|
|
Ինչ պետք է իմանալ խոհանոցի օդաքաշ ընտրելիս
Օդաքաշերի դասակարգումը
1. "Հարթ" - կախովի օդաքաշերը տեղադրվում են պատին, խոհանոցի կախովի պահարանի տակ, կամ առանց պահարանի, ուղղակի գազօջախի /սալօջախի/ վերևում: Արտադրողներից շատերի մոտ այսօրինակ օդաքաշերի ճարպորսիչ զտիչները /ֆիլտր/ որպես կանոն ակրիլե կտորից են /մեկանգամյա/: Կախովի օդաքաշերը փոքր հզորության շարժիչ ունեն և հիմնականում աշխատում են վերաշրջանառության ռեժիմում /տես ներքևում/: Տվյալ աշխատանքային ռեժիմում անհրաժեշտ են մեկանգամյա ածխային զտիչներ, որոնք կասեցնում, պահում են ավելի փոքր մասնիկներ, և փոքրիշատե չեզոքացնում են հոտը: "KRONAsteel" կախովի օդաքաշերը ստանդարտ լրակազմում /կոմպլեկտ/ արդեն ունեն ածխային զտիչներ: Օդաքաշերի տվյալ դասն ամենաէժանագինն է:
2. Ներտեղադրվող օդաքաշերը տեղադրվում են գազօջախի կամ սալօջախի վերևում, խոհանոցային պահարանի մեջ: Որպես կանոն այս օդաքաշերն ունենում են դուրսհանովի վահան /պանել/, որը մեծացնում է օդավորսիչ մակերեսը և հեշտացնում է օդաքաշի կառավարումը: Վահանը դուրս գալու ժամանակ օդաքաշը միանում է այն ռեժիմում, որում գտնվում էր անջատվելու պահին /տես շահագործման հրահանգը/: "KRONAsteel" ներտեղադրվող օդաքաշերի լրակազմը ներառում է 2 շարժիչ, որոնց աշխատանքի շնորհիվ մեծանում է արտադրողականությունը: Լրակազմում առկա են նաև ալյումինե լվացվող բազմաշերտ ճարպորսիչ զտիչներ: Որոշ արտադրողների մոտ ներտեղադրվող օդաքաշերի լրակազմում մեկ շարժիչ է և ակրիլե կտորից մեկանգամյա օգտագործման մեկ ճարպորսիչ:
3. Գմբեթային օդաքաշերը տեղադրվում են պատին կամ առաստաղին` սալօջախի կամ գազօջախի վերևում: Սրանք բուխարիի /կամին/ կառուցվածք ունեն: Գմբեթային օդաքաշերը լինում են երեք տեսակի. - ամբողջամետաղ - մետաղի և ապակու համադրությամբ կամ փայտով երիզված - "դասական" - փայտով հարդարած, դրվագած:
Օդաքաշի կարևոր տարրը զտիչներն են
Օդաքաշերի լրակազմում զտիչները լինում են երկու տեսակի:
Ճարպորսիչ զտիչները մաքրում են օդում հայտնված մասնիկները /ճարպ, գազի այրման արգասիքներ և այլն/: Դրանք լինում են ինչպես մեկանգամյա, պատրաստված սինթետիկ նյութից, այնպես և բազմանգամյա` ալյումինե նրբաթիթեղից կամ ցանցից: "KRONAsteel"-ի բոլոր օդաքաշերը կոմպլեկտավորված են ալյումինե ճարպորսիչ զտիչներով, որոնք բաղկացած են ծակոտկեն ալյումինի մի քանի շերտից: Ալյումինե թիթեղների անցքերն այնպես են արված, որպեսզի ապահովվի օդի առավելագույն անցանելիություն և նվազագույն աղմուկ: Այս զտիչները ծառայում են օդաքաշի շահագործման ողջ ընթացքում և պարբերաբար մաքրվելու կարիք ունեն: Դրանք կարելի է լվանալ ոչ ագրեսիվ լվացող հեղուկների և տաք ջրի լուծույթում ձեռքով կամ աման լվացող մեքենայով: Մեքենայով լվանալիս զտիչները պետք է տեղադրել ուղղահայաց դիրքով, որպեսզի սննդի կոշտ մնացորդները չխցանեն զտիչի անցքերը:
Նուրբ մաքրման /մեկանգամյա/ ածխային զտիչները կասեցնում, պահում են ավելի փոքր մասնիկները և փոքրիշատե չեզոքացնում են հոտը: Ածխային զտիչները օդաքաշի շահագործման ընթացքում գնվում են առանձին, այդ պատճառով վերաշրջանառության ռեժիմում դրանց տեղադրումը կարելի է իրականացնել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում միայն: Ածխային զտիչների օգտագործման դեպքում դրանք փոխելու պարբերականությունը կախված է օգաքաշի օգտագործման հաճախականությունից:
Աղմուկի մակարդակը
Աղմուկի մակարդակը չափվում է դեցիբելերով: Դեցիբելի սանդղակը հասկանալու համար կարելի է համեմատել ստորև ներկայացված կողմնորոշիչների պարամետրերը. - խաղաղ սենյակ, հանդիսասրահ - 30 դեցիբել - ոչ բարձր երաժշտություն - 40 դեցիբել - բաց պատուհաններով ռեստորանային աղմուկ - 50 դեցիբել - զրույց, միջինը մեկ մետր հեռավորության դեպքում - 60 դեցիբել - աղմուկը տրամվայի ներսում - 70 դեցիբել - մեքենագրական բյուրո - 80 դեցիբել - ցավեցնելու աստիճանի աղմուկ, երբ ձայնն արդեն չես լսում - 130 դեցիբել
Առավելագույն արագության դեպքում "KRONAsteel" օդաքաշերի աղմուկը 62 դեցիբել է: Հետազոտությունները ցույց են տվել, որ օդաքաշերի չափից ավելի աղմուկը ճնշող ազդեցություն է ունենում հատկապես խոհանոցում գտնվող մարդու վրա:
ՈՒշադիր եղեք օդաքաշի կառավարմանը
Գոյություն ունի "KRONAsteel" օդաքաշերի լուսավորման և արտադրողականության կառավարման բլոկերի երեք տարբերակ` սողանիկային - (ползунковое-слайдерное), սեղմակոճակային (кнопочное), պսևդոսենսորային:
Ինքնատիպ տեխնոլոգիական մշակում է համարվում կառավարման պսևդոսենսորային բլոկը (ավելի հեշտ ընկալելու համար կատալոգներում այս կառավարումը ներկայացված է սենսորային անվանումով): Այն կազմված է 4-5 սեղմակոճակից, որոնք փոփոխում են օդաքաշի շարժիչի աշխատանքային ռեժիմը և լուսավորումը: Սեղմակոճակների վերևում վառվում է լուսային դիոդը, որի շնորհիվ երևում է, թե տվյալ պահին օդաքաշն ինչ ռեժիմում է աշխատում: Արագությունները փոփոխվում են ցանկացած հաջորդականությամբ: Բացի այդ, պսևդոսենսորային բլոկում տեղադրված է էլեկտրոնային ժամակարգավորիչ (թայմեր): Կերակուրը պատրաստելու ավարտին միացվում է ժամակարգավորիչը և օդաքաշն ինքնուրույն կանջատվի հոտի, գոլորշու և այլնի վերջին մնացորդները խոհանոցից դուրս մղելուց հետո միայն: Սա շատ հարմար ֆունկցիա է թե խոհանոցային կահույքը անվնաս պահել-պաշտպանելու և թե օդաքաշը ժամանակին անջատելու մասին զուր տեղը չանհանգստանալու առումով:
Օդաքաշերի լուսավորումը
Օդաքաշերում կիրառվում են շիկացման լամպեր, ցերեկային լույսի շիկացման լամպեր և հալոգենային լամպեր: Հալոգենային լուսատուներով օդաքաշերն ավելի թանկ են, բայց ավելի քիչ էլեկտրաէներգիա են ծախսում և ավելի արդյունավետ են: Շիկացման լամպերը փոխելը բարդություններ չի առաջացնում:
Ինչով է պայմանավորված օդաքաշի աշխատանքի արդյունավետությունը
- Նրանով, թե օդաքաշի ելքը դուրս է բերված դեպի օդափոխման հորան (шахта) թե աշխատում է վերաշրջանառության ռեժիմում: Առավել արդյունավետ տարբերակը օդափոխման հորանով օդի դուրս մղման տարբերակն է: - Ածխային զտիչներով: Ինչպիսին էլ լինի ածխային զտիչը, այն օդը չի հեռացնում 100 %-ով, ավելին, որքան ածխային զտիչը խիտ է, այնքան պակաս արդյուավետ է օդաքաշի աշխատանքը: - Ճարպորսիչ զտիչներով: Զտիչների հատվածքը պակաս դերակատարություն չունի: - Արտադրողականության պաշարով: Արտադրողականության պաշարը հնարավորություն է ընձեռում հեռացնել աղտոտված օդը կերակրի այրման և օդաքաշի շահագործման այլ էքստրեմալ պայմաններում: - Շարժիչի կողմից ստեղծվող ճնշումով: Շարժիչի կողմից ստեղծվող օդի ճնշման բարձր ցուցանիշները երաշխավորում են, որ արտադրողականությունը տարբեր իրավիճակներում շատ չի նվազի (տես` պաշարի գործակից): - Օդաքաշի չափերով: Որքան մեծ է օդաքաշն այնքան մեծ է օդի ներծծման մակերեսը: Մեծ մրրկացումներ (завихрения) չեն առաջանում: Չեն խոնավանում խոհանոցային կախովի պահարանի կողային պատերը: - Ճկուն օդամուղի հարմարակի (переходник) ելքային տրամագծով: Որքան այն մեծ է, օդաքաշն այնքան քիչ ջանք կգործադրի օդն արտանետելու համար:
Որ օդամուղերն են ավելի լավը
Որքան մեծ է օդամուղի տրամագիծը, այնքան լավ: Չի կարելի օդամուղը սեղմել, նեղացնել և սուր կորվածքներ անել: Ալյումինե շատ բարակ նրբաթիթեղից օդամուղերն օդաքաշի միացումից սկսում են խշխշալ: Նախընտրելի են ալյումինե հաստ նրբաթիթեղից օդամուղերը, բայց սրանք նույնպես չեն փայլում աղմկամեկուսիչ հատկությունով: Կնճռածալքը (гармошка) նույնպես ազդում է օդի դիմադրողականությանը: Նախընտրելի են պոլիվինիլքլորիդե (ПВХ) ճկուն տուփերը: Ճիշտ կլինի կիրառել պոլիվինիլքլորիդե, առանց կնճռածալքերի կլոր տուփերը:
Որ դեպքերում է անհրաժեշտ աշխատեցնել օդաքաշը վերաշրջանառության ռեժիմում
Այն դեպքում, երբ դժվարանում եք հաղթահարել օդաքաշը օդափոխման հորանին միացնելու հետ կապված խնդիրները: Միշտ էլ հնարավոր է գտնել օդը խոհանոցից դորս մղելու տարբերակներ, օրինակ, ծայրահեղ դեպքում կարելի է օդաքաշի վերևում, պատի վրա դեպի դուրս տանող բացվածք անել:
Եփող մակերեսից ինչ բարձրության վրա պետք է տեղադրել օդաքաշը:
Գազօջախի պարագայում` ոչ պակաս քան 80-85 սմ բարձրության վրա: Որպես կանոն, ճարպորսիչ զտիչները միշտ չէ, որ պարբերաբար մաքրվում են: Դրանց վրա ճարպափոշի է կուտակվում: Եվ եթե օդաքաշը 80 սմ-ից ցածր տեղադրվի, հնարավոր է կուտակված ճարպափոշու բռնկում բաց կրակից: Էլեկտրասալիկի պարագայում օդաքաշը պետք է տեղադրել ոչ պակաս քան 70-85 սմ բարձր եփող մակերեսից:
Հրահանգում գրված է, որ օգաքաշը պետք է հողակցել: Ինչու:
Բանը նրանում է, որ էլեկտրական ցանցում բացառված չեն լարման տատանումները: Հողակցված լինելու դեպքում օդաքաշի շարժիչին, կառավարման էլեկտրոնային համակարգին այրումով փչանալու վտանգ չի սպառնում: Հողակցման դեպքում բացառվում է նաև օդաքաշի ինքնակամ միանալու հնարավորությունը: Անհրաժեշտ է պահպանել անվտանգության տեխնիկայի կանոնները:
Սառնարանների ու լվացքի մեքենաների համար սահմանվում է երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում: Իսկ խոհանոցային օդաքաշերի համար…
"KRONAsteel"-ի բոլոր մոդելների համար տրվում է 1 տարվա երաշխիք: Ի դեպ, "KRONAsteel" ֆիրմայի օդաքաշերի բարձր որակը երաշխավորված է գերմանական ISO 9002 վկայականով: Դրանք ռուսական ստանդարտներին համապատասխան հավաստագրում են անցել նաև Ռուսաստանում:
ԻՆՉՊԵՍ ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉ ԸՆՏՐԵԼ
Եթե տուն բնական գազ է մտնում, ապա ջուր տաքացնելու լավագույն միջոցը գազով աշխատող ջրատաքացուցիչն է: Օրինակ, կարելի է ձեռք բերել Karma POV-ZP գազով աշխատող ջրատաքացուցիչ: Այն նախատեսված է ջրի հոսքի 11 լ/րոպե արագության պայմաններում ջուրը մինչև 39 աստիճան ջերմաստիճանի տաքացնելու համար: Ավելի թույլ հոսքի դեպքում ջուրը կարող է տաքանալ մինչև 80 աստիճան: Տվյալ պարագայում գազը ավտոմատ կերպով անջատվում և միանում է: Սակայն պետք է նկատի ունենալ, որ գազով աշխատող ջրատաքացուցիչ տեղադրելու դեպքում գազի այրման արգասիքների արտանետման խնդիր է առաջանում, որն անհետաձգելի լուծում է պահանջում: Արտանետվող գազերը համապատասխան օդատար խողովակով պետք է ուղղվեն դուրս` դեպի մթնոլորտ: Եթե բնակարանը չի գազամատակարարվում, ապա հարմար են հոսքային էլեկտրական ջրատաքացուցիչները` գեյզերները: Սրանք պարզ կառուցվածք ունեն: 3 - 6 կՎտ հզորության դեպքում կբավարարեն միայն ծորակից տաք ջուր ստանալու պահանջին, քանի որ դրանց միջոցով ջուրը հնարավոր է տաքացնել 12 - 38 աստիճան և ոչ ավելի: ՈՒրեմն լոգանք ընդունելու համար պետք է առնվազն 12 կՎտ հզորության ջրատաքացուցիչ տեղադրել: Սակայն անհրաժեշտ է նկատի ունենալ, որ այս դեպքում էլեկտրահաղորդման գծերի խնդիրներ կարող են առաջացնել: 12 - 20 կՎտ հզորության ջրատաքացուցիչ տեղադրելու պարագայում դրանք պետք է միացնել եռաֆազ հոսանքին, ինչն, անշուշտ, որոշակիորեն կդժվարեցնի սարքավորման տեղադրումը բնակարանում: Բնակարանի էլեկտրահաղորդման ցանցին առավել նվազ պահանջներ են ներկայացնում կուտակային ջրատաքացուցիչները: Սրանք կահավորված են ջրի տաքացման ռեզերվուարով`բաքով, ինչը հնարավորություն է ընձեռում ջուրն անհապաղ տաքացնելու փոխարեն այն տաքացնել ժամանակի ընթացքում, բայց բաքում մշտապես տաք ջուր ունենալ: Ջրի բաքերը պատրաստվում են ջերմամեկուսիչ նյութերից, ինչը նվազագույնի է հասցնում ջերմության հավանական կորուստը: Այս ջրատաքացուցիչները մեկ լուրջ խնդիր են առաջացնում` տեղ գրավելու խնդիրը, կախված բաքի չափերից ու քաշից: Այսուհանդերձ, կուտակային ջրատաքացուցիչներ տեղադրելու հետ կապված խնդիրները փոխհատուցվում են դրանց գլխավոր առավելության առկայությամբ, որը վերաբերում է միաժամանակ մի քանի բաժանորդի ջրի անհրաժեշտ հոսք ապահովելու հնարավորությանը: Կարելի է ընտրել ջրի ձեզ անհրաժեշտ ծավալը բավարարող կուտակիչով ջրատաքացուցիչ: Դրանց տարողունակությունը տատանվում է 10 լիտրից մինչև 260 լիտր և ավելի: ԻՆՉՊԵՍ ԳԱԶՕՋԱԽ ԸՆՏՐԵԼ
Գազօջախի գլխավոր թերությունը կայանում է նրանում որ անվտանգության կանոնները չպահպանելու, անուշադիր շահագործման պարագայում այն կարող է վտանգավոր լինել: Օրինակ, կաթը կարող է եռալ, բարձրանալ, թափվել և հանգցնել գազայրիչի կրակը: Նման դեպքերը բացառելու համար ժամանակակից գազօջախները հիմնականում համալրված են գազի հոսքն ավտոմատ կերպով դադարեցնող սարքավորումով: Արտասահմանյան ոչ թանկարժեք գազօջախ կարելի է գնել NORD PG – 4A: Սա սովորական գազօջախ է, համալրված էլեկտրական կամ գազի ջեռոցով և առանց ավտոմատ սարքի:
ԻՆՉՊԵՍ ՎԱՌԱՐԱՆ ԸՆՏՐԵԼ Վառարան ընտրելիս նախապատվությունը տրվում է գազով աշխատող, տուրբո վառարաններին: Gamat ֆիրմայի փակ այրման խցիկով գազի տուրբո վառարանները աշխատում են բարձր անվտանգության համակարգով և թերմո ցուցիչով` այսինքն ջեռուցվող տարածքը հասցվումէ ցանկացած ջերմաստիճանի, ապա անջատվում է և միանում` երբ առաջանում է դրա կարիքը: Gamat ֆիրման ներկայացնում է 3,5 կՎտ և 5,5 կՎտ հզորությամբ վառարաններ` նախատեսված 35 քմ – 80քմ տարածքների համար:
ԻՆՉՊԵՍ ՋԵՌՈՒՑՄԱՆ ԿԱԹՍԱ ԸՆՏՐԵԼ Այսօր շուկայում առկա բազմաթիվ կաթսաներից կարելի է առանձնացնել TERMONA ֆիրմայի կաթսաները, որոնք արտադրվում են Չեխիաի Հանրապետությունում` եվրոպական չափանիշներին համապատասխան: Կաթսաները աչքի են ընկնում շահագործման հուսալիությամբ և մատչելի գներով: Առաջարկում ենք 14 կՎտ – ից - 50 կՎտ հզորությամբ կաթսաներ, իչպես ջեռուցման, այնպես և տաք ջրամատակարարման համար:
|
|