀայՌուսգազարդ" ՓԲԸ հաշվին:
Ըստ Գազի մատակարարման և օգտագործման կանոնների, մատակարարն առնվազն մեկ աշխատանքային օր առաջ բնակչին տեղեկացնում է ստուգաչափման տարվող գազահաշվիչի ապամոնտաժման մասին, որից հետո բնակչի ներկայությամբ հաշվիչը հանվում և փոխարինվում է այլ հաշվիչով` ապահովելով գազամատակարարման նորմալ ընթացքը:
Կատարված գործողության վերաբերյալ կազմվում է հանման երկկողմ ակտ` տեղեկություններ նշելով հաշվիչի ամբողջականության մասին:
Գազահաշվիչին միտումնավոր միջամտությունների հայտնաբերման դեպքում նրանց վերանորոգման հետ կապված ծախսերը կատարում է մեղավոր կողմը:
Գազահաշվիչները կարող են ենթարկվել նաև արտապլանային ստուգաչափման, եթե մատակարարի և բաժանորդի մոտ առաջանում է կասկածներ հաշվիչի աշխատանքի վերաբերյալ: Այս դեպքում ծախսերը կատարվում են համաձայն ԳՄՕԿ-ի 4.10 կետի:
Գազահաշվիչների նախնական և վերջնական ստուգաչափմանը հնարավորություն ունի մասնակցելու նաև բնակիչը, եթե հանման ակտում կատարված է համապատասխան նշում: