|
|
Ի՞նչ է իրենից ներկայացնում պատին կպչող, գազով աշխատող ջրատաքացուցիչը:
Ինքնին հասկանալի է, որ այս կաթսայի աշխատանքի բուն նպատակը տաք ջուր ստանալն է: Իսկ հոսող ջրով աշխատանքի սկզբունքն ապահովում է սարքի բարձր տնտեսական ցուցանիշը: Գազն այստեղ օգտագործվում է միայն ջրի բաշխման ժամանակ:
Ի՞նչ է իրենից ներկայացնում պատին կպչող գազով աշխատող ջեռուցման կաթսան:
Այս կաթսայի աշխատանքի բուն նպատակը մինչև 300 մ2 տարածք զբաղեցնող բնակարանների և քոթեջների ջեռուցումն է և տաք ջրամտակարարումը: Սրանք կահավորված են ընդարձակման բաքով և շրջանառու պոմպով: Այսպիսի կահավորվածությունը կաթսան ձեռք բերողին զերծ է պահում լրացուցիչ մոնտաժի անհրաժեշտությունից: Փաստորեն յուրաքանչյուր պատին կպչող կաթսա իրենից ներկայացնում է շահագործմանը պատրաստ “մինիկաթսայատուն”: Ի շնորհիվ փոքր չափսերի և դիզայնի այս կաթսաները հնարավոր է տեղադրել բնակարանի Ձեզ հարմար տեղում, օրինակ` խոհանոցում:
Ինչի՞ համար են նախատեսված այրման արգասիքների պարտադիր հեռացմամբ ջրատաքացուցիչներն ու կաթսաները:
Այրման արգասիքների պարտադիր հեռացմամբ ջրատաքացուցիչներն ու կաթսաները հաճախ անվանում են “տուրբո” և նրանք կարող են տեղադրվել. 1. այնտեղ, որտեղ կա սովորական ծխնելույզ, բայց ցանկալի չէ, որ օդի այրման քարշը կատարվի ներսից: 2. այնտեղ, որտեղ հնարավորություն չկա սարքավորումը միացնել ծխնելույզին:
Ի՞նչ տարբերություն մեկ կոնտուրանի և երկկոնտուր կաթսայի միջև:
Մեկ կոնտուրանի կաթսան նախատեսված է միայն ջեռուցման համար:Երկկոնտուրանի կաթսան նախատեսված է ջեռուցման և տաք ջրամատակարարման համար:
Ջեռուցվող ի՞նչ տարածքի համար են հաշվարկված կաթսաները:
Հաճախ կաթսան ընտրելիս այն վաճառողները կաթսայի հզորությունը հաշվարկում են 1 կիլովատը 8 - 10 քառակուսի մետր տարածքի համար սկզբունքով: Մինչդեռ կաթսան ճիշտ ընտրելու համար պետք է նախևառաջ ճիշտ ջերմատեխնիկական հաշվարկներ կատարել:
Երաշխիքային ի՞նչ ժամկետ է նախատեսված ջրատաքացուցիչի և կաթսայի համար:
Ճիշտ տեղադրման, շահագործման և ժամանակին տեխնիկական սպասարկման պարագայում ծառայության ժամկետը հասնում է. - Գազի ջրատաքացուցիչներինը` 15 - 20 տարի - Պատին կպչող գազի կաթսաներինը` 15 - 20 տարի - Մթնոլորտային և օդափոխության հրածորաններով (այրոցներով) գետնին տեղադրվող թուջե (չուգունե) կաթսաներինը` 20 տարի:
Ի՞նչ է նշանակում պյեզոէլեկտրական և էլեկտրական այրման միացում:
Գազով աշխատող ջրատաքացուցիչներում և պյեզոէլեկտրական այրման կաթսաներում այրման առաջին բանեցումը կատարվում է ձեռքով, գործարկման հատուկ կոճակի միջոցով: Կրակի առկայության հսկողությունը իրականացվում է ջերմազույգի օգնությամբ, որը տաքանում է մշտապես վառվող բռնկման հրածորանով: Գազով աշխատող ջրատաքացուցիչների և էլեկտրական այրման կաթսաների գործարկումը կատարվում է ավտոմատ կերպով` էլեկտրական կայծի օգնությամբ: Բոցի առկայության հսկողությունը կատարվում է իոնացման բլոկի միջոցով:
Ջրատաքացուցիչներն ու կաթսաները միացվու՞մ են արդյոք էլեկտրական հոսանքին:
Պյեզոէլեկտրական ջրատաքացուցիչները էլեկտրականությանը չեն միանում: Պատին կպչող կաթսաները միացվում են հոսանքին, որը խիստ անհրաժշտ է պոմպերի և օդամղիչի շրջանառության համար: Կաթսաներն էլեկտրականությանը միացնելու համար անհրաժեշտ է պահպանել հոսանքի բևեռացումը:
Որո՞նք են էլեկտրական հոսանքով սնուցման անհրաժեշտ չափանիշները:
Հոսանքի նոմինալ չափանիշը 220 Վոլտ, 50 Հերց: Հոսանքի մինիմալ չափանիշը 195 Վոլտ:
Ի՞նչ կկատարվի հոսանքազրկման դեպքում:
Սարքավորումը կանջատվի և կմիանա հոսանքը հայտնվելու դեպքում:
Գազի նվազագույն ի՞նչ ճնշում է պահանջվում սարքավորումը աշխատեցնելու համար:
Գազի նոմինալ ճնշումը եվրոպական երկրներում կազմում է 20 մբար: Հայրենական սարքավորումների գազի ճնշման չափանիշը կազմում է 18 - 12 մբար: Ստորև ներկայացնում ենք գազի նոմինալ և մինիմալ ճնշման չափերը ջրատաքացուցիչների և կաթսաների համար. Ջրատաքացուցիչներ. Գազի նոմինալ ճնշումը - 13 մբար Գազի մինիմալ ճնշումը`պյեզոէլեկտրական այրիչով - 2 մբար էլեկտական այրիչով - 7,5 մբար: Պատին կպչող կաթսաներ. նոմինալ ճնշումը - 13 մբար մինիմալ ճնշումը - 4,5 մբար: Գետնին տեղադրվող կաթսաներ. նոմինալ ճնշումը - 18 մբար մինիմալ ճնշումը - 5 մբար:
Ի՞նչ կկատարվի գազամատակարարման դադարի դեպքում:
Բոլոր գազի ջրատաքացուցիչները, պատին կպչող և հատակին տեղադրված կաթսաները ներառում են անվտանգության հատուկ համակարգ, որը արգելափակում է գազի հոսքը այրիչի վրա, փակելով էլեկտրամագնիսական խցանը: Այսինքն, գազի հոսքը վերականգնվելու դեպքում արտահոսք տեղի չի ունենա, մատակարարման խցանը փակ կլինի: Գազի մատակարարումը վերականգնելուց հետո, սարքը պետք է վերագործարկվի ձեռքով:
Ինչքա՞ն գազ է ծախսում կաթսան: Գազի ծախսը պայմանավորված է կաթսայի հզորությամբ և ջեռուցման համակարգի ճիշտ նախագծումով ու տեղադրումով:
Ինչպե՞ս նվազեցնել գազի ծախսը:
Գազի տնտեսման համար պետք է օգտվել կաթսայի ավտոմատ կառավարման հնարավորությունից: Ջեռուցվող տարածքում պետք է թերմոստատներ, քրոնոթերմոստատներ ունենալ: Գազի ծախսի նվազեցման համար կարելի է կիրառել էլեկտրական այրիչով կաթսաներ, որոնց մեջ բացակայում է միշտ այրվող և գազ ծախսող պատրույգը:
Ինչի՞ համար են օգտագործվում ներտնային ջերմաչափերը (թերմոստատ):
