|
|
<<Էյ-Ի-Ջի Սերվիս>> ՍՊԸ-ն հիմնադրվել է 2007 թվականի մայիսի 3-ին:
<<Էյ-Ի-Ջի Սերվիս>>ՍՊԸ-ն ՀՀ ողջ տարածքում իրականացնում է գազասպառման կենցաղային համակարգերի տեխնիկական սպասարկման, այդ թվում` ծխաօդատար ուղիների տեխնիկական սպասարկման աշխատանքներ, որոնք պարտադիր կատարման նորմ են, սահմանված` ՀՀ կառավարության կողմից հաստատված տեխնիկական կանոնակարգերով:
Ընկերությունը գործունեությունն իրականացնում է համաձայն <<ՀայՌուսգազարդ>> ՓԲԸ-ի հետ 02.07.2007թ-ին կնքած <<Հանձնարարության պայմանագրի>>: Ընկերության հիմնական գործունեության ուղղություններից է նաև իրավաբանական անձանց գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկումը, որն իրականացվում է կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերի հիման վրա: Ահազանգերի համար ԻԱՍ ծառայությունում գործում է հրատապ կանչի շուրջօրյա հեռախոսակապ` (010)29-75-27 հեռախոսահամարով: ԻԱՍԾ կարելի է կապվել նաև hanrain@aegservice.am էլեկտրոնային փոստով:
ՀՀ տարածքում գործում են <<Էյ-Ի-Ջի Սերվիս>> ՍՊԸ ԳՀՏՍ 17 ծառայություն և 45 տեղամաս:
Իր առաքելությունից զատ, նպատակ ունենալով դիվերսիֆիկացնել տնտեսական գործունեության ուղղությունները, ընկերությունն իրականացնում է նաև այլ` ոչ հիմնական գործունեություն:
Ոչ հիմնական գործունեության տեսակներն են.
1. կենցաղային գազասպառման համակարգերի, սարքավորումների, դրանց հավաքակցման հանգույցների և դետալների ներկրումն ու իրացումը,
2. կոմերցիոն նպատակով այլ ապրանքների ներկրումն ու իրացումը,
3. որպես ապահովագրական գործակալ ապահովագրական պայմանագրերի կնքումը, 4. նախագծային և շինարարական աշխատանքների իրականացումը:
Ընկերությունն իրականացնում է շուրջ 600000 բաժանորդների ներտնային գազասպառման համակարգերի, ինչպես նաև կենցաղային և ոչ կենցաղային գազասպառում ունեցող օբյեկտների (ավելի քան 6500 կազմակերպություն) գազասպառման համակարգերի սպասարկում:
<<Էյ-Ի-Ջի Սերվիս>> ՍՊԸ փականագործը տարին առնվազն երկու անգամ պարտավոր է այցելել բաժանորդին և ստուգել գազօգտագործման ողջ համակարգի վիճակը:
Կարևորվում է գազասպառող բաժանորդների բնակարաններում անվտանգության ազդանշանային սարքերի և անջատիչ կափույրների տեղադրումը: Գործընթացը սկսվել է 2008 թ. դեկտեմբերին: ՀՀ ողջ տարածքում 2010 թվականի հուլիսի 1-ի դրությամբ գազասպառող բաժանորդների բնակարաններում և առանձնատներում տեղադրվել է 381880 ազդանշանային սարք և անջատիչ կափույր:
<<Էյ-Ի-Ջի Սերվիս>> ՍՊԸ-ում ստեղծվել և 2010 թ. մարտից գործում է Անվտանգության համակարգերի և միջոցների տեխնիկական սերվիս կենտրոնը:
Մշտապես համալրվում և արդիականացվում է ընկերության տեխնիկական բազան:
<<Էյ-Ի-Ջի Սերվիս>> ՍՊԸ-ում պատշաճ ուշադրության է արժանանում աշխատակիցների, մասնավորապես` սպասարկող անձնակազմի մասնագիտական որակավորման բարձրացմանն ուղղված գործունեությունը:
|
|