Weather in Armenia
Exchange Rates of Armenian Dram (AMD)


 







Բարի գալուստ <<Էյ-Ի-Ջի Սերվիս>> ընկերության
կայք:

Հուսով եմ մեր ընկերության գործունեությանը ծանոթանալն օգտակար կլինի, քանզի մեր գործունեությունն ուղղված է ձեր տանը կամ աշխատավայրում առկա գազասարքերի անվտանգ շահագործման ապահովմանը:

ՀՀ ողջ տարածքում <<Էյ-Ի-Ջի Սերվիս>> ՍՊԸ-ն իրականացնում է գազասպառման կենցաղային համակարգերի տեխնիկական սպասարկումը, որը պարտադիր կատարման նորմ է սահմանված ՀՀ կառավարության կողմից հաստատված տեխնիկական կանոնակարգերով:

ՀՀ տարածքում գործում են <<Էյ-Ի-Ջի Սերվիս>> ՍՊԸ տարածքային 17 ծառայություն և 45 տեղամաս, որոնք իրականացնում են 600 հազար բաժանորդների ներտնային գազասպառման համակարգերի, ինչպես նաև կենցաղային և ոչ կենցաղային գազասպառում ունեցող օբյեկտների /ավելի քան 6500 կազմակերպություն/ գազասպառման համակարգերի սպասարկումը:
 

ՀՀ տարածքում ոչ կենցաղային գազասպառում ունեցող օբյեկտների /ձեռնարկությունների/ գազասպառման համակարգերի սպասարկման աշխատանքներն իրականացնում է ընկերության Իրավաբանական անձանց սպասարկման ծառայությունը (ԻԱՍԾ):

<<Էյ-Ի-Ջի Սերվիս>> ՍՊԸ գործունեության հիմանական նպատակը գազասպառման կենցաղային համակարգերի որակյալ և ժամանակին սպասարկումն է ի նպաստ դրանց շահագործման անվտանգության բարձրացման:

Միշտ պատրաստ ենք համագործակցության և կարձագանքենք ձեր կողմից ներկայացվող դիտողություններին, ինչպես նաև կառուցողական առաջարկներին:

Մաղթում եմ անվտանգ և անփորձանք գազասպառում: 

Ս. Մհերյան
<<Էյ-Ի-Ջի Սերվիս>> ՍՊԸ տնօրեն
«   July 2010   »
mo tu wd th fr sa su
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  
2010-04-07
ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ "ԷՅ-Ի-ՋԻ ՍԵՐՎԻՍ" ՍՊԸ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ և ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԵՐՎԻՍ ԿԵՆՏՐՈՆ
2010թ. ապրիլի 7-ին "Էյ-Ի-Ջի Սերվիս" ընկերության Անվտանգության համակարգերի և միջոցների տեխնիկական սերվիս կենտրոն այցելեց "ՀայՌուսգազար.. 
2010-04-02
ՍԿՍԵԼ Է ԳՈՐԾԵԼ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՍԵՐՎԻՍ ԿԵՆՏՐՈՆ
Օրերս սկսել է գործել ՀՀ տարածքում գազասպառման կենցաղային համակարգերի տեխնիկական սպասարկումն իրականացնող «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ -ի Ա.. 
Электронный детектор утечек горючих газов с гибким зондом для измерений и батарейкой