Ներտնային ջերմաչափը նախատեսված է ջերմաստիճանային ռեժիմի ավտոմատ պահպանման համար: Դա նշանակում է որ ջերմաչափը կհետևի բոլոր ջերմաստիճանային փոփոխություններին տարածքում և կաթսան կմիանա միայն անհրաժեշտության դեպքում: Ընդ որում, ջերմաստիճանը մեխանիկական եղանակով կարգավորելու կարիք չի լինի:
Անվտանգության ի՞նչ համակարգերով են կահավորված կաթսաները:
Ժամանակակից արտադրության բոլոր կաթսաները կահավորված են անվտանգության համակարգերով: Կաթսան ավտոմատ կերպով դադարում է աշխատել, երբ. - գերտաքանում է ջերմակրիչը - խցանվում է ծխատարը - դադարում է գազամատակարարումը - ջեռուցման համակարգում ճնշումը գերազանցում է թույլատրելի սահմանը:
Նախատեսվա՞ծ է արդյոք անվտանգության համակարգ, որը կպաշտպանի ջեռուցման համակարգը սառելու վտանգից:
Ժամանակակից արտադրության բոլոր կաթսաներում նախատեսված են այդպիսի համակարգեր:
Կարելի՞ է արդյոք ջեռուցման համակարգում անտիֆրիզ օգտագործել:
Կաթսաների ջեռուցման գծերը հաշվարկված են ոչ ավելի քան 30% էթիլենգլիկոլային անտիֆրիզի օգտագործման համար:
Ինչպե՞ս ընտրել գազով աշխատող ջրատաքացուցիչ կամ կաթսա:
Սարքավորումը ընտրելիս անհրաժեշտ է ղեկավարվել կաթսայի կամ ջրատաքացուցչի տեխնիկական տվյալներով (հզորությունը կՎտ, արտադրողականությունը լ/րոպե, եթե Dt = 25°C և Dt = 35°C): Պետք է հաշվի առնել ջրի ջերմաստիճանի փոփոխումը, գազի ճնշման անկումը և այլն:
Կարելի՞ է արդյոք տաք ջրի ծորակը բացելուն զուգահեռ նաև սառը բանալ:
Այո կարելի է: Ջրատաքաուցիչներն ու կաթսաները կահավորված են հզորության սահուն կարգավորման համակարգերով, որոնք պաշտպանում են սարքը գերտաքանալու վտանգից և ապահովում են տաք ջրի հաստատուն ջերմաստիճանը՝ անկախ դրա ծախսից:
Ջրի ի՞նչ հոսքի դեպքում կարող է միանալ ջրատաքացուցիչը կամ կաթսան:
Ջրի նվազագույն հոսքը պետք է լինի 2 լիտր/րոպե - ից ոչ պակաս:
Կարելի՞ է արդյոք գազի ջրատաքացուցիչ կամ կաթսա տեղադրել խոհանոցում:
Կարելի է, եթե խոհանոցը համապատասխանում է շինարարական նորմերին և պահանջներին:
Կարելի՞ է արդյոք ջեռուցման համակարգը կամ կաթսան տեղադրել լոգարանում:
Համաձայն գործող շինարարական նորմերի և պահանջների, լոգարանում ջրատաքացուցչի կամ կաթսայի տեղադրումն արգելվոմ է: Համաձայն Եվրոպական չափանիշների, լոգարանի այն հատվածում, որտեղ բացառված է ջրի հոսքի առկայությունը, թույլատրվում է տեղադրել միայն էլեկտրապաշտպանվածության IP44 դասի սարքերը:
Նշանակություն ունի՞, թե որ հարկում է տեղադրվում կաթսան:
Քոթեջների և քոթեջատիպ շինության պարագայում նշանակություն չունի: Ջերմակրիչի շջապտույտը իրականացվում է շրջապտույտ պոմպի միջոցով, որը ներառված է կաթսայում կամ ձեռք է բերվում առանձին:
Ջրամատակարարման համակարգում առավելագույն ի՞նչ ճնշում է անհրաժեշտ:
Ջրամատակար համակարգի թույլատրելի առավելագուն ճնշումը 6 բար:
|
|