Weather in Armenia
Exchange Rates of Armenian Dram (AMD)




ՏԵՂԱԴՐՎԱԾ Է  381880 ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍԱՐՔ
03-07-2010
ՀՀ կառավարության որոշման համաձայն, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կողմից 2010 թվականի հուլիսի 1-ի դրությամբ գազասպառող բաժանորդների բնակարաններում և առանձնատներում տեղադրվել է 381880 ազդանշանային սարք և անջատիչ կափույր

 ԳԱԶԱՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՄԻԱՑԱՎ 600 000-ՐԴ ԲԱԺԱՆՈՐԴԸ

09-04-2010
"ՀայՌուսգազարդ" ՓԲԸ կողմից հանրապետությունում իրականացված գազիֆիկացման աշխատանքների և կատարված մեծածավալ ներդրումների արդյունքում գազահամակարգին միացավ 600000-րդ բաժանորդը: Արշակունյաց 135 շենքի 77 բնակարանի բնակչուհի Հռիփսիմե Գալստյանը անակնկալի էր եկել, երբ գազահաշվիչը տեղադրելիս "Երևանգազ"-ի աշխատակիցները հայտնել էին նրան այդ մասին:
Տիկին Հռիփսիմեն, որ երկար տարիներ աշխատել է օդանավակայանում որպես ուղեկցորդուհի, այժմ թոշակառու է: "Երևանգազ"-ի կողմից նվեր ստացած գազօջախը տանտիրուհու համար իրական ուրախություն էր. "Մտքովս էլ չէր անցնում, որ կարող եմ անակնկալ նվեր ստանալ: Ունեմ ֆինանսական դժվարություններ, քանի որ չեմ աշխատում, գումարը կամաց-կամաց կուտակել էի գազիֆիկացման համար, ու մտահոգ էի, թե ինչպես եմ օգտագործելու առանց սարքավորումների":
"600000-րդ բաժանորդի փաստը խոսուն և լուրջ ցուցանիշ է մեզ համար,- նշեց "ՀայՌուսգազարդ" ՓԲԸ փոխտնօրեն Խաչատուր Բաղդասարյանը, սա այն աշխատանքի արդյունքն է, որ Ընկերությունը ձեռնամուխ եղավ դեռեւս 2002թ.: "ՀայՌուսգազարդ"-ի կողմից գազիֆիկացման ծրագիրը հիմնականում ավարտվել է և Հայաստանը համարվում է գազաֆիկացման մակարդակով ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկրներից մեկը: Այսօր արդեն բնական գազ է օգտագործում 552 համայնք, մինչ 1990թ. հանրապետությունում գազաֆիկացված է եղել 388 համայնք: 600000 բաժանորդը այն փաստացի բաժանորդների թիվն է, որոնք միացել է գազահամակարգին, դրան զուգահեռ 95 000 ընտանիքների հնարավորություն է ընձեռված միանալու: Ցանկության դեպքում, նրանք դիմելով "ՀայՌուսգազարդ"-ի համապատասխան ծառայություններին, կարող են դառնալ գազասպառող բաժանորդ":
Խաչատուր Բաղդասարյանի խոսքով, չնայած 94 տոկոս գազաֆիկացման մակարդակին, չի կարելի ասել, որ հանրապետությունում ծրագիրը չի շարունակվում: ՀՀ կառավարության կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի շրջանակում շարունակվում են հանրապետության համայնքների գազաֆիկացման աշխատանքները:
Այդուամենայնիվ, վիճակագրությունը ցույց է տալիս, որ անցյալ տարվա նոյեմբեր ամսից, երբ հանրությունն արդեն տեղյակ էր գազի սակագնի բարձրացման տենդենցներին, մինչև ընթացիկ տարվա ապրիլի 1-ը ներառյալ գազահամակարգին միացած նոր բաժանորդների թիվը գերազանցում է 10 հազարը: Հաշվարկները ցույց են տալիս, որ անգամ բարձրացված սակագնի պարագայում բնական գազը շարունակում է մնալ ամենաէժան և հարմարավետ էներգակիրը:

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ "ԷՅ-Ի-ՋԻ ՍԵՐՎԻՍ" ՍՊԸ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ և ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԵՐՎԻՍ ԿԵՆՏՐՈՆ
02 - 04 - 2010
2010թ. ապրիլի 7-ին "Էյ-Ի-Ջի Սերվիս" ընկերության Անվտանգության համակարգերի և միջոցների տեխնիկական սերվիս կենտրոն այցելեց "ՀայՌուսգազարդ" ՓԲԸ նախագահի տեղակալ "Գազպրոմ" ԲԲԸ մերձավոր երկրների հետ կապերի վարչության պետ Անատոլի Պոդմեշալսկին:
Հայաստանը ԱՊՀ երկրներից առաջինն է, որ իրականացնում է անվտանգության համակարգերի համընդհանուր տեղադրում` տեխնածին աղետներից խուսափելու նպատակով: Գազասպառողների բնակարանների ներանցնող մասում տեղադրվում է վթարային անջատիչ կափույր և այրվող գազերի ազդանշանային սարք: Ներկայիս դրությամբ հաշվարկված 600.000 սարքավորումներից տեղադրված է 310.000-ը որոնք ինչպես նշեց "ՀայՌուսգազարդ" ՓԲԸ նախագահի 1-ին տեղակալ, գլխավոր ճարտարագետ Աշոտ Հովսեփյանը, պահանջում են լուրջ համակարգային մոտեցում, թեսթավորում, ստուգում և վերանորոգում, ինչը և սկսել է կատարել "Էյ-Ի-Ջի Սերվիս" ՍՊԸ-ը:
Անատոլի Պոդմեշալսկին գոհունակություն է հայտնել  ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման "Էյ-Ի-Ջի Սերվիս" ՍՊԸ նոր կազմակերպված  կենտրոնի ստեղծման առիթով և բարձր է գնահատել կատարված աշխատանքը:


ՍԿՍԵԼ Է ԳՈՐԾԵԼ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՍԵՐՎԻՍ ԿԵՆՏՐՈՆ
02-04-2010
Սկսել է գործել ՀՀ տարածքում գազասպառման կենցաղային համակարգերի տեխնիկական սպասարկումն իրականացնող "Էյ-Ի-Ջի Սերվիս" ՍՊԸ -ի Անվտանգության համակարգերի և միջոցների տեխնիկական սերվիս կենտրոնը, որը հավատարմագրվել է Չափագիտության ազգային ինստիտուտի կողմից:
Ներտնային գազասպառման համակարգերում անվտանգության մակարդակի բարձրացման և պատահարների կանխարգելման նպատակով դեռևս 2007 թվականի սկզբին ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով սահմանվել է գազասպառողների բնակարանների ներանցնող մասում տեղադրել վթարային անջատիչ կափույր և այրվող գազերի ազդանշանային սարք: Այն նպատակ ունի գազազգայուն սարքավորումների տեղադրման միջոցով հնարավորինս նվազեցնել բնակելի շենքերում և գազասպառող այլ օբյեկտներում տեխնածին աղետների քանակը:
2008 թվականի դեկտեմբերի 1-ից ՀՀ ողջ տարածքում սկսվել է անվտանգության համակարգերի տեղադրման բուն գործընթացը: Այսօրվա դրությամբ արդեն տեղադրվել է 303000-ը, որոնք, ինչպես նշեց "ՀայՌուսգազարդ" ՓԲԸ տնօրենի տեղակալ, գլխավոր ճարտարագետ Աշոտ Հովսեփյանը, պահանջում են լուրջ սպասարկում, նորոգում և ստուգաչափում, այդ նպատակահարմարությամբ էլ ստեղծվեց ժամանակակից սարքավորումներով հագեցված սպասարկման կենտրոնը:
Աշոտ Հովսեփյանի խոսքով, անվտանգության համակարգերի տեղադրմամբ նշված ժամանակահատվածում կանխվել է գազի արտահոսքի ավելի քան 3200 դեպք: Սա նշանակում է, որ նույնքան ընտանիք, ինչու ոչ, նաև նրանց հարևանները, խուսափել են դժբախտ պատահարներից (թունավորում, պայթյուն), ինչը ենթադրում է նաև մահացության դեպքերի հավանականություն:
Ընկերությունում արձանագրվող կանչերի վերլուծությունը ցույց է տալիս, որ վթարային իրավիճակները, ներառյալ` թունավորման դեպքերը, ցավոք, հաճախ բնակիչների կողմից անվտանգության սարքերի ինքնակամ անջատումների հետևանք են: Ի դեպ, 2001-2009թթ. գազասպառող բնակիչների մոտ արձանագրվել է դժբախտ ելքով 137 պատահար, որոնցից 87-ը կարող էր տեղի չունենալ, եթե բնակարաններում տեղադրված լինեինանվտանգության համակարգեր:
Անվտանգության սարքերը նույնպես սպասարկում են "Էյ-Ի-Ջի Սերվիս" ՍՊԸ փականագործները: Սպասարկումը պատշաճ և որակով կազմակերպելու նպատակով էլ "Էյ-Ի-Ջի Սերվիս" ՍՊԸ-ում ստեղծվեց Անվտանգության համակարգերի և միջոցների տեխնիկական սերվիս կենտրոնը, որը գազասպառող բնակչության անվտանգությունն ապահովելուն ուղղված կարևոր օղակ պետք է հանդիսանա:
Հայաստանն առաջինն է ԱՊՀ երկրների ցանկում, որտեղ գազասարքերից օգտվելիս մարդկային սուբյեկտիվ գործոնը հնարավորինս նվազեցնելու, տեխնածին աղետները կանխելու նպատակով իրականացվում է անվտանգության համակարգերի զանգվածային տեղադրում: Նշենք նաև, որ ՀՀ-ն ԱՊՀ երկրների թվում առաջինն է, որտեղ ներդրվել է անվտանգության համակարգերի ստուգման, թեսթավորման և վերանորոգման` ժամանակակից սարքավորումներով հագեցած տեխնիկական սերվիս կենտրոն:
Սերվիս կենտրոնի ստեղծմամբ իրականացվելու է սարքերի վերանորոգման, 5 տարի պարբերականությամբ գազազգայուն տարրերի (սենսորներ) փոխարինման և այրվող գազերի ազդանշանային 24 սարքերի միաժամանակյա ստուգման համակարգչային ախտորոշման աշխատանքներ: Սերվիս կենտրոնի գործունեությամբ ապահովվելու է բնակարաններում անվտանգության համակարգերի անխափան աշխատանքը, ներառյալ, 5 տարին մեկ պարտադիր ստուգումները, պրոֆիլակտիկ ստուգումները, ինչպես նաև դրանց արդյունքում բացահայտված թերությունների վերացմանն ուղղված վերանորոգումները:
Սերվիս կենտրոնում գործող հիմնական սարքավորումները չինական PUHAI Corporation ընկերության արտադրանքը հանդիսացող թեսթավորման և ախտորոշման ստենդերն են, և դրանց մոնտաժման, առաջին երաշխիքային ստուգումների ու վերանորոգման աշխատանքներն իրականացվում են չինական կողմից գործուղված մասնագետների աջակցությամբ: Չինացի մասնագետները նաև ուսուցում և վարպետության դասեր են անցկացնում մեր մասնագետների շրջանում:
Սերվիս կենտրոնում ձեռք են բերվել նաև շարժական սարքեր, որոնց միջոցով պրոֆիլակտիկ ստուգումներ են իրականացվում տեղում, առանց համակարգը կենտրոն տեղափոխելու: Երբ բնակարանի ազդանշանային սարքը գործում է և բնակիչն ահազանգում է, մասնագետներն այս սարքի միջոցով հենց բնակարանում կարող են որոշել ազդանշանի պատճառը: Անսարքության բացահայտման դեպքում անվտանգության համակարգը փոխարինվում է նորով, իսկ վնասված սարքը բերվում է սերվիս կենտրոն` ստուգման և անհրաժեշտության դեպքում` վերանորոգման: Ի դեպ, ազդանշանային սարքի կառուցվածքը ներառում է հիշողության համակարգ (սև արկղ), որտեղ տվյալները պահպանվում են 25 ժամվա ընթացքում: Այսինքն, մասնագետը ներկայանալով բնակարան կարող է աշխատանքային համակարգչի` նոդբուքի համապատասխան ծրագրի միջոցով ազդանշանային սարքից կարդալ, թե ինչ է տեղի ունեցել բնակարանում` շմոլ գազի առկայությու՞ն, մեթանի արտահո՞սք թե՞ սարքի խափանում:

ԱՊՐԻԼԻ 1-ԻՑ ՈՒԺԻ ՄԵՋ ԵՆ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՆՈՐ ՍԱԿԱԳՆԵՐԸ
01-04-2010
Ապրիլի 1-ից ուժի մեջ են  ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից փետրվարի 26-ին սահմանված բնական գազի նոր սակագները, համաձայն որոնց
1. Ամսական մինչև 10,0 հազար խորանարդ մետր սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը՝ 132 000 դրամ՝ սպառված յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի համար (ներառյալ ավելացված արժեքի հարկը),
2. Ամսական 10,0 հազար խորանարդ մետր և ավելի սպառողներին վաճառվող, 7900 կկալ/խորանարդ մետր ջերմարարություն ունեցող, բնական գազի սակագինը` 243.13 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի համար (ներառյալ ավելացված արժեքի հարկը):

ՍՏՈՒԳԱՉԱՓՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ 98040 ԳԱԶԱՀԱՇՎԻՉ
18-03-2010
2009թ. ընթացքում ստուգաչափման է ենթարկվել 98040 բնական գազի կենցաղային գազահաշվիչ, որից թվով 3543 հաշվիչների վերաբերյալ մասնագիտացված լաբորատորիաների կողմից տրվել է "Արտաքին միջամտություն" եզրակացություն:
Չափագիտության ազգային մարմնի կողմից ընդունված կարգի համաձայն, բնական գազի կենցաղային հաշվիչների ստուգաչափումը կատարվում է 5 տարին մեկ պարբերականությամբ։ "ՀայՌուսգազարդ" ՓԲԸ համակարգում շահագործման մեջ գտնվող ստուգաչափման ենթակա բնական գազի կենցաղային հաշվիչների ստուգաչափումը իրականացնում է ՀՀ տարածքում առկա վերանորոգման ու ստուգաչափման մասնագիտացված և հավատարմագրված համապատասխան լաբորատորիաներով հագեցված "Արմավիրի Գազմաշ" ՍՊԸ-ում և "Հայկազմգազ" ՄՁ ՓԲԸ-ում:


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՍԱՀՄԱՆԵՑ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՆՈՐ ՍԱԿԱԳՆԵՐԸ

26-02-2010
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը փետրվարի 26-ի հրավիրած նիստում քննարկեց «ՀայՌոագազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների, ինչպես նաև գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման և. բնական գազի բաշխման սակագների վերանայման վերաբերյալ հարցեր։
Հանձնաժողովի կողմից ընդունված որոշման համաձայն, սահմանվել է ամսական մինչև 10,0 հազար խորանարդ մետր սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի սակագինը՝ 132000 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կողմից առաջարկված 136000 դրամի դիմաց, ամսական 10,0 հազար խորանարդ մետր եւ. ավելի սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի՝ յուրաքանչյուր ամսվա սակագնի հաշվարկման հետեւյալ բանաձևը՝
P = 243.13 * E
որտեղ՝ P - ն 10,0 հազար խորանարդ մետր և ավելի սպառողներին վաճառվող, 7900 կկալ/խորանարդ մետր ջերմարարություն ունեցող, բնական գազի յուրաքանչյուր հաշվետու ամսվա սակագինն է (դրամ/հազար խորանարդ մետր)՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
E - ն յուրաքանչյուր հաշվետու ամսվան նախորդող ամսվա 25-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված մեկ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքի մեծությունն է։
Հանձնաժողովի որոշումը ուժի մեջ է մտնում 2010թվականի ապրիլի 1-ից:

«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ»-ԻՆ ՎԱՐԿ՝ 10 ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ
2009-06-17
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ և KfW Զարգացման բանկի միջև ստորագրված համաձայնագրով 50 մլն եվրոյին համարժեք ցածր տոկոսադրույքով փոխառություն կտրամադրի Ընկերությանը` 10 տարի ժամկետով: Այս մասին հունիսի 16-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կոմերցիայի և արտաքին կապերի գծով գլխավոր տնօրենի տեղակալ Վահե Հարությունյանը:
Նրա խոսքերով, այդ միջոցները պետք է ուղղվեն Հայաստանի գազափոխադրման և գազաբաշխման համակարգերի վերակառուցման և զարգացման ծրագրերի ֆինանսավորմանը: Փոխառության գերակշիռ մասը կուղղվի անվտանգության մակարդակի բարձրացմանը՝ գազաբաշխիչ համակարգում անհատական ազդանշանային սարքեր և վթարային անջատիչ կափույրներ տեղադրելու շնորհիվ: Միջոցներ կհատկացվեն նաև Աբովյանի ստորգետնյա գազապահեստ-կայանի հզորությունների ընդլայնման համար: Ըստ Վ. Հարությունյանի, համաձայնագրի կնքման գրավականը «ՀայՌուսգազարդ»-ի բարի համբավն է, ինչպես նաեւ ERNST & YOUNG միջազգային աուդիտորական ընկերության կողմից «ՀայՌուսգազարդ»-ի համախմբված ֆինանսական հաշվետվություններին տրված դրական եզրակացությունն է:
KfW բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Կարապետ Գեւորգյանը նշեց , որ բանկը ընդհանուր առմամբ Հայաստանին տրամադրել է 200 մլն եվրոյից ավելի գումարի չափով վարկ , եւ դա իր մեծությամբ նախադեպը չունեցող վարկ է եւ կազմում է ՀՀ-ում բանկի ամբողջ վարկային պորտֆելի մոտ 25 տոկոսը: «Համոզված եմ, որ այս փոխառությունը կօգտագործվի նախանշված նպատակներին համապատասխան, եւ դա կլինի ոչ միայն առաջին, այլ նաեւ ոչ վերջին վարկը ընկերությանը մեր կողմից», - ասել է նա:

ԱՐԴԵՆ ՏԵՂԱԴՐՎԵԼ Է 106 344 ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍԱՐՔ
2009-06-04
Հունիսի 1-ի դրությամբ հանրապետությունում բնակարանների գազասպառման համակարգերում տեղադրվել են 106 344 ազդանշանային սարքեր և անջատիչ կափույրներ (անվտանգության սարքեր), որից 23 745-ը` մայիս ամսվա ընթացքում: Բազմաբնակարան շենքերում անվտանգության ազդանշանային սարքերի տեղադրման ծրագիրը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ նախաձեռնել է 2008 թ. դեկտեմբերից` ներտնային գազասպառման համակարգի շահագործման անվտանգության բարձրացման եւ պատահարների կանխարգելման նպատակով:

Ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսների ընթացքում «1-04» վթարա-կարգավարական ծառայությունների կողմից գրանցվել է 748 կանչ՝ կապված ազդանշանային սարքերի աշխատանքի հետ: Կանչերի գերակշռող մասն առնչվում է գազի արտահոսքի հետ:

Հիշեցնենք, որ Հայաստանն առաջին է ԱՊՀ երկրներից, որտեղ նախատեսված է անվտանգության համակարգերի մասսայական տեղադրում: Գործընթացը իրականացվում է երեք փուլով: Առաջին փուլում սարքերը տեղադրվում են բազմաբնակարան շենքերում, երկրորդ փուլում ազդանաշանային համակարգերը կտեղադրվեն շքամուտքերում: Երրորդ փուլում սարքերը կտեղադրվեն մասնավոր հատվածում:

2009Թ. ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՍՊԱՍԱՐԿՎԵԼ Է ԳԱԶ ՍՊԱՌՈՂ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ 91,4 %-Ը
2009-05-11
2009թ. առաջին եռամսյակում հանրապետության տարածքում ներտնային գազի սպառման համակարգի տեխնիկական սպասարկումն իրականացնող ԷՅ-Ի-ՋԻ ՍԵՐՎԻՍ ընկերությունը կատարել է 296741 այց, որի ընթացքում փաստացի սպասարկվել է 265097 բաժանորդ կամ նախատեսվածի 91,4 %.-ը
38032 բաժանորդ չի սպասարկվել՝ փակ դռների պատճառով:
Հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմվել են 63159 համապատասխան ակտեր:

ԱՊՐԻԼ ԱՄՍԻՆ ՏԵՂԱԴՐՎԵԼ Է 24022 ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍԱՐՔ
2009-05-08
Գազասպառման համակարգի շահագործման անվտանգության բարձրացման նպատակով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կողմից 2009 թվականի ապրիլ ամսվա ընթացքում գազասպառող բաժանորդների բնակարաններում տեղադրվել է 24022 ազդանշանային սարքեր և անջատիչ կափույրներ (անվտանգության սարքեր):

Ընթացիկ տարվա մայիսի 1-ի դրությամբ հանրապետությունում բնակարանների գազասպառման համակարգերում տեղադրվել է 82533 անվտանգության սարք:
"ՄԵՐ ՏՈՒՆԸ" ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ԿԱՅԱՑԱՎ
2009-04-24
2009 թվականի ապրիլի 21-ից 23-ը ՀՀ Նկարիչների միության ցուցասրահում տեղի ունեցավՙ"ՄԵՐ ՏՈՒՆԸ" 8-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը: Այս տարի ցուցահանդեսն անցկացվել է ՀՀ Սփյուռքի նախարարության հայ ճարտարապետների համաժողովի հովանու ներքո: Ցուցահանդեսի աջակիցներն էին ՀՀ Քաղաքաշինության նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը, ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատը, Զարգացման հայկական գործակալությունը: 

"ՄԵՐ ՏՈՒՆԸ" ցուցահանդեսը զբաղեցնում էր 1500 քառակուսի մետր տարածք և ներառում էր 12 թեմատիկ բաժին, այդ թվում` գազամատակարման, ջեռուցման և էներգամատակարարման համակարգերի բաժինները և այլն:     
Ցուցահանդեսին այս տարի առաջին անգամ մասնակցում էր նաև "ԷՅ-Ի-ՋԻ ՍԵՐՎԻՍ" ՍՊԸ-ն, որի տաղավարում ներկայացված էին ջեռուցման համակարգեր, ազդանշանային սարքեր, ծխաօդատար ուղիների օդամղիչ և վակուումային սարքավորումներ, հոսավորոնիչներ և այլն: 

Անկախ փորձագետների գնահատմամբ "ՄԵՐ ՏՈՒՆԸ" ցուցահանդեսն առաջատար դիրք է գրավում նմանօրինակ ցուցահանդեսների շարքում:  Ցուցահանդեսի այցելուներին, ովքեր, ի դեպ, մասնակից ընկերությունների պոտենցիալ հաճախորդներ են, հնարավորություն է ընձեռվում մանրամասն տեղեկություններ ստանալ  ընկերությունների արտադրանքի կամ նրանց կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ: Փաստն, անշուշտ, նպաստում է մասնակից ընկերությունների հեղինակության ամրապնդմանը:

ՎԱՐՉԱՊԵՏ  ՏԻԳՐԱՆ  ՍԱՐԳՍՅԱՆԸ  ԱՅՑԵԼԵՑ  "ԷՅ-Ի-ՋԻ  ՍԵՐՎԻՍ" ՍՊԸ ՏԱՂԱՎԱՐԸ  "ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ  և  ԻՆՏԵՐԻԵՐ  2009" ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ
2009-04-15
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում 2009 թ. ապրիլի 10-ից  12-ը անցավ "Շինարարություն և ինտերիեր" խորագրով ազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որտեղ ներկայացված եին շինարարության բնագավառի նորաստեղծ և առաջատար հայկական ու արտասահմանյան 100-ից ավելի կազմակերպություններ: 

Կառավարությունն ավանդաբար մասնակցում է այս կարգի ցուցահանդեսների, ողջույնի խոսքեր հղում մասնակիցներին` նպատակ ունենալով խթանել ձեռնարկները: Որպեսզի շինարարության ոլորտում մենք կարողանանք այնպիսի միջավայր ստեղծել, որ մի կողմից փորձի փոխանակում լինի, մյուս կողմից` արդի աշխարհի ժամանակակից տեխնոլոգիաների վերաբերյալ տեղեկատվության փոխանակում, թե որոնք են այն  նորամուծությունները, որ կարող ենք ապահովել այդ բնագավառում, - ցուցահանդեսի բացմանը նշեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Ցուցահանդեսը 12 բաժիններից էր բաղկացած և զբաղեցնում էր մարզահամերգային համալիրի ամբողջ մուտքային հատվածը: Ներկայացված եին շուրջ 500 ապրանքատեսաակ: Վարչապետը հետաքրքրվում եր գրեթե բոլոր տաղավարներում ներկայացված տեսականիով, նա այցելեց նաև "Էյ-Ի-Ջի Սերվիս" ընկերության տաղավարը որը ջեռուցիչների, ազդանշանային սարքերի  լայն տեսականիով եր  ներկայացել:

Ընկերությունը, կարևորում է գազասպառող բաժանորդների բնակարաններում անվտանգության ազդանշանային սարքերի և անջատիչ կափույրների տեղադրումը:
Գազասպառման համակարգերի բարեխիղճ շահագործմանն ուղղված կոշտ մոտեցումը, բաժանորդի անվտանգությունը երաշխավուրելուն միտված մեր քաղաքականությունն է - վարչապետին բացատրություն տալով նշեց ընկերության տնօրեն Ս. Մհերյանը:

ԱՊՐԻԼԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ՝ 58495 ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍԱՐՔ
2009-04-03
Գազասպառման համակարգի շահագործման անվտանգության բարձրացման նպատակով "ՀայՌուսգազարդ" ՓԲԸ կողմից 2009 թվականի մարտ ամսվա ընթացքում գազասպառող բաժանորդների բնակարաններում տեղադրվել է 22362 ազդանշանային սարքեր և անջատիչ կափույրներ (անվտանգության սարքեր):

Ընթացիկ տարվա ապրիլի 1-ի դրությամբ հանրապետությունում բնակարանների գազասպառման համակարգերում տեղադրվել է 58495 անվտանգության սարք:

ՈՒՍՈՒՑԱՆՎԵԼ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ Է 1206 ՄԱՍՆԱԳԵՏ
2009-03-20
   "ՀայՌուսգազարդ" ՓԲԸ "Ինժեներակա կենտրոն" մասնաճյուղի Ուսումնատեխնիկական կենտրոնը շարունակում է մասնագիտական կադրերի ուսուցման եւ որակավորման բարձրացման դասընթացները, որոնք նպատակաուղղված են կենցաղային գազասպառման համակարգերի անվտանգ շահագործմանը:

Ուսուցման համար հիմք են հանդիսանում "ՀայՌուսգազարդ" ՓԲԸ հանձնարարականները, տարբեր կազմակերպությունների (ձեռնարկությունների) եւ "Ինժեներական կենտրոն" մասնաճյուղի միջեւ երկկողմանի կնքված պայմանագրերը, ինչպես նաեւ անհատների կողմից ներկայացրած դիմում հայտերը:

Ըստ "ՀայՌուսգազարդ" ՓԲԸ հանձնարարականի, 2008 թվականին նախատեսվում էր հանրապետության գազի բնագավառի 840 մասնագետի ուսուցում եւ վերապատրաստում, այնինչ, Ուսումնատեխնիկական կենտրոնում 2008թ. ուսուցանվել է 770 մասնագետ՝ 590-ի փոխարեն եւ վերապատրաստվել 436-ը՝ նախատեսված 250-ի փոխարեն:

2008թ.-ին ՈՒսումնատեխնիկական կենտրոնի մշակած 5 թեմատիկ պլաններն ու ծրագրերը հաստատվել են "ՀայՌուսգազարդ" ՓԲԸ կողմից, անցկացվել են 144 աշխատակիցների ստուգումներ: Ընթացիկ տարում տպագրության են ներկայացվելու "Կենցաղային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում", "Մայրուղային գազատարների շահագործում" մեթոդական ուղեցույցները: Մշակման փուլում է "Հեղուկացված նավթային գազերի օգտագործումը գազաբալոնային ավտոմեքենաներում" մեթոդական ուղեցույցը:

ՓԵՏՐՎԱՐ ԱՄՍԻՆ ԳԱԶԱՍՊԱՌՈՂ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է 1531-ՈՎ
2009-03-09
2009 թվականի մարտի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին է միացված 577375 բաժանորդ:

Ընթացիկ տարվա փետրվար ամսվա ընթացքում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ փաստացի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 1531-ով:


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՍԱՀՄԱՆԵՑ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ
2009-02-27
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը փետրվարի 27-ի հրավիրած նիստում քննարկեց սպառողներին վաճառվող բնական գազի սակագների, ինչպես նաև գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման և բնական գազի բաշխման սակագների վերանայման վերաբերյալ հարցերը:

Հանձնաժողովի կողմից ընդունված որոշման համաձայն, ամսական մինչև 10 հազար նորմալ խորանարդ մետր սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի սակագինը սահմանվեց 96000 դրամ` առաջարկված 99000 դրամի փոխարեն, իսկ ամսական 10 հազար նորմալ խորանարդ մետր և ավելի սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի յուրաքանչյուր ամսվա սակագնի հաշվարկային բանաձևը` P =215* E, որտեղ P-ն 10 հազար նորմալ խորանարդ մետր և ավելի սպառողներին վաճառվող 7900 կկալ/նորմալ խորանարդ մետր ջերմարարություն ունեցող բնական գազի յուրաքանչյուր հաշվետու ամսվա սակագինն է (դրամ/հազար. խմ), E-ն յուրաքանչյուր հաշվետու ամսվան նախորդող ամսվա 25-ին ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված մեկ ԱՄՆ դոլարի փաստացի հաշվարկային փոխարժեքի մեծությունն է: "ՀայՌուսգազարդ" ՓԲԸ դիմած հայտով առաջարկված բանաձևը հետևյալն էր`P =230.60* E:

Հանձնաժողովի որոշումը ուժի մեջ է մտնում 2009թվականի ապրիլի 1-ից:

ՀՀ ՆԵՐԿՐՎՈՂ ԵՎ ԲԱՇԽՎՈՂ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ
2009-02-27
Վերջին շրջանում որոշ զանգվածային լրատվամիջոցներ տեղեկատվություն են տարածում, թե սպառողներին մատակարարվում է բնական գազ օդի խառնուրդով:

"ՀայՌուսգազարդ" ՓԲԸ-ն պաշտոնապես հայտարարում է, որ ՀՀ ներկրվող և բաշխվող բնական գազը համապատասխանում է "Բնական այրվող գազեր արդյունաբերական և կոմունալ-կենցաղային նշանակության" ԳՕՍՏ 5542-87 պահանջներին: Համաձայն գործող նորմերի բնական գազում թթվածնի պարունակությունը չպետք է գերազանցի 1.0 %-ը, այնինչ սպառողներին մատակարարվող բնական գազում թթվածնի կոնցենտրացիան, առնվազն վերջին երկու տարիների ընթացքում, չի գերազանցել 0.042%-ը:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ "ՀայՌուսգազարդ" ՓԲԸ հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի և խոշոր գազասպառող կազմակերպությունների կողմից իրականացվում են բնական գազի պարբերական փորձարկումներ և "ՀայՌուսգազարդ" ՓԲԸ-ն հայտնում է իր պատրաստակամությունը շահագրգիռ հասարակական կազմակերպությունների և այլ իրավասու լաբորատորիաների հետ համատեղ իրականացնել մատակարարվող բնական գազի ֆիզիկա-քիմիական հատկությունների ուսումնասիրություն:

Ինչ վերաբերում է բնակչության կողմից սպառած բնական գազի վճարումներին, ապա մինչև 2008 թվականի մայիս ամիսը բնակչության համար սահմանված բնական գազի սակագինը կազմում էր 84 դրամ 1 խ/մ համար, իսկ գանձվող գինը` 59 դրամ 1 խ/մ-ի համար: 25 դրամ տարբերությունը վճարվում էր ՀՀ կառավարության կողմից` սուբսիդիայի տեսքով:

2008 թվականի ապրիլի 17-ի ՀՀ կառավարության թիվ 356 որոշմամբ մայիսի 1-ից դադարեցվեց սուբսիդավորումը, սակագինը և գանձվող գինը հավասարեցվեցին, որի հետևանքով ջեռուցման սեզոնին սպառման ծավալների կտրուկ ավելացման հետ պայմանավորված նկատվում է սպառած բնական գազի դիմաց վճարումների բարձրացում:

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ
2009-02-10
"ՀայՌուսգազարդ" ՓԲԸ-ն և "ՀայՌուսգազարդ" ՓԲԸ "Տրանսգազ" ՍՊԸ-ն դիմել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` Հայաստանի Հանրապետությունում "ՀայՌուսգազարդ" ՓԲԸ-ի կողմից ամսական մինչև 10.0 հազար նորմալ խորանարդ մետր սպառողներին (բաժանորդներին) վաճառվող բնական գազի սակագնի ու ամսական 10.0 հազար նորմալ խորանարդ մետր և ավելի սպառողներին (բաժանորդներին) վաճառվող բնական գազի յուրաքանչյուր ամսվա սակագնի հաշվարկման բանաձևի, ինչպես նաև Գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման ("ՀայՌուսգազարդ" ՓԲԸ), Բնական գազի բաշխման գործունեության ("ՀայՌուսգազարդ" ՓԲԸ) և Բնական գազի փոխադրման գործունեության "ՀայՌուսգազարդ" ՓԲԸ "Տրանսգազ" ՍՊԸ) սակագների վերանայման հայտերով:

Ամսական մինչև 10.0 հազար նորմալ խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին (բաժանորդներին) վաճառվող յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի`

- գործող սակագինը` 84 000 դրամ, ներառյալ ԱԱՀ,
- առաջարկվող սակագինը` 99 000 դրամ, ներառյալ ԱԱՀ:

Ամսական 10.0 հազար նորմալ խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողներին (բաժանորդներին) վաճառվող յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի` յուրաքանչյուր ամսվա սակագնի հաշվարկման`

- գործող բանաձևը` P =153.26 x E, որտեղ P-ն 10.0 հազար նորմալ խորանարդ մետր և ավելի սպառողներին (բաժանորդներին) վաճառվող բնական գազի յուրաքանչյուր հաշվետու ամսվա սակագինն է (դրամ/հազ.խմ), ներառյալ ԱԱՀ, E-ն ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հրապարակված, արժութային շուկաներում ձևավորված, յուրաքանչյուր հաշվետու ամսվան նախորդող ամսվա 25-ի դրությամբ դրամի միջին փոխարժեքի մեծությունն է ԱՄՆ դոլարի նկատմամբ,

- առաջարկվող բանաձևը` P = 230.60 x E, որտեղ P-ն 10.0 հազար նորմալ խորանարդ մետր և ավելի սպառողներին (բաժանորդներին) վաճառվող բնական գազի յուրաքանչյուր հաշվետու ամսվա սակագինն է (դրամ/հազ.խմ), ներառյալ ԱԱՀ, E-ն ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հրապարակված, արժութային շուկաներում ձևավորված, յուրաքանչյուր հաշվետու ամսվան նախորդող ամսվա 25-ի դրությամբ դրամի միջին փոխարժեքի մեծությունն է ԱՄՆ դոլարի նկատմամբ:

Գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման`

- գործող սակագինը` 18.334 դրամ` ներառյալ ԱԱՀ, փոխադրված յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի համար,
- առաջարկվող սակագինը` 32.181 դրամ` ներառյալ ԱԱՀ, փոխադրված յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի համար:

Բնական գազի բաշխման`

- գործող սակագինը` 8057.945 դրամ` ներառյալ ԱԱՀ, բաշխված յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի համար,
- առաջարկվող սակագինը` 11559.938 դրամ` ներառյալ ԱԱՀ, բաշխված յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի համար:

Բնական գազի փոխադրման`

- գործող սակագինը` 4638.841 դրամ` ներառյալ ԱԱՀ, փոխադրված յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի համար,
- առաջարկվող սակագինը` 5430.898 դրամ` ներառյալ ԱԱՀ, փոխադրված յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի համար:

100 ՀՆԱՐԱՎՈՐ ԴԵՊՔ ԿԱՆԽՎԵԼ Է ԱԶԴԱՆՇԱՆԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ
2009-02-06
Անցյալ տարվա դեկտեմբերից "ՀայՌուսգազարդ" ՓԲԸ նախաձեռնեց անվտանգության ազդանշանային սարքերի տեղադրումը բազմաբնակարան շենքերում:

Ներկայումս նման սարքեր արդեն տեղադրված են 14 հազար բաժանորդների բնակարաններում:

Առ այսօր ազդանշանային սարքերի աշխատանքի հետ կապված գրանցվել է 140 կանչ, որից 70 կանչ ստացել է "1-04" ծառայությունը, 70-ը՝ "Էյ-Ի-ՋԻ Սերվիս" Ընկերությունը: Կեղծ ազդանշան չի արձանագրվել: Ըստ տեղեկատվության, մոտ 100 հնարավոր պատահար և դժբախտ դեպք կանխվել է սարքերի ազդանշանային համակարգերի աշխատանքի շնորհիվ:

Ի դեպ, Հայաստանն առաջին է ԱՊՀ երկրներից, որտեղ նախատեսված է անվտանգության համակարգերի մասսայական տեղադրում:

2008 ԹՎԱԿԱՆԻՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ Է ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ 97,4 ՏՈԿՈՍԻ ՄՈՏ
2009-01-23
2008 թվականի ընթացքում հանրապետության տարածքում ներտնային գազի սպառման համակարգերի տեխնիկական սպասարկում է իրականացվել 570683 բաժանորդի մոտ` 2007թ,-ի 516272-ի դիմաց: Նշված ժամանակաշրջանում
կատարվել է 1093231 այց՝ կամ ծրագրավորվածի 97,4 տոկոսը:<BR<
44723 բաժանորդ չի սպասարկվել՝ փակ դռների պատճառով: Հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմվել է 236041 ակտ:

Հիշեցնենք, որ 2009թ. հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում բնական գազ է սպառում 573955 բաժանորդ:

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎՈՒՄ Է ՆԵՐՏՆԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԸ
2008-12-17
2008թ.տարեսկզբից "ՀայՌուսգազարդ" ՓԲԸ-ը պարբերաբար անցկացնում է բնական գազ սպառող բնակիչ-բաժանորդների ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման աշխատանքների կատարման ուսումնասիրություն: Ընկերության կողմից մշակված հարցաթերթիկների վերջին հարցումների համաձայն, 3580 հարցվածներից 100 տոկոս բնակիչ-բաժանորդներն ունեն կնքված պայմանագրեր, բաժանորդների 78,60%-ի մոտ կատարվել է տեխնիկական սպասարկում, 71,73-%-ի մոտ անցկացվել է հրահանգավորում: Ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման որակը բավարար են գնահատել հարցվածների 55,87%-ը, ՆԳՀՏ սպասարկման նպատակի մասին տեղեկացված են եղել հարցվածների 92,93%-ը:
Ընթացիկ տարվա 11 ամիսների ընթացքում հանրապետությունում կատարվել է 970333 բաժանորդի տեխնիկական սպասարկում կամ ծրագրավորված 1022994 այցերի 94,85%-ը: 50550 բաժանորդ չի սպասարկվել ՝ փակ դռների պատճառով:
Այցերի ընթացքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմվել է 215561 ակտ:

"ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ" ՓԲԸ ՍԿՍՈՒՄ Է ԱԶԴԱՆՇԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
2008-12-05
"ՀայՌուսգազարդ" ՓԲԸ ներդրումային ծրագրի շրջանակում առաջիկա օրերին հանրապետության բազմաբնակարան շենքերում կսկսվի ազդանշանային սարքերի տեղադրումը: Այդ նպատակով ստեղծվել են համապատասխան ուսուցում անցած ավելի քան 180 մասնագիտական խմբեր:
Տեղադրման գործընթացը նախատեսվում է իրականացնել երեք փուլով:
Առաջին փուլում սարքերը կտեղադրվեն բազմաբնակարան շենքերում՝ մոտ 250-300 հազար բնակարաններում: Երկրորդ փուլում ազդանաշանային համակարգերը կտեղադրվեն շքամուտքերում: Երրորդ փուլում գործընթացի մեջ կներառվի նաև մասնավոր հատվածը:
Ըստ "ՀայՌուսգազարդ" ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ, գլխավոր ճարտարագետ Աշոտ Հովսեփյանի, ազդանշանային համակարգերի տեղադրման գործընթացը կավարտվի 2011թ.-ին` դառնալով պարտադիր նորմ:
"Գազազգայուն սարքավորումների տեղադրման միջոցով հնարավոր կլինի նվազեցնել բնակելի շենքերում և գազասպառող այլ օբյեկտներում տեխնածին աղետների քանակը, բայց ցանկացած դեպքում բաժանորդի ուշադրությունն ու անվտանգության կանոններին հետևելը մնում է պարտադիր պայման: Չբացառելով մարդկային գործոնը վթարային իրավիճակներում, Ա. Հովսեփյանը նշեց, որ ազդանշանային սարքավորումները առաջին հերթին կտեղադրվեն ռիսկային խումբ ներկայացնող բաժանորդների մոտ:
Ինչ վերաբերում է սարքի գնման եւ տեղադրման ծախսերին, ապա բնակչի կողմից որեւէ ուղղակի վճար չի նախատեսվում, քանի որ նշված ծախսերը պետք է ներառվեն գազի սակագնում:
"Նման սարքավորումներ կիրառվում են արդեն շատ երկրներում, սակայն դրանց տեղադրումը կրում է կամավոր բնույթ: "ՀայՌուսգազարդ" ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ, գլխավոր ճարտարագետ Աշոտ Հովսեփյանի համոզմամբ, բարձրահարկ շենքերում չի կարելի կամավոր մոտեցում ցուցաբերել, քանի որ եթե տեղադրումը համատարած և պարտադիր չէ, ապա անվտանգության ապահովումը երաշխավորված չի կարող լինել: Ի տարբերություն այլ երկրների, մեր երկրում վտանգի աստիճանը շատ ավելի բարձր է, քանի որ մեր բաժանորդները գազը օգտագործում են ոչ միայն կենցաղային, այլ նաև ջեռուցման նպատակով:

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԱՆՆԱԽԱԴԵՊ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ԾՐԱԳԻՐ
2008-11-13
 Ներտնային գազասպառման համակարգերում անվտանգության մակարդակի բարձրացման և պատահարների կանխարգելման նպատակով ՀՀ կառավարության 22.02.2007թ. №314-Ն և 31.01.2008թ. №330-Ն որոշումներով սահմանվել է բնակարանների գազիֆիկացման և գազամատակարարման վերականգնման ժամանակ ներտնային գազասպառման համակարգում բնակարանի ներանցնող մասում տեղադրել վթարային անջատիչ կափույր և այրվող գազերի ազդանշանային սարք: Այն նպատակ ունի գազազգայուն սարքավորումների տեղադրման միջոցով հնարավորինս նվազեցնել բնակելի շենքերում և գազասպառող այլ օբյեկտներում տեխնածին աղետների քանակը:

Այսօր "ՀայՌուսգազարդ" ՓԲԸ-ում ներկայացվեց վթարային անջատիչ կափույրների և այրվող գազերի ազդանշանային սարքերի տեխնիկական հատկանիշները և տեղադրման, շահագործման ու սպասարկման հետ կապված խնդիրները: Սարքավորումները մրցութային կարգով ձեռք են բերվել չինական PUHAI Corporation ընկերությունից:

"ՀայՌուսգազարդ" ՓԲԸ տեխնիկական վարչության պետ Հրանտ Թադևոսյանի խոսքով, անվտանգության համակարգերը իրենց մեջ ներառում են այրվող գազերի ազդանշանային սարք, որն իրականացնում է այրվող գազերի՝ մեթանի և շմոլ գազի ծավալային մասի, ինչպես նաև այրվող գազերի ազդանշանային սարքի շրջապատող միջավայրի ջերմաստիճանի չափում և անընդհատ հսկում՝ ձայնային և լուսային ազդանշմամբ, ինչպես նաև վթարային անջատիչ կափույր: Վերջինս տեխնածին իրավիճակներում փակում է գազի մուտքը բնակարան:

Վթարային անջատիչ կափույրների և այրվող գազերի ազդանշանային սարքերի տեխնիկական հատկորոշումների ուսումնասիրման և անվտանգության համակարգերի ներդրման նպատակով "ՀայՌուսգազարդ" ՓԲԸ-ն ստեղծել էր հանձնաժողով, որում ներգրավված էին բոլոր շահագրգիռ կազմակերպությունների և գերատեսչությունների ներկայացուցիչները:

Աշխատանքային խումբը "Չափագիտության Ազգային ինստիտուտ" ՓԲԸ մասնագետների հետ համատեղ կատարել են ներկայացված նմուշների մանրամասն տեխնիկական փորձաքննություն ու փորձարկումներ՝ համաձայն գոյություն ունեցող մեթոդիկաների:

Գնանշման արդյունքներով հաղթող ճանաչված չինական PUHAI Corporation ընկերության հետ կնքված պայմանագրով նախատեսվում է թվով 250 հազ. հատ վթարային անջատիչ կափույրների և այրվող գազերի ազդանշանային սարքերի մատակարարում:

Նոյեմբերի 19-ին սպասվում է վթարային անջատիչ կափույրների և այրվող գազերի ազդանշանային սարքերի առաջին խմբաքանակի ներկրումը և ըստ մշակված ժամանակացույցի հանրապետության ողջ տարածքում դեկտեմբերի 1-ից սկսվելու է անվտանգության համակարգերի տեղադրման բուն գործընթացը:
Հայաստանի Հանրապետությունում նախատեսվում է իրականացնել անվտանգության համակարգերի տեղադրման նախադեպը չունեցող լայնամասշտաբ աշխատանքներ: ՀՀ Կառավարության որոշմամբ հանձնարարվել է "ՀայՌուսգազարդ" ՓԲԸ-ի միջոցով 2008-2009 թվականների ընթացքում իրականացնել հանրապետության բազմաբնակարան շենքերի ներտնային և կենցաղային գազասպառման համակարգերում նշված սարքավորումների տեղադրման ծրագիր:

"ՀայՌուսգազարդ" ՓԲԸ-ի կողմից Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացվել Ընկերության 2008-09 թթ. ներդրումային ծրագիրը, որը նշված աշխատանքների իրականացման համար առաջին փուլով նախատեսում է 7,5 մլրդ դրամ ներդրում:

Շինհավաքակցման աշխատանքները որակով և պատշաճ մակարդակով իրականացնելու նպատակով ձեռք են բերվել հանրահայտ ընկերությունների արտադրության բարձրորակ գործիքներ, հարմարանքներ, ինչպես նաև լրակազմող նյութեր:

Կազմավորվել են աշխատանքները իրականացնող բրիգադներ, որոնց աշխատակիցները անցել են շին-հավաքակցման աշխատանքների կատարման համապատասխան ուսուցում:

Ներկայումս Երևանում են գտնվում չինական PUHAI Corporation ընկերության ներկայացուցիչները, որոնց հետ բանակցություններ են ընթանում անվտանգության համակարգերի տեղադրման սխեմաների օպտիմալ տարբերակների ընտրության, թվով 250 հազ. հատ վթարային անջատիչ կափույրների և այրվող գազերի ազդանշանային սարքերի հետագա շահագործման պահանջների հստակեցման, անվտանգության համակարգերի սպասարկման կենտրոնի ստեղծման, որտեղ նախատեսվում է իրականացնել վերանորոգման, 5 տարի պարբերականությամբ գազազգայուն տարրերի (սենսորների) փոխարինման և թվով 24 հատ այրվող գազերի ազդանշանային սարքերի միաժամանակյա ստուգման համակարգչային ախտորոշման կազմակերպման վերաբերյալ:

ԿՈՐՊՈՐԱՏԻՎ  ՈՒՍՈՒՑՈՒՄՆ  ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
2008-10-07
ԷՅ-Ի-ՋԻ ՍԵՐՎԻՍ ընկերության հիմնադրման օրից ղեկավարության ուշադրության կենտրոնում է ՀՀ բնակչության շրջանում ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման աշխատանքներին վերաբերող բացատրական գործընթացը: Հրատարակվել և ավելի քան 500000 սպառողի բաժանվել են ուղեցույցներ, որոնք վերաբերում են գազասպառման համակարգերի շահագործման կանոններին: Լրատվության էլեկտրոնային միջոցներով, ինչպես նաև մամուլի էջերում ընկերության գործունեւթյան լուսաբանման ուղղությամբ որևէ նախաձեռնություն չի վրիպում ղեկավարության ուշադրությունից: Ինտերնետային ցանցում բացվել է ընկերության կայքը` www.aegservice.am հասցեով: Գործում է նաև համակարգչային ներքին ցանցը` aeg.am հասցեով, որը մշտական, անխափան և արագ կապ է ապահովում ընկերության կենտրոնական գրասենյակի, տարածքային ծառայությունների ու բաժինների միջև: Հաշվի առնելով այն, որ ժամանակակից համակարգչային տեխնոլոգիաների ներդրումը պարտավորեցնում է դրանց իմացություն և առնվազն կիրառման նախնական` օպերատորական մակարդակի ունակություն, ԷՅ-Ի-ՋԻ ՍԵՐՎԻՍ ընկերությունում այս ուղղությամբ նույնպես համապատասխան աշխատանք է տարվում: Օրինակ, համակարգչային որակավորման ուսումնական ձեռնարկն աշխատակիցների սեղանի գիրքն է, իսկ լավագույնները գործուղվում են նաև համապատասխան դասընթացների: Ինչ վերաբերում է ընկերության աշխատակիցների մասնագիտական որակավորմանը, ապա վերապատրաստման դասընթացներն ու համապատասխան ատեստավորումը պարտադիր ու շարունակական գործընթաց են: Այս ուղղությամբ նաև լրացուցիչ աշխատանք է տարվում: Ստեղծվել է որակավորման բարձրացման ուսումնական ձեռնարկների հավաքածու, որը ներառում է 12 DVD, որոնց միջոցով ընկերության աշխատակիցներն ինքնուսուցում են անցնում` նեղ մասնագիտական թեմաներից մինչև գործարար վարվեցողություն և քաղաքակիրթ սպասարկում: Ի դեպ, բնակելի տների և կենցաղային սպառում ունեցող համակարգը սպասարկող անձնակազմի` փականագործների ատեստավորման նպատակով կազմվող քննական հարցատոմսերում ներառված են հարցեր` ինչ է նշանակում բաժանորդի անթերի սպասարկումը բարեհամբույր, հավասարակշռված և քաղաքավարի վերաբերմունքի, մանրուքների նկատմամբ ուշադրության, խոսքի կուլտուրայի, պատասխանատվության և անթերի սպասարկմանը վերաբերող այլ առումներով:

ԳՆԱՀԱՏՈՒՄ  ԵՆ  ՍՊԱՌՈՂՆԵՐԸ
2008-09-29
Ընդամենը մեկ տարի գործող ընկերությունը գազօգտագործող սպառողների շրջանում ջանում է կազմակերպել միջազգային չափանիշներին համապատասխան սպասարկում, ինչն արժանացել է Սպառողների ազգային ասոցիացիայի ուշադրությանն ու բարձր գնահատականին: Հանրապետության բնակչության  սպասարկման ու ծառայությունների մատուցման վերաբերյալ Ասոցիացիայի ու Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի կողմից անցկացված ուսումնասիրությունները փաստում են, որ  վերջին երեք ամիսներին  ԷՅ-Ի-ՋԻ ՍԵՐՎԻՍ ընկերության գործունեության նկատմամբ սպառողների շրջանում նույնպես վստահության աճ է գրանցվել: Նշված փաստին եւ ԷՅ-Ի-ՋԻ ՍԵՐՎԻՍ ՍՊԸ գործունեությանը առավել մանրամասն անդրադարձել է Սպառողների ազգային ասոցիացիայի Սպառող եռամսյա ամսագիրը՝ 2008 թվականի - 2-րդ 3-րդ համարներում:

ՄԵՐ  ՓԱԿԱՆԱԳՈՐԾԸ
2008-08-11
Մայրաքաղաքում, ինչպես նաև հանրապետության ողջ տարածքում, ընկերության փականագործներին կարելի է ճանաչել “ԷՅ-Ի-ՋԻ ՍԵՐՎԻՍ” տարբերանշանով արտահագուստից ու աշխատանքին անհրաժեշտ գործիքների հատուկ պայուսակից, որի վրա նույնպես առկա է ընկերության տարբերանշանը: Ի դեպ, արտահագուստը սեզոնային է` ժամանակակից պահանջներին համապատասխան, հնարավորինս աշխատող մարդու առօրյա հագուստին: Այն պատվիրելիս հաշվի է առնվում նաև կրողների կարծիքը: Համաձայնեք` մանրուք է, բայց հաճելի: Ընդ որում, նաև այդպես ընկերության ղեկավարությունը ծառայությունների մատուցման ու սպասարկման ոլորտում առավելագույնս ջանում է քաղաքակիրթ պայմաններ ապահովել թե աշխատակիցների, թե սպառողների համար:

ՀՈՒՆԻՍԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ՝ 535 741 ԲԱԺԱՆՈՐԴ
2008-06-05
2008 թվականի մայիս ամսվա ընթացքում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ փաստացի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 4001-ով:
Ս/թ. անցած հինգ ամիսների ընթացքում գազահամակարգի ավելացած բաժանորդների թիվը կազմել է 19469:
2008 թվականի հունիսի 1-ի դրությամբ հանրապետությունում բնական գազ է օգտագործում 535 741 բաժանորդ:

ԿԼՈՐ ՍԵՂԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
2008-06-05
Հանրապետությունում գազասպառման համակարգերի ներտնային սպասարկման ընթացքում ծագող խնդիրներ եւ դրանց լուծման ուղիներ քննարկվեցին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ում հրավիրված կլոր սեղանին, որին մասնակցում էին «ՀայՌուսգազարդ»-ի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
«ՀայՌուսգազարդ»-ի տնօրենի տեղակալ, գլխավոր ճարտարագետ Աշոտ Հովսեփյանի խոսքով, նման հանդիպումները պետք է լինեն պարբերաբար, որոնց ընթացքում վեր հանված խնդիրներն ու առաջարկությունները կնպաստեն համակարգում ծառայության որակի բարձրացմանն ու աշխատանքի արդյունավետությանը: Նրա տեղեկացմամբ` գազասպառման ներտնային համակարգերի տեխնիկական սպասարկումը 2007թվականի հուլիսից «ՀայՌուսգազարդ»- ի հետ պայմանագրային կարգով իրականացնում է «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ-ն, սակայն պատասխանատվությունը կրում է «ՀայՌուսգազարդ»-ը, ուստի Ընկերությունը ավելի քան շահագրգիռ է բաժանորդներին մատուցվող ծառայության որակով ու անվտանգության ապահովման խնդիրներով:
Անդրադառնալով «Էյ-Ի-Ջի-Սերվիս»-ի մեկ տարվա կատարած աշխատանքներին, Ա. Հովսեփյանը նշեց, որ կատարվել է բավականին մեծ ծավալի աշխատանք կառուցի ձևավորմանը զուգահեռ, միաժամանակ ընդգծելով մասնագետների որակավորման բարձրացման, ընկերության գործունեության հաշվետվության համակարգի մշակման եւ աշխատանքների վրա հսկողության ուժեղացման անհրաժեշտությունը:
«Էյ-Ի-Ջի-Սերվիս»-ի տնօրեն Սամվել Մհերյանի խոսքով` ՀՀ տարածքում ներկայումս գործում է ընկերության` գազասպառման տեխնիկական համակարգերի սպասարկման 17 ծառայություն եւ 44 տեղամաս: Ընկերությունն իրականացնում է շուրջ 530 հազար բաժանորդների ներտնային գազասպառման համակարգերի սպասարկում: «Էյ-Ջի-Սերվիս»-ի ներկայիս աշխատակիցների թիվը 806 է, որոնք փուլ առ փուլ վերապատրաստման դասընթացներ են անցնում: Ծառայությունն անհրաժեշտ որակով իրականացնելու նպատակով ընկերությունը ձեռք է բերել ժամանակակից տեխնիկա, 51 ավտոտրանսպորտային միջոց, գազափնտրիչ, ծխաօդատար ուղիների մաքրման եւ ախտորոշման նորագույն սարքեր:
Այս տարվա մայիսի 1-ի դրությամբ, ըստ Ս. Մհերյանի, ընկերությունն իրականացրել է 361 հազար 59 ստուգայց: Սպասարկվել է 313 հազար 946 բաժանորդ, 47 հազար 113 բաժանորդ չի սպասարկվել փակ դռների պատճառով: Կատարված ստուգայցերի ընթացքում արձանագրված խախտումների վերաբերյալ կազմվել է տեխնիկական անվտանգության գծով առկա թերությունների արձանագրման 65 հազար 364 ակտ: 2008թ. մայիսի 1-ի դրությամբ սպասարկվել է կենցաղային գազասպառման 1293 եւ ոչ կենցաղային նպատակներով գազասպառման 876 օբյեկտ:
«Էյ-Ի-Ջի-Սերվիս»-ի տնօրենն անդրադարձավ ներտնային սպասարկման վերաբերյալ բնակիչ-բաժանորդներից ստացվող բողոքներին, ինչպես նաև ծառայության ընթացքում ծագող հիմնական խնդիրներին,որոնք վերաբերում են փակ դներին, թերությունների վերացման եզրակացության ակտներին, ոչ գործարանային սարքերի օգտագործմանը և այլն: Գազասպառման համակարգերի անվտանգ օգտագործման համար «Էյ-Ջի-Սերվիս»-ի կողմից առաջիկայում կիրականացվեն ջեռուցման վառարանների անվճար տեղադրման եւ ապամոնտաժման աշխատանքներ:
Մասնակիցներն ադրադարձան նաև վերջերս Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համապատասխան աշխատանքային խմբի կողմից իրականացված «Բնական գազ սպառողների ներտնային համակարգերի տեխնիկական սպասարկման գործընթացի ուսումնասիրությանը», որի աշխատանքներին ներգրավվել են «Բնակ-կոմունալ ոլորտի աշխատողների միություն», «Սպառողների իրավունքների պաշտպանություն» և «Սպառողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: 2007թվականի արդյունքներով գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման աշխատանքների կատարման վերաբերյալ արձանագրված ցուցանիշները աշխատանքային խումբը համեմատել է 2006 թվականի ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի ներկայացրած տեղեկատվության հետ:
Համեմատությունը թույլ է տալիս եզրակացնել, որ 2007թվականի ընթացքում տեխնիկական սպասարկման համար կատարված այցերի ցուցանիշը 2006 թվականի համեմատ աճել է 11.8 տոկոսով: Նկատելի է նաև 2007 թվականի ընթացքում կատարված սպասարկման աշխատանքների որակի բարձրացման միտումը 2006 թ.-ի համեմատ: Ըստ աշխատանքային խմբի, որակի բարելավումը ակնառու է դարձել «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ-ին սպասարկման աշխատանքների կատարման պարտավորությունները փոխանցվելուց հետո: Ինչը սակայն չի նշանակում, որ բացթողումներ կամ թերացումներ կառույցի կողմից կատարված աշխատանքների ուսումնասիրության ընթացքում չի արձանագրվել:Ծխաօդատարների զննումների կատարման ցուցանիշը շարունակում է մնալ մտահոգիչ: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ-ի հետ համատեղ պատրաստ է լրացուցիչ ջանքեր ներդնել առկա բացթողումները վերացնելու համար:


ԱՊՐԻԼ ԱՄՍԻՆ ԳԱԶԱՍՊԱՌՈՂ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ԹԻՎԸ ԱՎԵԼԱՑԵԼ Է 2497-ՈՎ
2008-05-05
2008 թվականի ապրիլ ամսին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ փաստացի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 2497-ով:
Ընթացիկ տարվա չորս ամիսների ընթացքում գազահամակարգի ավելացած բաժանորդների թիվը կազմել է 15 457:
Մայիսի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին է միացել 531 729-րդ բաժանորդը

2008Թ. ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ Է 232 188 ՍՏՈՒԳԱՅՑ
2008-05-04
Գազասպառման կենցաղային համակարգերի անվտանգության ապահովման նպատակով ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկում իրականացնող «Էյ-Ի-ՋԻ Սերվիս» ՍՊԸ-ը կողմից 2008թ. առաջին եռամսյակում հանրապետության տարածքում իրականացվել է 232 188 ստուգայց:
Նշված ժամանակահատվածում պլանավորված 270 959 բաժանորդի դիմաց հանրապետությունում սպասարկվել է 232 188-ը կամ 85.7 տոկոսը: 28 885 բաժանորդ սպասարկում չի ստացել` փակ դռների պատճառով:
Ընթացիկ տարվա երեք ամիսներին կատարված ստուգայցերի ընթացքում արձանագրված խատումների վերաբերյալ կազմվել է 50 231 ակտ:

ՄԱՅԻՍԻ 1-ԻՑ՝ «ԱԿՑԻԱ ԱՌԱՆՑ ԿԱՆԽԱՎՃԱՐԻ»
2008-04-29
Ընդառաջելով բնակչության կողմից ստացվող բազմաթիվ խնդրանքներին, «ՀայՌուսգազարդ» ընկերությունը նախաձեռնում է հերթական ակցիան, որի շրջանակում ս.թ. մայիսի 1-ից մինչեւ օգոստոսի 1-ը ընկած ժամանակահատվածում բնակիչ-բաժանորդների բնակարաններում կամ առանձնատներում գազի սպառման առեւտրային հաշվառքի սարքի (գազահաշվիչ) տեղադրումը կիրականացվի առանց գազամատակարարման համար վճարվող 40 հազար դրամ կանխավճարի գանձման:

ԳԵՐԱԿՇՌՈՒՄ ԵՆ ՆԵՐՏՆԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԶԱՆԳԵՐԸ
2008-04-22
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերի արագ արձագանքման եւ «1-04» գազի վթարային ծառայության գրանցած տվյալների համաձայն, 2008 թ. առաջին եռամսյակի ընթացքում հանրապետությունում գազ օգտագործող բաժանորդների կողմից ընդհանուր առմամբ ստացվել է 3063 հեռախոսազանգ, որից 1715-ի դեպքում պատասխաններ են տրվել անմիջապես զանգը գրանցողի կողմից: Մնացած 1348 զանգերին առնչվող հարցերը ներկայացվել են համապատասխան ստորաբաժանումներին:
Հիմնականում գերակշռում են ներտնային տեխնիկական սպասարկմանը վերաբերող հարցերը: Նշված ժամանակահատվածում այդ խնդրի վերաբերյալ ստացվել է 621 բողոք: Երկրորդ տեղում են գազամատակարարման ընդհատումների, նոր միացումների, անջատումների կամ վերամիացումների հետ կապված զանգերը:
Գրանցված զանգերի շարքում տեղ են գտել նաեւ գազի հաշվիչին եւ գազի ճնշմանն առչվող բողոքներ: Չնչին տոկոս են կազմում գազի որակին առնչվող զանգերը:

Կ.ԿԱՐԱՊԵՏՅԱՆ: ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
2008-04-16
«Մայիսի 1-ից բնական գազի սակագների սուբսիդավորման դադարեցումը վճարման պայմանների փոփոխություն է բերելու հանրապետության գազասպառողների մոտ»,- ապրիլի 16-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ պարզաբանել է «ՀայՌուսգազարդ» ընկերության Վարչության նախագահ- գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը։
Ըստ Կ.Կարապետյանի, մայիսի 1-ից բնակիչները 1000 խմ սպառած գազի դիմաց կվճարեն 84 հազար դրամ` 59 հազար դրամի փոխարեն, իսկ խոշոր սպառողները /ամսական 10 հազար խմ-ից ավելի/` յուրաքանչյուր 1000 խմ-ի համար 153 դոլար` 101 դոլարի փոխարեն:
Հայաստանում բնական գազի իրական սակագինը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանվել է 2006 թվականին և փոփոխության չի ենթարկվել: Ինչ վերաբերում է վճարման պայմանների փոփոխությանը, ապա ըստ Կ.Կարապետյանի, դա կատարվել է ճիշտ ժամանակին։ «Ձմռան երեք-չորս ամիսներին բաժանորդներն սպառում են ամբողջ տարվա ընթացքում օգտագործվող գազի մոտ 40-45 տոկոսը։ Ես պնդում եմ, որ մինչեւ ձմեռ ոչ մի բնակիչ-բաժանորդ չի զգա վճարման պայմանների փոփոխության բեռը, քանի դեռ գազը օգտագործում է սուրճ կամ ձվածեղ պատրաստելու համար։ Իրավիճակը այլ կարող է լինել ձմռանը, բայց ես գիտեմ, որ կառավարությունը մտադիր է սոցիալապես անապահով քաղաքացիների համար այդ սեզոնին որոշակի քայլեր կատարել», -վստահեցրեց Կ.Կարապետյանը։
Համատարած սուբսիդավորումից կառավարությունը որոշել է սուբսիդավորումը հասցեագրված ուղղորդել սոցիալապես անապահով քաղաքացիներին, որոնց թիվը կազմում է 130 հազար ընտանիք: Ընկերության հաշվարկների համաձայն, միջինը 300 խմ գազ սպառող 80 հազար բաժանորդների մոտ մայիսի 1-ից ֆինանսական բեռը մեկ տարվա կտրվածքով կկազմի 7,5 հազար դրամ: 300-600 խմ գազ սպառող 83 հազար բաժանորդների մոտ վճարային ավելացող բեռը մեկ ամսվա կտրվածքով կկազմի 1000-1500 դրամ: Ըստ Կ.Կարապետյանի, կառավարության քաղաքականության շնորհիվ սոցվճարումների աճը գերազանցում է այդ գումարը, բացի այդ երկրի ղեկավարությունը հետևողական քայլեր է իրականացնելու, որպեսզի սոցիալապես անապահով խավերը չզգան այդ բեռը:
Կ. Կարապետյանի համոզմամբ, վճարման փոփոխությունները ընդհանուր առմամբ դժվարությունների չեն բերի, քանի որ կատարված ներդրումների շնորհիվ հանրապետությունում այսօր բնական գազ է սպառում ավելի քան 530 000 բաժանորդ, որոնց մոտ էներգակիրների գների տարբերության հաշվին տարեկան տնտեսվում է 250-300 մլն դոլար:
Այդուհանդերձ, Հայաստանում գազի սակագները տարածաշրջանում շարունակում են մնալ լավագույնը։ «Վրաստանում բնակչության համար միջինացված սակագինը 356 դոլար է, խոշոր արդյունաբերության համար՝ 257,6 դոլար, փոքր ու միջին սպառողների համար` 283,1 դոլար։ Նույնն են գնային տարբերությունները Մոլդովայի, Ուկրաինայի եւ այլ երկրների դեպքում», - համեմատության կարգով նշեց Կ.Կարապետյանը:
Ըստ «ՀայՌուսգազարդ»-ի գլխավոր տնօրենի, մայիսին սպասվում է «Գազպրոմ» ԲԲԸ-ի Վարչության նախագահ Ա. Միլլերի այցը Հայաստան, որի հետ կքննարկվի ներկրվող գազի սակագնի նոր պայմանները:
«Խոստանում եմ,որ մեր ունեցած առավելությունները պահպանվելու են նաև նոր սակագների հաստատման դեպքում:Բնակիչ-բաժանորդների համար գազասպառումը շարունակելու է մնալ ցանկալի, գործարարների համար մենք չենք ստեղծի այնպիսի պայմաններ, քան նրանց մրցակիցների համար կլինեն»,- նշեց Կ. Կարապետյանը:


 


2010-04-07
ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ "ԷՅ-Ի-ՋԻ ՍԵՐՎԻՍ" ՍՊԸ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ և ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԵՐՎԻՍ ԿԵՆՏՐՈՆ
2010թ. ապրիլի 7-ին "Էյ-Ի-Ջի Սերվիս" ընկերության Անվտանգության համակարգերի և միջոցների տեխնիկական սերվիս կենտրոն այցելեց "ՀայՌուսգազարդ" ՓԲԸ նախագահի տեղակալ "Գազպրոմ" ԲԲԸ մերձավոր երկրների հետ կապերի վարչության պետ Անատոլի Պոդմեշալսկին:

շարունակություն »

2010-04-02
ՍԿՍԵԼ Է ԳՈՐԾԵԼ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՍԵՐՎԻՍ ԿԵՆՏՐՈՆ
ՍԿՍԵԼ Է ԳՈՐԾԵԼ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՍԵՐՎԻՍ ԿԵՆՏՐՈՆ Օրերս սկսել է գործել ՀՀ տարածքում գազասպառման կենցաղային համակարգերի տեխնիկական սպասարկումն իրականացնող «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ -ի Անվտանգության համակարգերի և միջոցների տեխնիկական սերվիս կենտրոնը, որը հավատարմագրվել է Չափագիտության ազգային ինստիտուտի կողմից:


շարունակություն »

2010-02-26
ԿԼՈՐ ՍԵՂԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Հանրապետությունում գազասպառման համակարգերի ներտնային սպասարկման ընթացքում ծագող խնդիրներ եւ դրանց լուծման ուղիներ քննարկվեցին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ում հրավիրված կլոր սեղանին, որին մասնակցում էին «ՀայՌուսգազարդ»-ի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ...

շարունակություն »
«   March 2010   »
mo tu wd th fr sa su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        
2010-04-07
ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ "ԷՅ-Ի-ՋԻ ՍԵՐՎԻՍ" ՍՊԸ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ և ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԵՐՎԻՍ ԿԵՆՏՐՈՆ
2010թ. ապրիլի 7-ին "Էյ-Ի-Ջի Սերվիս" ընկերության Անվտանգության համակարգերի և միջոցների տեխնիկական սերվիս կենտրոն այցելեց "ՀայՌուսգազար.. 
2010-04-02
ՍԿՍԵԼ Է ԳՈՐԾԵԼ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՍԵՐՎԻՍ ԿԵՆՏՐՈՆ
Օրերս սկսել է գործել ՀՀ տարածքում գազասպառման կենցաղային համակարգերի տեխնիկական սպասարկումն իրականացնող «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ -ի Ա.. 
Ì˳ï³ñÝ»ñÇ Ñ»ï³½áïÙ³Ý ËóÇÏ